Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցավ 16,6 միլիոնը

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցավ 16,6 միլիոնը
29.07.2020 | 14:22

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցել է 16,6 միլիոնը, մահերի թիվը մոտենում է 660 000-ին, ապաքինվել է 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալները: Վարակակիրների թվով առաջինը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդը՝ Հնդկաստանը։


Եվրոպայում զգուշանում են համաճարակի երկրորդ ալիքից: Գերմանիայում վերջին օրերին արձանագրվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ, երեկ հայտնաբերվել է վարակի 633 նոր դեպք, նախորդ օրը՝ 340: Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տնօրենն ասել է. «Մենք տեսնում ենք արագ զարգացող համավարակ»: Լոթար Վիլերը կարծում է, որ վերջին շրջանում գերմանացիները կորցրել են զգոնությունը, և հորդորել է դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունն ու հիգիենայի կանոնները:


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Եվրոպան, հնարավոր է, արդեն գործ ունի կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիքի հետ: Դրանով է նա բացատրել Իսպանիայից ժամանողների համար պարտադիր երկշաբաթյա կարանտին սահմանելու որոշումը: Իսպանիայի կառավարությունը, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները դեմ են Իսպանիայից Միացյալ Թագավորություն այցելողների կարանտինին: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշումն անարդար է անվանել և ասել, որ իր երկրի որոշ շրջաններում բրիտանացի զբոսաշրջիկները կարող են իրենց ավելի ապահով զգալ, քան տանը: Իսպանացիները դժգոհ են, որ Բրիտանիան բացառություն չի արել զբոսաշրջիկների համար, որ վերադառնում են Բալեարյան և Կանարյան կղզիներից, որտեղ չկան կորոնավիրուսների դեպքեր:


Միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ շնորհիվ COVID-19-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային դեղամիջոցների` այս հիվանդությունից մահվան դեպքերի թիվը կարող է զգալիորեն նվազել մինչև տարեվերջ, և հասարակությունը կարող է վերադառնալ նորմալ կյանքի: Ըստ Microsoft-ի հիմնադիրի՝ «Ռեմդեսիվիր»-ը ամենաառաջադեմ դեղամիջոցներից մեկն է, ծանր բարդություններ ունեցող հիվանդների շրջանում նվազեցնում է մահվան ռիսկը 62 տոկոսով: Գեյթսն ավելացրել է, որ գիտնականները ստուգում են ևս երկու հակավիրուսային դեղամիջոցների ազդեցությունը:

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ