Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մալայզիայի նախկին վարչապետին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման

Մալայզիայի նախկին վարչապետին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման
29.07.2020 | 21:56

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հոդվածներով: Նրան ներկայացրել են ևս մի շարք մեղադրանքներ այլ հոդվածներով: Ըստ դատախազի, SRC International բանկից մոտ 10-ը միլիոն դոլարին համարժեք գումար է փոխանցվել նախկին վարչապետի անձնական հաշվեհամարին: Դատական նիստն ընթանում է մայրաքաղաք Կուալա Լումպուրի Բարձր դատարանում, որը Ռազակին դատապարտել է 12 տարվա ազատազրկման և Մալայզիայի ազգային տարադրամով 42 միլիոն ռինգիտսի տուգանքի, ինչը հավասար է մոտ 49,5 միլիոն դոլարի:

«Ոչ, սա աշխարհի վերջը չէ, դեռ կա բողոքարկման գործընթաց և հուսով եմ, որ այն հաջողությամբ կավարտվի, հավատում եմ նաև, որ իմ աջակիցները շարունակում են ինձ վստահել, հավատանք մեր պայքարին, դրական տրամադրվենք և բարձր ոգով շարունակենք», - ասել է 67-ամյա նախկին վարչապետը: Նաջիբ Ռազակի ղեկավարած կոալիցիան պարտվել է 2018-ի մայիսին տեղի ունեցած ընտրություններում, և գրեթե անմիջապես դրանից հետո նրան մեղադրանք են ներկայացրել:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ