Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մինսկը Կրեմլին չի տեղեկացրել, որ Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով

Մինսկը Կրեմլին չի տեղեկացրել, որ Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով
29.07.2020 | 21:57

Մինսկը Կրեմլին չի տեղեկացրել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարակվել է կորոնավիրուսով: Լուկաշենկոն երեքշաբթի հայտարարել էր, որ բժիշկներն իր մոտ կորոնավիրուսի վարակ են գտել, սակայն հիվանդությունն առանց ախտանշանների է ընթացել:

«Ոչ, մենք նման տեղեկության չենք տիրապետում, ավելի վաղ մենք չենք լսել, տեղեկություն չենք ստացել, որ Ալեքսանդր Գրիգորևիչը կորոնավիրուսով է վարակվել։ Բոլոր դեպքերում ռուսները, որոնց հետ նա շփում է ունեցել, ողջ են և առողջ, ամեն ինչ կարգին է»,- հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ