«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արման Թաթոյանը եթերային տաղավարներում դիմակներ կրելու պահանջի հետ կապված՝ գրություններ է հասցեագրել պարետ Տիգրան Ավինյանին

Արման Թաթոյանը եթերային տաղավարներում դիմակներ կրելու պահանջի հետ կապված՝ գրություններ է հասցեագրել պարետ Տիգրան Ավինյանին
29.07.2020 | 21:58

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հուլիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել՝ եթերային տաղավարներում դիմակներ կրելու՝ պարետատան պարտադիր պահանջի հարցով: ՀԺՄ նախագահը և մի քանի տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ այս հարցով պաշտոնական նամակով և հրապարակային հայտարարությամբ դիմել էին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին: Առ այսօր պատասխան չկա: Դիմումի մեջ նշված էին հիմնավորումները, որոնք ապացուցում են եթերային տաղավարներում դիմակներ կրելու անիմաստ լինելն ու շատ դեպքերում՝ անհնարինությունը, նշվել էր, որ այդ պահանջն անհարկի խոչընդոտներ է ստեղծում տաղավարում աշխատող հաղորդավարի համար: Աշխարհի որևէ երկրում հեռուստատաղավարներում ոչ հաղորդավարները, ոչ նրանց հյուրերը դիմակներ չեն կրում, նման պահանջ առհասարակ դրված չէ:


ՀԺՄ նախագահի գրությանն ի պատասխան՝ ՄԻՊ Արման Թաթոյանը նշել էր, որ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով գրություններ է հասցեագրել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, հավելել էր, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: «Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ ՀՀ ոստիկանության ծառայողների այցի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է, այդ մասին հանդես եմ եկել հրապարակային հայտարարությամբ, պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ եմ հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետին և Հեռուստատեսային և ռադիոյի հանձնաժողովի նախագահին», - գրված էր ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանին ՄԻՊ Արման Թաթոյանի պատասխանի մեջ:

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ