ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Դավիթ Տոնոյան. Կարևոր է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չվերածվեն Հայաստանի սահմանների հարևանությամբ սադրիչ գործողությունների

Դավիթ Տոնոյան. Կարևոր է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չվերածվեն Հայաստանի սահմանների հարևանությամբ սադրիչ գործողությունների
29.07.2020 | 21:59

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ:


Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։ Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որ զորավարժությունները չվերածվեն ՀՀ սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։ ՊՆ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։


Դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ընթացքում ՀՀ-ում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ