Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԱԾ նախկին տնօրենին նոր պաշտոն կտան

ԱԱԾ նախկին տնօրենին նոր պաշտոն կտան
30.07.2020 | 14:11

«Հրապարակը» գրում է.

«ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ում հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն ստանա։ Նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երևանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։ Ներկայիս տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է՝ Սասուն Խաչատրյանը, նա 2017-ին է նշանակվել այդ պաշտոնում»:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ