Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Թուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Թուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
30.07.2020 | 14:14

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը մեկնաբանել է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները` հայտարարելով, որ «Թուրքիան շարունակելու է գործել Ադրբեջանի հետ համատեղ՝ անկախ բոլոր հանգամանքներից»:

Օքթայը թվիթերում գրել է. «Մենք ցանկացած ժամանակ և ցանկացած հանգամանքներում շարունակելու ենք համատեղ գործել եղբայր Ադրբեջանի հետ: Մենք մեր եղբայրների հետ ենք բոլոր հնարավոր միջոցներով»:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ