Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը շանս ունի ջարդելու համավարակի ողնաշարը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը շանս ունի ջարդելու համավարակի ողնաշարը
30.07.2020 | 14:40

Վերջին 15 օրում կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և շարունակում է բարելավվել՝կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հունիսի 11-ից հետո առաջին անգամ, երեկվա դրությամբ, մենք ունենք ակտիվ 9 000-ից պակաս դեպք, դրական ախտորոշված ու չառողջացած դեպքերը 8877 են, հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Հայաստանը շանս ունի ջարդելու համավարակի ողնաշարը։ Սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,-ասաց նա։


Ըստ նրա՝ արդյունքը կապված է նաև Ոստիկանության գործողությունների առավել խիստ լինելու հետ, որքան էլ մարդկանց անհարմարություններ են պատճառում:
Վարչապետը նկատեց, որ թոշակների բաժանման պրոցես է սկսվելու։ «Այսօր, վաղը հատուկ աշխատեք, որ հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն»,- ԿԲ նախագահին ու նախարար Հակոբ Արշակյանին հանձնարարեց վարչապետը։


Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հուղարկավորությունների, հարսանիքների, միջոցառումների ժամանակ էլ լինեն ծայրահեղ ուշադիր ու պահպանեն պարետատան սահմանած նորմերը, հակահամաճարակային կանոնները։ «Հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրը մարտահրավերը կընդունի, ու մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է իրավիճակին պատշաճ զգոնությամբ վերաբերվել:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ