Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը տեսնում է` իրավիճակը վատանում է և փորձում է հենց սկզբից թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն

Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը տեսնում է` իրավիճակը վատանում է և փորձում է հենց սկզբից թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն
30.07.2020 | 14:42

Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, մենք 18 թիվը կփակեինք երկնիշ տնտեսական աճով, առաջին եռամսյակը երկնիշ էր, արդեն տեսանելի էր նման հնարավորություն՝ 3 հեռուստաընկերություններին հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տնտեսության վատ վիճակը, ըստ նրա, առաջին հերթին կառավարման խնդիր է:

«Ընդհանրապես կառավարությունն իր քայլերով կարող է խրախուսել ներդրումները և կարող է ուղղակի սպանել ներդրումային քաղաքականությունը: Այսօրվա վիճակը երկու մասի կբաժանեի, այն պրոբլեմները, որ այս կառավարությունը ստեղծել է դեռ մինչև պանդեմիան և այն գործոնները, որոնք ավելացել են համավարակի պատճառով, բայց այս պրոբլեմը կա և տնտեսական խնդիրների մի զգալի մասն արհեստածին են՝ կառավարության քաղաքականության արդյունք»,- ասաց նա: Հարցին՝ 2018-ին երկնիշ ցուցանիշ ենք ունեցել, բայց նաև ունեցել ենք կոռումպացված նախարարներ, կոռումպացված համակարգ, մենաշնորհային տնտեսություն, որը իշխանության հավաստմամբ վերջին երկու տարիներին չկան, Քոչարյանն ասաց. «120 մլն դոլարի պարգևավճար է օրենքով չնախատեսված, ուղղակի թևերը քաշած բյուջեի մեջ մխրճված, 120 մլն դոլարի չափով պարգևավճար է տրվել, դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուցիա չէ: Այսպես ակնհայտ բյուջեից գողություն է, հիմա կա՞, թե՝ չկա կոռուպցիա»:


Անդրադառնալով համավարակի ընթացքում աջակցության ծրագրերին՝ և ընդդիմության պնդմանը, որ պետք է մարդկանց ուղղակի փող բաժանվեր, երկրորդ նախագահն ասաց. «Եթե դու արգելել ես աշխատանքը, փակել ես, դու պարտավոր ես մարդկանց վճարել, դրա համար երկու բաղադրիչն էլ պետք է օգտագործես. պետք էր միանվագ օգնություն և չպետք էր այնպիսի պայմաններ դնել, որ մարդիկ չհասկանան՝ ով պետք է ստանար, ով պետք է չստանար: Ստացողները միլիարդատեր չեն, այն գումարը չէր, որի համար դու մտնես մանր բաների մեջ»:
Նրա խոսքով՝ պետք էր մարդկանց օգնել և պետք էր փրկել բիզնեսի ճյուղերը: «Այն, ինչ կապված է բիզնեսի հետ, պետական աջակցության լուրջ կարիք ունի, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, եթե 20 ծրագրի մասին ես խոսւոմ, բայց ոլորտային օգնություն գոյություն չունի, չափազանց անբավարար է այս ամենը»,- նշեց նա:


Քոչարյանը հավելեց, որ պանդեմիան այսպիսի ազդեցություն չպետք է ունենար տնտեսության վրա և երկրորդը պետության աջակցությունը համարժեք չէ այն հարվածին, որը տնտեսությունը ստացել է պանդեմիայի պատճառով: «Հինգ ամիս է արտակարգ դրություն է Հայաստանում և երբ համեմատում ենք ցուցանիշներն այն երկրների հետ, որոնք գրեթե ոչինչ չեն արել, մեզ մոտ շատ ավելի վատ է: Հարց է առաջանում՝ մեր կառավարության ձեռնարկած քայլերը ո՞ւր են մեզ բերելու, ինչո՞ւ մեզ մոտ վիճակն ավելի վատ է, քան այն երկրում, որտեղ ընդհանրապես ոչինչ չեն արել. սա հարց է, որի պատասխանը ես չունեմ»,- ասաց նա:
«Մենք ունենք սահման չորս երկրների հետ, երկուսը փակ են, Իրանի հետ մեկ անցակետ ունենք, իսկ Վրաստանում կորոնավիրուս կարծես թե չկա, հիմա որտեղի՞ց այս ամենը հայտնվեց Հայաստանում»,-հավելեց ՀՀ երկրորդ նախագահը:


Սահմանների մասնակի փակելու հանգամանքը ըստ Քոչարյանի՝ վնաս է հասցնում մեր տնտեսության բոլոր ոլորտներին և երկրի սահմանների փակումը, որը պետք է օգներ համավարակի դեմ պայքարին, չաշխատեց: «Հենց սկզբից իրավիճակի գնահատումն էր սխալ, նախապատրաստական աշխատանքներ գրեթե չեն արվել: Իրար հակասող որոշումներ պաշտոնյաների կողմից, սխալ մեսիջներ, որոնք ուղղվում էին հանրությանը. դիմակ կրեք, մի կրեք, օգնում է, չի օգնում: Զավեշտալի երևույթներ են, որոնք վիճակի լրջության հետ որևէ կապ չունեն»,- նշեց Քոչարյանը և հավելեց, որ ամենաանընդունելին այն է, որ մեդաղրվում է ժողովուրդը՝ դիմակ չկրելու համար: Ըստ նրա՝ մյուս երկրներում, որտեղ հակահամաճարակային միջոցառումներն օգուտ են տալիս, պատճառն այն է, որ ձեռնարկված քայլերն ու կառավարության արդյունավետությունը ճիշտ է: «Ընդհանրապես հասկանալի չէ՝ երկու ամսում ավելի շատ մարդ է տուգանվել, քան իմ կառավարման 10 տարիներում և ինչի՞ համար, դիմակ չկրելու համար, բայց խոսելով, թե՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, ձեզ սիրում ենք: Մի սիրիր, բայց ճիշտ կառավարիր, որ 900 մարդ չմեռնի կամ, եթե սիրում ես, մի խոսիր այդ մասին, ճիշտ կառավարիր: Հիմա այդ սիրված, ասֆալտին փռված քաղաքացին թող ինքը մտածի, թե ինչու է երկիրը հանձնել ու վստահել այս կառավարությանը»: Նա նշեց, որ այսօր կառավարության հայտարարություններն իր համար համոզիչ չեն, կան վիճակագրական տվյալներ: «Չեմ կարծում, որ սովի ենք հասնելու, բայց այն փաստը, որ տնտեսությունը 4-5 տոկոսի անկում է ապրելու, իրատեսական է: Ունենք իրավիճակ, որ ոչ արդյունք կա, ոչ էլ մի բանի ենք հասել և սա զուտ այս կառավարության կառավարման հմտությունների բացակայության հետևանք է, իրենք պետք է ընդունեն սա»,- նշեց նա:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և հարցին, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն ֆորսմաժորի դեպքում, նա ասաց. «Իսկ տնտեսական անկումը 5-10 տոկոսով ֆորսմաժո՞ր է , թե՞ ոչ, իսկ եթե կառավարությունը տվել է բազմաթիվ խոստումներ և որևէ մեկը չի կատարել, քաղաքական ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ»:

Նա նշեց, որ երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի այսօր. «Ցույց անելու արգելքները գալիս են նրանից, որ իշխանությունը տեսնում է՝ իրավիճակը վատանում է և փորձում է գլխից թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն: Այս արտակարգ դրությունը ինչի՞ համար է, այդ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելու՞, թե՞ համաճարակի դեմ պայքարելու համար է, որովհետև չի երևում, որ սա համաճարակի հետ կապված արտակարգ դրություն է»,- ընդգծեց նա:
Հարցին՝ 10 տարի իր հեռանալուց հետո իրեն մեղադրել են ամեն ինչում, իսկ ինքը չի արձագանքել, ինչո՞վ է պայմանավորված, երկրորդ նախագահն ասաց. «Իմ նախագահական ժամկետը ավարտելուց հետո ես անկեղծ մղումներով որոշել եմ՝ գնում եմ, իհարկե, չէի սպասում նման կարգի զարգացումների, իմ պարտքն էի համարում արձագանքել միայն այն հարցերին, որոնց հետ ես համաձայն չէի, և որոնք ունեին լայն հանրային հնչեղություն, ինչպես հայ-թուրքական արձանագրությունները:
Ես պարբերաբար, ոչ հաճախ հարցազրույցներ էի տալիս, մնացածն ինձ չէր հետաքրրքում: Համարել եմ, որ իմ առաքելությունը կատարել եմ և չեմ կարող ամեն մի հարվածի պատասխանել»,- ասաց նա:


Անդրադառնալով իշխանափոխության հնարավորությանը՝ Քոչարյանը նշել է․«Մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է նաև փողոց փակելով իշխանություն փոխել, իսկ ինչո՞ւ եք մտածում, թե այդ նույն ժողովուրդն այս տուգանքներից, համավարակից, տնտեսական պրոբլեմներից չի կարող ևս որոշել, որ նույն ճանապարհով կարող է իշխանություն փոխել, ինչո՞ւ եք բացառում այդ տարբերակը։ Ես կարծում եմ՝ այս հնարավորությունն ավելի մեծ է», - ասաց Քոչարյանը։

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ