Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում
30.07.2020 | 14:47

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում՝ տեղեկացնում է «USAID Armenia»-ն «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Նշվում է, որ վերջերս Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) մասնակից 53 երկրներից 9-րդը, որը ստացել է ամենաբարձր վարկանիշը ԱՃԹՆ-ին անդամակցած երկրների համապատասխանության պահանջները ներկայացնող գլոբալ փաստաթղթի՝ 2016 թվականի ԱՃԹՆ ստանդարտի իրականացման ուղղությամբ: «2017-ին ԱՃԹՆ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առաջին վավերացման եզրակացության արդյունքում EITI խորհուրդը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարության և Բազմաշահառու խմբի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի համար: Ընդգծվել է թափանցիկության և կառավարման ջանքերում հանքարդյունաբերության հիմնախնդիրները ներառելու, ԱՃԹՆ-ի գործընթացը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և բարեփոխումների օրակարգում ինտեգրելու և տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը խրախուսելով ՝ կառուցողական երկխոսության նախադեպ ձևավորելու ուղղությամբ ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:


Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր 2017թ. մարտին՝ ԱՄՆ կառավարության քաղաքական և տեխնիկական օժանդակությամբ: ԱՄՆ Միզազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ուղիղ օժանդակություն է տրամադրել ՀՀ կառավարությանը` ԱՃԹՆ-ին անդամակցելու Հայաստանի դիմումը դյուրացնելու համար և խթանել է մյուս դոնորների աջակցությունը ԱՃԹՆ ջանքերին: ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայիս օժանդակությունը կենտրոնացած է ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի վերահսկողություն իրականացնելու՝ քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից հանքարդյունաբերության ոլորտի և ԱՃԹՆ գործընթացների լուսաբանման շուրջ:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ