Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ

Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ
17.09.2020 | 13:51

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման և զրույցի մասին: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում երկրների համագործակցությունը և ոչ միայն: «Մենք հստակ թվերի մեջ չենք խորացել: Բայց, ինչպես ինձ զեկուցել է Սեմաշկոն, մեր դեսպանը, որը նաև փոխվարչապետն է, նա բանակցություններ է վարում Ռուսաստանոի էներգետիկների հետ: Լրիվ տարբեր մարդիկ կարող են խոսել գների մասին: Պուտինն ինքն է առաջարկել՝ արի
ակտիվացնենք մեր հոլդինգները, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, թող հանդիպեն ղեկավարները, նախարարները: Անհրաժեշտ է, որ նրանք իրենք հանդիպեն և առևտուր անեն միմյանց հետ: Ես էլ ասել եմ, որ դա ինձ հարմար է»,-պատմել է Բելառուսի նախագահը: Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ Պուտինը ձեռնարկությունների և հոլդինգի ղեկավարների շփումներին զուգահեռ առաջարկել է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցությունը: «Ես ասացի՝ սեպտեմբերի վերջին տեղի կունենա տարածաշրջանների ֆորում, մենք կսկսենք ակտիվացնել նահանգապետերի շփումները: Սա մեծ գործ է: Նրանք այնտեղ շատ բան կլուծեն»,-նշել է Լուկաշենկոն:


Նրա խոսքով` «Սեմաշկոն, որ Սոչիից արդեն ճանապարհ էր ընկել, զեկուցել է, որ Արդյունաբերության նախարարի հետ ճանապարհորդել է Ռուսաստանով մեկ և բերել է 290 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր` «ԲելԱԶ»-ներ, «ՄԱԶ»-եր և այլն: Պայմանագրեր են կնքվել: 1/3 միլիարդը մեծ գումար է: Այսինքն պետք է շարժվել»,-ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է պաշտպանության, ռազմարդյունաբերության վերաբերող հարցեր:

«Սա իմ առաջարկն էր, և մենք պետք է զորավարժություններ անցկացնենք: Մենք չպետք է նայենք, թե ինչ-որ մեկը մեր մասին ինչ կասի: Բանակը, որը չի կռվում, բանակ չէ: Այնպես որ, գոնե զորավարժությունները պետք է իրականացվեն»,-նշել է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ Պուտինի հետ քննարկել են հարցերի մի ամբողջ շարք, զրույցը տևել է գրեթե 5 ժամ:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ