Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պոմպեոն կոչ է արել ՌԴ-ին հարգել Բելառուսի ինքնիշխանությունը

Պոմպեոն կոչ է արել ՌԴ-ին հարգել Բելառուսի ինքնիշխանությունը
17.09.2020 | 14:00

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դիմել է Ռուսաստանին ՝ կոչ անելով հարգել Բելառուսի ինքնիշխանությունը: Մեծ Բրիտանիայի ԱԳնախարար Դոմինիկ Ռաաբի հետ բանակցություններից հետո Պոմպեոն նաև ոգեշնչող է անվանել Բելառուսի բողոքի ցույցերը և կոչ է արել իշխանություններին դադարեցնել դաժանությունը ցուցարարների նկատմամբ:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը Բելառուսի իշխանություններից պահանջում է «անհապաղ ազատ արձակել ԱՄՆ քաղաքացուն»: «Մենք նաև քննարկել ենք, որ բոլոր երկրները, հատկապես Ռուսաստանը, պետք է հարգեն Բելառուսի ինքնիշխանությունը», – եզրափակել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ