Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Իրաքում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը

Իրաքում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը
21.09.2020 | 11:02

Ռուսական РИА Новости գործակալությունը, իրաքի Al-Sumaria հեռուստաալիքին հղում անելով, նշում է, որ իրաքցի ուժայինները Բաղդադում ձերբակալել են «Իսալամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:


«Նրանք այդպիսով կանխել են հանարվոր այն ահաբեկչությունները, որ ծրագրել էին խմբավորման անդամները: Ձերբակալված ԻՊ-ականն, օրինակ, ծրագրել էր Արբաինի (ծիսական արարողութուն է) ժամանակ ահաբեկչություն իրականացնել»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ իրաքյան իշխանությունները դեռևս 2017-ին էին հայտարարել, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ են տարել: Բայց մինչ օրս, փաստորեն, Իրաքի հատուկուժայինները հայտնաբերում ու ոչնչացնում են ահաբեկիչների:

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ