Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր ամ­րոց­նե­րի պա­տե­րի տակ լավ ջարդ են ու­տում և ու­տե­լու են»

«Մեր ամ­րոց­նե­րի պա­տե­րի տակ լավ ջարդ են  ու­տում և ու­տե­լու են»
02.10.2020 | 00:44

2020-ի սեպ­տեմ­բե­րի 26-ին ԱՄՆ-ի դես­պա­նա­տու­նը հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րա­ծել, ո­րով հոր­դո­րել էր իր քա­ղա­քա­ցի­նե­րին հե­ռու մնալ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­ման­նե­րից։ Սեպ­տեմ­բե­րի 27-ի վաղ ա­ռա­վո­տյան Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վեց Ար­ցա­խի վրա։ Եվ քա­նի որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նում նման զու­գա­դի­պու­թյուն­ներ չեն լի­նում, կա­րող ենք վս­տա­հա­բար ա­սել, որ ԱՄՆ-ը լա­վա­տե­ղյակ էր թուրք-ադր­բե­ջա­նա­կան նա­խա­տես­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։ Պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին, հետևե­լով մի­ջազ­գա­յին լրա­հո­սին և մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի հայ­տա­րա­րու­թուն­նե­րին, կա­րե­լի է են­թադ­րել, որ ռազ­մա­կան այս ար­շա­վը Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի վրա ձեռն­տու է նաև ԱՄՆ-ի՝ տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը թու­լաց­նե­լու նպա­տա­կադր­մա­նը։ Այս և այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի մաս­նա­կից, ֆի­դա­յա­կան կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րից մե­կի հրա­մա­նա­տար, «Վե­դի Վայն» ըն­կե­րու­թյան նա­խա­գահ ՄԱՆ­ՎԵԼ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Այն, որ ամ­բողջ աշ­խար­հը և հատ­կա­պես գեր­տե­րու­թյուն­նե­րը պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին հեր­թա­պահ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով են հան­դես գա­լիս՝ կոչ ա­նե­լով եր­կու կող­մե­րին դա­դա­րեց­նել կրա­կը, փաս­տում է այն մա­սին, որ եր­կու բևեռ­նե­րի բախ­ման հետ գործ ու­նենք։ Բնա­կա­նա­բար, Արևմուտ­քի ցան­կու­թյունն է հնա­րա­վո­րինս նվա­զեց­նել Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը այս տա­րա­ծաշր­ջա­նում։ Մյուս կող­մից, շատ բնա­կան է, որ Ռու­սաս­տա­նը չի ցան­կա­նում կորց­նել իր ազ­դե­ցու­թյու­նը և թու­լաց­նել դիր­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նում։ Այն­պես որ, սա ոչ միայն Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի պայ­քարն է, այլև եր­կու բևեռ­նե­րի շա­հե­րի բա­խու­մը, իսկ երբ եր­կու բևեռ­ներ ի­րար են մո­տե­նում, առ­ճա­կա­տումն ան­խու­սա­փե­լի է։
-Պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­ներ վեր­ջին 30 տա­րում միշտ էլ ե­ղել են, սա­կայն ա­վե­լի լո­կալ բնույ­թի, ին­չը թույլ էր տա­լիս կան­խա­տե­սել դրանց ա­վար­տը։ Ըստ Ձեզ՝ որ­քա՞ն կտևի այս պա­տե­րազ­մը։
-Պա­տե­րազ­մը ոչ թե ժամ­կե­տով է բնո­րոշ­վում, այլ նպա­տա­կով։ Մեր թշ­նա­մի­նե­րը՝ Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յի հետ, նպա­տա­կադր­վել են վե­րա­կանգ­նե­լու Ադր­բե­ջա­նի «ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը»։ Հա­յաս­տա­նի նպա­տակն ար­դեն 30 տա­րուց ա­վե­լի հս­տակ ձևա­կերպ­ված է՝ ճա­նա­չել Ար­ցա­խի ինք­նո­րո­շու­մը։ Ցա­վոք, մինչ օրս մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չի ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։ Այս ֆո­նի վրա ա­զե­րի­ներն ա­նընդ­հատ հայ­տա­րա­րում են, որ ե­թե ԵԱՀԿ Մինս­կի խում­բը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ հա­մա­տեղ չս­տի­պի Հա­յաս­տա­նին ըն­դու­նե­լու Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, ի­րենք զեն­քի ու­ժով կհաս­նեն դրան։ Այն­պես որ, մենք միշտ էլ հո­գով պատ­րաստ ենք ե­ղել և պատ­րաստ ենք պաշտ­պա­նե­լու Ար­ցա­խը, Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­զատ կամ­քի ընտ­րու­թյու­նը։ Փառք ու պա­տիվ թե՛ Ար­ցա­խի, թե՛ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին. սպա­ռա­զի­նու­թյան տե­սան­կյու­նից մենք այ­սօր շատ ա­վե­լի լուրջ ենք պատ­րաստ­ված, քան երբևի­ցե։
-ՈՒ­զում եք ա­սել, որ վեր­ջին եր­կու-ե­րեք տա­րու՞մ է հա­ջող­վել հաս­նել դրան։
-Ես ինչ­պե՞ս կա­րող եմ մեր ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի 30 տար­վա պատ­մու­թյու­նից ա­ռանձ­նաց­նել այս վեր­ջին եր­կու տա­րին։ Ար­դեն ա­սա­ցի, որ մենք թե՛ ո­գով, թե՛ սպա­ռա­զի­նու­թյամբ միշտ էլ պատ­րաստ ենք ե­ղել, մեր բա­նա­կը տա­րեց­տա­րի զար­գա­ցում է ապ­րել, և հի­մա շատ ա­վե­լի է սպա­ռա­զին­ված նո­րա­գույն զին­տեխ­նի­կա­յով։
-Ի՞նչ եք կար­ծում, ճիշտ չէ՞ր լի­նի, որ Հա­յաս­տանն ա­վե­լի կոշտ ձևա­կեր­պում տար այս պա­տե­րազ­մին, նշե­լով, որ Թուր­քիան ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում է ի­րա­կա­նաց­րել Հա­յաս­տա­նի երկ­րորդ պե­տու­թյան վրա։
-Նախ ա­սեմ, որ մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան դաշ­տում Թուր­քիան ի­րեն դրել է շատ մեծ խա­ղա­ցո­ղի տեղ և այս տա­րա­ծաշր­ջա­նում շատ լուրջ նկր­տում­ներ ու­նի։ Նա շատ վա­ղուց է իր քի­թը խո­թել Սի­րիա, Լի­բիա, Մի­ջերկ­րա­կան ծո­վի տար­բեր հատ­ված­ներ։ Սա­կայն, երբ Թուր­քիա­յի քթին խփե­ցին, Եվ­րո­պան հա­մախմ­բ­վեց և հաս­կաց­րեց Թուր­քիա­յին, որ պետք է հան­գիստ վեր ընկ­նի իր տե­ղը, նա իր հե­տա­զո­տա­կան նա­վը հան­գիստ հետ քա­շեց Մի­ջերկ­րա­կա­նի ջրե­րից։ Ինչ վե­րա­բե­րում է «ա­հա­բեկ­չու­թյուն» ձևա­կերպ­մա­նը, ա­պա ա­հա­բեկ­չու­թյու­նը մի բան է, պա­տե­րազ­մը՝ այլ բան։ Այ­սօր Թուր­քիան ակն­հայ­տո­րեն պա­տե­րազ­մում է Հա­յաս­տա­նի դեմ, ուղ­ղա­կի՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից, և ե­թե ցան­կու­թյուն լի­նի, այս հար­ցը մի­ջազ­գայ­նո­րեն ա­պա­ցու­ցե­լի է։ Տե­սեք՝ թուր­քե­րը վեր­ջին 6 ամս­վա ըն­թաց­քում եր­կու ան­գամ խո­շոր զո­րա­վար­ժու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­րին Ադր­բե­ջա­նում՝ թող­նե­լով այն­տեղ ի­րենց ողջ սպա­ռա­զի­նու­թյունն ու հրամ­կազ­մը։ Այն­պես որ, այ­սօր պա­տե­րազ­մը հրահ­րել է ոչ թե Ադր­բե­ջա­նը, այլ ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան դա­շին­քը։ Թուր­քիան այ­սօր Ադր­բե­ջա­նում է, հետևա­բար ինքն էլ ղե­կա­վա­րում է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Այս­քա­նը կա­րող եմ ա­սել, քա­նի որ ես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի մաս­նա­գետ չեմ։ Սա­կայն, ե­թե հա­մե­մա­տու­թյան մեջ դի­տենք այս ո­լոր­տում ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րը, իմ կար­ծի­քով՝ մենք այ­սօր բա­վա­կա­նին ակ­տիվ ենք։ Հնա­րա­վոր է, որ ինչ-որ բա­ցեր լի­նեն, օ­րի­նակ, ես կողմ չէի, որ Մի­ջերկ­րա­կան ծո­վում, հե­տա­զո­տու­թյուն­նե­րի պատր­վա­կի տակ, թուրք-հու­նա­կան հա­կա­մար­տու­թյան ժա­մա­նակ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը շատ ակ­տիվ լի­նեն։ Մենք, ոչ մեծ պե­տու­թյուն լի­նե­լով, ա­վե­լի զգու­շա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյուն պետք է վա­րենք։
-Բայց այդ ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը կոշտ հայ­տա­րա­րու­թյուն­ներ չի ա­րել։
-Մենք թուր­քե­րին շատ կո­պիտ խոսք ա­սա­ցինք, կար­ծում եմ՝ այդ­պես չպետք է ա­նեինք, քա­նի որ վս­տահ չեմ, որ նույն ու­ժե­րը նույն կերպ մեզ հա­մար կկանգ­նեն։
-Հույ­նե­րին չպե՞տք է պաշտ­պա­նեինք։
-Ճիշտ է, Ռու­սաս­տա­նից հե­տո հույ­ներն են մեր դաշ­նա­կից­նե­րը, սա­կայն, ա­մեն դեպ­քում, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մեջ ա­վե­լի զուսպ պետք է լի­նենք։
-Քա­նի որ դի­վա­նա­գի­տա­կան հարց շո­շա­փե­ցիք, նկա­տենք, որ օ­րերս Ռու­սա­տա­նում ՀՀ դես­պա­նը իր ե­լույթ­նե­րից մե­կում ա­սել էր, թե Հա­յաս­տա­նը չի դի­մի Ռու­սաս­տա­նին օգ­նու­թյան հա­մար։ Ի՞նչ է սա նշա­նա­կում։
-Կար­ծում եմ՝ այդ հար­ցի պա­տաս­խա­նը միայն դես­պա­նը կա­րող է տալ։ Եվ հե­տո, պետք է հաս­կա­նալ, թե ինչ կոն­տեքս­տում է դա աս­վել։ Ե­թե դա աս­վել է Ռու­սաս­տա­նից օգ­նու­թյուն խնդ­րե­լու կոն­տեքս­տում, բնա­կա­նա­բար, պետք է ա­սել՝ «ոչ»։ Ե­թե վտանգ սպառ­նա Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյա­նը, մենք ան­մի­ջա­պես պետք է դի­մենք Ռու­սաս­տա­նին։ Ա­սեմ ա­վե­լին՝ այդ դեպ­քում Ռու­սաս­տանն ինքն էլ չի սպա­սի, որ մենք դի­մենք ի­րեն. Հա­յաս­տա­նի դաշ­նա­կից Ռու­սաս­տանն ան­մի­ջա­պես քայ­լեր կձեռ­նար­կի։
-Այս պա­հին ի՞նչ խն­դիր է Ձեզ ա­վե­լի շատ մտա­հո­գում։
-Ինձ մտա­հո­գում են մի­ջազ­գա­յին հան­րու­թյան, հզոր գեր­տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հեր­թա­պահ ե­լույթ­նե­րը։ Ես չեմ հաս­կա­նում, երբ ԱՄՆ-ի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րում է. «Տես­նենք՝ կկա­րո­ղա­նա՞նք դա­դա­րեց­նել կրա­կը»։ Տես­նե­լու բան չկա, ըն­դա­մե­նը պետք էր, որ Ադր­բե­ջա­նում ԱՄՆ-ի դես­պա­նը հե­ռա­խո­սով կապ­վի Ա­լիևի հետ և նրան ներ­կա­յաց­նի ԱՄՆ-ի նա­խա­գա­հի պա­հան­ջը՝ ան­մի­ջա­պես դա­դա­րեց­նել կրա­կը։ Կրակ, որն Ադր­բե­ջա­նը բոր­բո­քում է՝ ներգ­րա­վե­լով հա­զա­րա­վոր ա­հա­բե­կիչ­նե­րի և բեն­լա­դե­նա­կան­նե­րի։ Վեր­ջա­պես, այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ա­լիևը հա­րյու­րա­վոր մի­լիոն­ներ է կու­տա­կել Արևմուտ­քի բան­կե­րում և տար­բեր կա­ռույց­նե­րում, ցան­կու­թյան դեպ­քում Արևմուտ­քի հա­մար մեծ խն­դիր չէ Ա­լիևի հետ բարձր տո­նով խո­սե­լը, և նա իր տե­ղում վեր կընկ­նի։ Ե­թե ան­գամ հան­գիստ տո­նով աս­վեր՝ դա­դա­րեց­րեք կրա­կը, Ա­լիևը չէր կա­րող չեն­թարկ­վել։ Սա­կայն բո­լո­րը հետևում են դեպ­քե­րի զար­գաց­մա­նը և լուռ սպա­սում են։
-Ին­չի՞ են սպա­սում։
-Ադր­բե­ջա­նը տա­րի­ներ շա­րու­նակ ակ­ներև հո­խոր­տում էր, և նրան սան­ձա­հա­րող չկար։ Հի­մա բո­լորն ու­զում են տես­նել՝ կկա­րո­ղա­նա՞ Ադր­բե­ջա­նը վե­րա­կանգ­նել իր, այս­պես կոչ­ված, «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը», թե՞ ոչ։
-Այ­սինքն, գեր­տե­րու­թյուն­ներն ու­զում են տես­նել՝ կող­մե­րից որն է ու­ժեղ, որ­պես­զի կանգ­նեն նրա կող­քի՞ն։
-Ոչ, գեր­տե­րու­թյուն­նե­րը սպա­սում են մի­ջամ­տե­լու հար­մար պա­հին։ Ոչ ոք չգի­տի՝ այս պա­տե­րազմն ինչ­պես է ա­վարտ­վե­լու։ Եվ ու­րեմն, մենք մեկ ան­գամ ևս պետք է ա­զե­րի­նե­րին հուժ­կու հար­ված հասց­նենք և է՛լ ա­վե­լի բա­րե­լա­վենք մեր դիր­քե­րը։ Ես տես­նում եմ, որ այ­սօր և՛ Ար­ցա­խի նա­խա­գա­հը, և՛ ՀՀ վար­չա­պե­տը այդ­պես են տրա­մադր­ված։
-Իսկ ինչ­պե՞ս են տրա­մադր­ված նախ­կին ԵԿՄ-ա­կան­նե­րը։ Ինչ­պի­սի՞ տրա­մադր­վա­ծու­թյուն կա նրանց շար­քե­րում, ար­դյո՞ք «նեղ­ված» են ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րից, և դա կա­րո՞ղ է իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­նալ նրանց դիր­քո­րոշ­ման վրա այս օ­րե­րին։
-Նախ­կին ԵԿՄ-ա­կան գո­յու­թյուն չու­նի։ Երբ հայ­րե­նի­քը վտանգ­ված է, բո­լո­րը մեկ բռունցք են։ Երբ խն­դի­րը վե­րա­բե­րում է ազ­գի ճա­կա­տագ­րին, որևէ մեկն ի­րա­վունք չու­նի նե­ղա­ցա­ծի կեց­վածք ըն­դու­նե­լու։ Սեպ­տեմ­բե­րի 28-ի գի­շե­րը Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը հա­տուկ ստո­րա­բա­ժան­ման ջո­կա­տը ճա­նա­պար­հեց Ար­ցախ։ Ջո­կա­տում ընդգրկված են տղա­ներ, ո­րոնք այս պա­հին ա­ռա­վե­լա­գույնս պա­հան­ջարկ­ված են։ ԵԿՄ-ա­կան­նե­րը շատ ակ­տիվ են ե­ղել և կան, ուղ­ղա­կի այս պա­հին բա­նակն է գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ, և բա­նա­կը մինչ այդ թույլ չէր տա­լիս, որ ԵԿՄ-ա­կան­նե­րը մեկ­նեն Ար­ցախ, քա­նի որ Ար­ցա­խում մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի մեծ կու­տա­կում­ներ կան։ Այդ­չափ կու­տա­կում­ներն ան­գամ վտան­գա­վոր են՝ կա­րող են «թն­դա­նո­թի միս» դառ­նալ։ Պե­տու­թյան կող­մից ա­մեն բան այ­սօր ար­վում է մտած­ված և կար­գա­վոր­ված, զին­կոմ­նե­րը բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյամբ աշ­խա­տում են, կան գրանց­ված բազ­մա­թիվ կա­մա­վո­րա­կան­ներ։ Մենք այ­սօր ա­վե­լի շատ ու­նենք նո­րա­գույն զին­տեխ­նի­կա­յին տի­րա­պե­տո­ղի պա­հան­ջարկ։ Բո­լոր դեպ­քե­րում, կարևորն այն է, որ մեր ազ­գը հու­սա­հատ­ված չէ, և հա­մախ­մբ­ված ենք։ Աստ­ված տա, և մենք էլ հա­վա­տում ենք, որ հաղ­թա­նա­կով ենք ա­վար­տե­լու այս պա­տե­րազ­մը։
-Աստ­ված տա։ Թուր­քիան միշտ էլ մեծ ա­խոր­ժակ է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի նկատ­մամբ, և, ըստ էու­թյան, սա նաև դա­վա­նան­քի պա­տե­րազմ է։ Մենք քրիս­տո­նյա ազգ ենք, և սա պա­տե­րազմ է քրիս­տո­նյա­նե­րի դեմ։
-Կա­րե­լի է ա­սել՝ քրիս­տո­նյա, հի­նա­վուրց, քա­ղա­քա­կիրթ ազգ ենք, սա­կայն պա­տե­րազմն այ­սօր մեր ժո­ղովր­դի ինք­նու­թյան հա­մար է։ Ե­թե մենք վեր­ջին 25-30 տա­րի­նե­րին դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով ա­վե­լի ակ­տիվ պայ­քա­րեինք Թուր­քիա­յի դեմ՝ Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հար­ցում պա­հան­ջա­տեր լի­նեինք, աշ­խարհն էլ պար­տադ­րեր Թուր­քիա­յին ճա­նա­չե­լու Ցե­ղաս­պա­նու­թյու­նը, նաև փոխ­հա­տու­ցե­լու ի­րա­կա­նաց­ված կո­տո­րած­նե­րի, բնաջն­ջում­նե­րի, վայ­րա­գու­թյան հա­մար, այ­սօր Թուր­քիան այս­քան լկ­տի չէր լի­նի։ Թուր­քիան, որ­պես պե­տու­թյուն, այ­սօր Արևմուտ­քի հա­մար ա­հա­բեկ­չի դեր է կա­տա­րում։ Պետք է Սի­րիա­յում Բա­շար Ա­սա­դի իշ­խա­նու­թյու­՞նը տա­պա­լել՝ Թուր­քիան Սի­րիա­յում է, անհ­րա­ժեշտ է Լի­բիա՞ մտ­նել, եր­կի՞րն ա­վե­րել՝ Թուր­քիան այն­տեղ է, պետք է Ադր­բե­ջա՞ն մտ­նել՝ Ադր­բե­ջա­նում է։ Այն­պես չէ, որ Թուր­քիան այ­սօր կռ­վում է Ադր­բե­ջա­նի հա­մար, նրանք ի­րենց մեծ շա­հերն ու­նեն և թքած ու­նեն Ադր­բե­ջա­նի վրա։ Թուր­քիան ադր­բե­ջան­ցի­նե­րին որ­պես ժո­ղո­վուրդ ան­գամ չի ըն­կա­լում։ Նա ա­ռաջ­նորդ­վում է իր պան­թյուր­քիս­տա­կան ծրագ­րե­րով, ողջ խն­դիրն այն է, թե մինչև ուր կհաս­նի, և ո՞ր ամ­րո­ցի տակ նրա մռու­թին կհասց­նեն։ Հա­մե­նայն դեպս, մեր ամ­րո­ցի պա­տե­րի տակ լավ ջարդ են ու­տե­լու։ Եվ ու­տում են։


Զրու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 39271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ