Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կրեմլը չի մեկնաբանել Արցախի հարցում առաջընթացի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Կրեմլը չի մեկնաբանել Արցախի հարցում առաջընթացի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը
24.10.2020 | 12:05

Կրեմլը դեռ չգիտի, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Արցախի հարցում առաջընթացի մասին, «ՌԻԱ Նոսվոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Արցախի հարցում «շատ լավ առաջընթաց է» գրանցվել:
«Մենք դեռ չգիտենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը համաձայն է այդ գնահատականի հետ:

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ