Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում` 1915-ի իրադարձությունները՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը։
Ծննդյան տոներին Հայաստանում անցկացվում է գողական հավաք, ու որոշ լրատվամիջոցներ (նաեւ ռուսական) նույնիսկ գրեցին, թե այն պատմական է եւ մասշտաբով աննախադեպ:
Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից /7 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:
Երկարաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը՝ տեղեկացրել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: Երկարաձգման որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի հունվարի 15-ին` ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում: Անջեյ Կասպրշիկն այս պաշտոնը զբաղեցնում է 1997-ից:
Հազարավոր ֆրանսիացիներ հարգանքի տուրք կմատուցեն «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրությունում ահաբեկչության զոհերին Փարիզում, Նանտում, Բեզանսոնում, Թուլուզում, Ստրասբուրգում, Բորդոյում, Լիոնում և այլ քաղաքներում:
Բեռլինում համաձայնագիր է ստորագրվել Կիևին 500 միլիոն եվրո նպատակային վարկ տրամադրելու մասին՝ լրագրողներին հայտնել են Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարարությունից:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...