-
30.12.2014|
14:07
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԳԴՀ- ում ՀՀ դեսպան, ՀՅԴ բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
-
30.12.2014|
14:06
«Եվրասիական տարածքի լուրջ հակասությունները մարտահրավեր են ՀՀ իշխանությունների համար»,- «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց ՈՒկրաինայի ռազմավարական և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգիյ Գերասիմչուկը:
-
30.12.2014|
14:03
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հունվարի 15-ին Աստանայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Դոնբասում իրավիճակի կարգավորումը քննարկելու նպատակով:
-
30.12.2014|
14:01
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հիմնային վերադիրքավորումները իշխանական շրջանակներում կշարունակվեն:
-
30.12.2014|
13:59
Թուրքիան պաշտոնապես կդիմի ԱՄՆ-ին` իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենին արտահանձնելու խնդրանքով՝ հայտնում է թուրքական «Հաբեր 7» լրատվական կայքը: Ստամբուլի դատարանը դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ից պահանջել է կատարել Ֆաթուլլահ Գյուլենին ձերբակալելու իր ընդունած որոշումը:
-
30.12.2014|
13:57
Գրեթե ոչ մի երկիր Ռուսաստանում այնքան ակտիվ ներդրումներ չէր անում, որքան Գերմանիան՝ ձգտելով օգտագործել նոր առևտրային հնարավորությունները, որոնք ստեղծվել էին «սառը պատերազմի» ավարտից հետո, գրում է The New York Times-ը:
-
30.12.2014|
13:56
ԵԱՏՄ մտնելով Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մշակութային սահմանափակումների առջև է կանգնելու, քանի որ արգելվելու են մի շարք տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ներմուծումը, արտահանումը և տարանցումը ԵԱՏՄ տարածքից և տարածքով:
-
30.12.2014|
13:54
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը ցանկություն հայտնեց, որ 2015 թվականը ժողովրդի, երկրի քաղաքական ուժերի համար լինի հանդուրժողականության տարի, իսկ հասարակությունից համբերություն ու ժամանակ խնդրեց՝ խնդիրները լուծելու համար։
-
30.12.2014|
13:52
«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները կաշխատեն 2015-ի հունվարի 4-ից, 10.00-ից մինչև 17.30-ը:
-
30.12.2014|
13:51
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս: