-
08.02.2014|
17:34
Իրանի նախագահ Հասան Ռոհանին 400 հազար դոլար է նվիրաբերել բժիշկ Շապիրի անվան միակ հրեական հոսպիտալին, որը գտնվում է Թեհրանում՝ Twitter-ում գրել է The New York Times պարբերականի թղթակից Թոմաս Էրդբրինկը:
-
08.02.2014|
17:32
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն այլևս ամենասիրելի քաղաքական գործիչը չէ երկրում: Associated Press-ը նշել է, որ, ARD հեռուստաալիքի հարցման արդյունքներով, Մերկելը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ վարկանիշային ցուցակում զիջելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին, ում ընտրել է հարցվածների 70 տոկոսը:
-
08.02.2014|
17:29
Եվրամիության 13 երկրներ մշակել են Արևելյան գործընկերության անդամ 6 հետխորհրդային երկրների հետ գործակցությունը շարունակելու նոր «Եվրոպական փաթեթի» նախագիծ: Ըստ նախագծի, որին հավանության են տվել Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, Արևելյան գործընկերության երկրներին նախատեսվում է առաջարկել ավելի լայն գործակցություն, քան առաջարկվում էր Ասոցացման համաձայնագրով:
-
08.02.2014|
17:27
ՄԱԿ-ի եվրոպական բաժնի աշխատակից Կորին Մոմալ Վանիանը հայտարարել է, որ միջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակությունը կգլխավորի Սիրիայի արտաքին գործերի նախարար ՈՒալիդ ալ Մուալեմը:
-
08.02.2014|
17:09
Օլիմպիադայի պատմության մեջ Սոչիի խաղերն առաջինն էին, որ ունեցան երեք խորհրդանիշներ`արջ, ընձառյուծ և նապաստակ: Դրանք օգտագործելու իրավունք ստացած ընկերությունները կարող էին սիմվոլները ներկայացնել իրենց արտադրանքի վրա:
-
08.02.2014|
13:18
Մոսկվայի Կարմիր հրապարակի կենտրոնում ձերբակալվել են ԼԳԲՏ շարժման անդամներ, որոնք Օլիմպիադայի բացման արարողության պահին փորձել են անցկացնել չարտոնված հանրահավաք: Սեռական փոքրամասնությունների պաշտպանները «փորձել են տեղադրել դրոշներ և երգել ազգային հիմնը»,-նշել է «Новая газета» պարբերականի թղթակից Եվգենի Ֆելդմանը:
-
08.02.2014|
13:15
Մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնումէ, որ փետրվարի 6-ին, 72 տարեկան հասակում վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը:
-
08.02.2014|
13:11
Փետրվարի 7-ին արցախյան մի շարք երիտասարդական կազմակերպություններ նամակ են հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ իրենց մտահոգությունները հայտնելով սահմանային միջադեպերի կապակցությամբ։ Ընդունելով Արցախի երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների նամակն ուղղված իրեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ դեսպանը խոստացել է այն անպայման հասցնել հասցեատերերին:
-
08.02.2014|
13:08
Սոչիի օլիմպիադայի բացման արարողության ժամանակ օպերատորները ազգային օլիմպիական հավաքականների երթի ընթացքում ցուցադրել են նաև երկրների ղեկավարներին, սակայն երբ մոտեցել է Ուկրաինայի հավաքականը, Վիկտոր Յանուկովիչին հեռուստադիտողները չեն տեսել:
-
08.02.2014|
13:05
«Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանկանում զիջումների գնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի քան 20 տարվա գործունեությունը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ, նույնպես բանի պետք չէ», -ըստ Apa.az-ի, ասել է ռազմա-քաղաքական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: