Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Սպասենք ՄԻԵԴ-ի նոր վճիռներին

    Սպասենք ՄԻԵԴ-ի նոր վճիռներին

    25.09.2013| 17:50
    «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Արա Ղազարյանը դեռևս 2008 թվականից, երբ ՀՀ նախագահի ընտրություններից հետո ազատազրկվեցին ընդդիմության ակտիվիստները, զբաղվում է նախկին քաղբանտարկյալներ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների ու Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված գործերի քննությամբ: Այժմ նրանց գործերը գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և, ըստ Արա Ղազարյանի, իրենք սպասում են ՄԻԵԴ-ի վճռին:
  • «Շիրակ կենտրոն»-ը կոչ է անում վառելափայտով օգնել Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներին

    «Շիրակ կենտրոն»-ը կոչ է անում վառելափայտով օգնել Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներին

    25.09.2013| 17:28
    Գյումրիում ձմռան շունչն արդեն զգացնել է տալիս. Բազմաթիվ ընտանիքներ դեռ շարունակում են պատսպարվել տնակներում: Ինչպես տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքներ ձմռան պատրաստություն են տեսնում` աղբանոցներից հավաքում և տան պահոցներ են տեղափոխում ինչ պատահի` պլաստմասե իրեր, անվադողեր, թուղթ, հնամաշ հագուստներ և այլն:
  • Զգուշացեք աշնանային սրացումներից

    Զգուշացեք աշնանային սրացումներից

    25.09.2013| 14:52
    Աշնանը և գարնանը, որպես կանոն, սրվում են որոշ հիվանդություններ, հատկապես սուր-շնչառական վարակներն ու հիպերտոնիկ հիվանդությունները։ Այդ եղանակներին քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն կանխարգելիչ միջոցներին, որպեսզի թույլ չտան բարդացումներ: Թերապևտ Անահիտ Մարգարյանը նշում է, որ անհրաժեշտ է խուսափել վիրուսային վարակների ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումից, հաճախակի օդափոխել փակ տարածությունները: Հիվանդության նշաններ նկատելուն պես ընդունել հակավիրուսային դեղամիջոցներ:
  • Կշարունակվի ազգային-ազատագրական պայքարը

    Կշարունակվի ազգային-ազատագրական պայքարը

    25.09.2013| 14:48
    ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ չի արտահայտվում Մաքսային միությանն անդամակցելուն: Առայժմ միայն այդ բողոքն արտահայտվում է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, որոնք Մաքսային միությանն անդամակցելը դիտում են որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի հանրությունը:
  • Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

    Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

    25.09.2013| 11:54
    Գիտնականները մտավախություն ունեն, որ մարմնի վրա թանաքե նկարչական տոքսինների կիրառումը կարող է անցնել արյան մեջ, կուտակվել մաշկի տակ` թունավորելով օրգանիզմը: Բրիտանացի բժիշկները զգուշացրել են, որ նկարչական տոքսիններով դաջվածքները շատ հաճախ հանգեցնում են քաղցկեղի:
  • Ձևավորվում է բարեգործության մշակույթ

    Ձևավորվում է բարեգործության մշակույթ

    25.09.2013| 11:41
    Վերջերս հաճախակի են կազմակերպվում տարբեր բարեգործական ակցիաներ, որոնք մարդկանց մոտ ձևավորում են կողքինին օգնելու, բարեգործության մշակույթ։ Սեպտեմբերի 7-27-ն անցկացվում է ,Դու միայնակ չեսե բարեգործական նախաձեռնությունը։
  • Ճարտարապետության կոմիտեն՝ որպես վտանգավոր ծուղակ

    Ճարտարապետության կոմիտեն՝ որպես վտանգավոր ծուղակ

    25.09.2013| 11:20
    Վերջերս ստեղծվեց ճարտարապետության պետական կոմիտեն` Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ։ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նորաստեղծ այդ կոմիտեն՝ իր նախագահ Նարեկ Սարգսյանով, իրականում ոչինչ էլ չի տա ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը։
  •  Աշոտ Ահարոնյանի պատասխանը «Իրատես de facto» թերթին

    Աշոտ Ահարոնյանի պատասխանը «Իրատես de facto» թերթին

    24.09.2013| 23:05
    «Իրատես de facto» թերթը հրապարակել է Մարի Բարսեղյան-Խանջյանի հոդվածը՝ մայրաքաղաքի 15-րդ թաղամասում օրենքով արգելված ժամերին կազմակերպվող հրավառությունների վերաբերյալ: Խնդիրն իսկապես մտահոգիչ է, և քաղաքացու մտահոգությունն ու ահազանգը՝ տեղին, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում: Միևնույն ժամանակ, իրավիճակը որոշակի պարզաբանումների կարիք ունի:
  • Աղվան Հովսեփյանը դեռ պետք է

    Աղվան Հովսեփյանը դեռ պետք է

    24.09.2013| 18:12
    Դեռ նոր-նոր էր Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, երբ մամուլը սկսեց ակտիվորեն շրջանառել, թե ինչ նոր պաշտոն է առաջարկելու նրան Սերժ Սարգսյանը: Աղվան Հովսեփյանի ճակատագիրը սկսեց մտահոգել թերթերին, որոնք իրենց առաջին էջերում ծանուցում էին, որ նրան նշանակելու են նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Հիմա էլ ծանուցում են, որ Սերժ Սարգսյանը ծրագրում է բոլոր տեսակի քննչական ծառայությունները միավորել մեկ կառույցի մեջ, որն էլ կգլխավորի նախկին գլխավոր դատախազը:
  • Տ. Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

    Տ. Վարդապետյանը Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

    24.09.2013| 17:29
    «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը կարծում է, որ ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չկա։