Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շաքե Իսայան. Զարմանում եմ, որ փորձում եք սև կատու փնտրել մութ սենյակում

Շաքե Իսայան. Զարմանում եմ, որ փորձում եք սև կատու փնտրել մութ սենյակում
21.01.2021 | 17:22

Որևէ տարաձայնություն, որևէ պառակտում 17+ ուժերի ներսում չկա, 17+ ուժերն իրենց հայտարարություններում հստակ հանդես են եկել այս տարվա սկզբին, որ սկսում են մարզային այցելություններ, որից հետո հետագա անելիքների մասին կհրապարակվի՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: ԲՀԿ-ի դիրքորոշման մասին պատգամավորը նշեց, որ իրենք խորհրդարանական երկրորդ ուժն են, ամենամեծ ընդդիմադիր ուժը և, բնական է, ԲՀԿ-ն նաև որպես խորհրդարանական ուժ իր գործունեությունը ծավալելու է նաև խորհրդարանում, օգտագործելու է նաև բոլոր խորհրդարանական գործիքները, որ հասնեն այն նպատակին, այն պահանջին, որն իրենք հնչեցրել ենք: «Իսկ այդ նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, անցնցում հեռանա, որից հետո պետք է հնարավորություն տրվի ՀՀ-ին կայունացնել իրավիճակը և փորձել շտկել մեր կոտրված մեջքը»,- հայտարարեց պատգամավորը:


Հարցին՝ ինչու ԲՀԿ-ն չի մասնակցում «Հայրենիքի փրկության շարժման» մարզային այցելություններին, Գագիկ Ծառուկյանը քննադատել է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ իր ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ, արդյոք նա շարունակո՞ւմ է լինել ԲՀԿ վարչապետի թեկնածուն, Իսայանն ասաց. «Ես զարմանում եմ, որ փորձում են ինչ-որ սև կատուներ փնտրել մութ անկյունում, որևէ խնդիր չկա, եթե ԲՀԿ օրակարգում որևէ փոփոխություն լինի, մենք կաշկանդվածություն չունենք, կիրազեկենք: Մենք այս պահին էլ վստահ ասում ենք՝ որևէ պառակտում չկա 17 ուժերի մեջ, այն հայտարարությունները, որ հնչել են համատեղ, ու այն միասնական օրակարգը, որ կա, մենք բոլորս միասնական գնում ենք հասնելու օրակարգի վերջնակետին»: Մարզային այցելությունների մասին Իսայանն ասաց՝ գուցե իրենց խորհրդարանական ծանրաբեռնվածության պատճառով անձամբ մասնակցություն չեն ունեցել, բայց մարզային, տարածքային կառույցների ներկայացուցիչները բոլոր հանդիպումներին փրկության շարժման ներկա են լինում:

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ