Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սուրեն Գրիգորյան. Եթե ընդդիմությունը կողմ լինի արտահերթ ընտրություններին, վարչապետի թեկնածու պետք է չառաջադրի

Սուրեն Գրիգորյան. Եթե ընդդիմությունը կողմ լինի արտահերթ ընտրություններին, վարչապետի թեկնածու պետք է չառաջադրի
21.01.2021 | 17:24

Ոչ ոք չի ասել, որ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կոնսուլտացիաներ անելը նշանակում է, որ հիմա պետք է լինեն արտահերթ ընտրություններ՝ ԱԺ Ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավորների հայտարարություններին, որ հնարավոր չէ անցկացնել քարոզարշավ, երբ շատ մարդիկ դեռ չեն գտել իրենց որդիներին։ Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ վարչապետը առաջարկել է խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2021-ի ընթացքում։

«2021 թվականը, ինչպես այլ տարիները, 12 ամսից է բաղկացած, մենք հիմա հունվար ամսում ենք։ Ոչ ոք չի ասել հիմա ընտրությունների ացնկացման մասին։ Քարոզարշավը, ըստ օրենքի, ընտրություններից առաջ է արվում, այսինքն եթե պայմանավորվածություն ձեռք բերվի ընտրություններ անցկացնել, օրինակ, մայիսին, քարոզարշավը կլինի դրանից առաջ։

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ