Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երեքի» հանդիպումը, ցույց է տալիս մեր հասարակության «քաղաքականապես հիմար» լինելու անհունությունը. Վարդան Վարդանյան

«Երեքի» հանդիպումը, ցույց է տալիս մեր հասարակության «քաղաքականապես հիմար» լինելու անհունությունը. Վարդան Վարդանյան
28.09.2022 | 07:24

Մի ժամանակ Քոչարյանին լսել չէի կարողանում, հենց միայն, ռուսական ակցենտով հայերենի պատճառով։ Առաջին անգամ, մինչև վերջ, լսել եմ մարտի մեկի գիշերը։ Այդ օրը նա, պաշտոնավարման ընթացքում ամենակարևոր բանը արեց՝ փրկեց Ղարաբաղը, որպես հետևանք, նաև Հայաստանը։ Հետո եկավ Սերժն ու միայն պաշտպանվում էր, արդարանում մարտի մեկի համար։ Մենք չկարողացանք ճիշտ գնահատել մարտի մեկը՝ դա ևս մի անգամ Արցախի ազատագրում էր։ Այն ժամանակ հնարավոր էր հասարակությանը դա բացատրել։ Բայց հակառակը տեղի ունեցավ՝ մարտի մեկը դարձավ քաղցկեղի այն բջիջը, որն այսօր համատարած տարածվել է հասարակության օրգանիզմում։
Ո՞վ էր «իմպլանտի» հեղինակը, ո՞վ կարող է սեփական օրգանիզմին այսքան «անփույթ » վերաբերվել։ Մեկն, ով հիմար է կամ մեկն, ով այդ օրգանիզմն իրենը չի համարում կամ երկուսն էլ։ Հիմա՞ր մարդ է ԼՏՊ-ն։ Շատերը կասեն՝ ոչ։ Շատերը նրան խելացի են համարում։

Քաղաքականության, աշխարհաքաղաքականության, ազգային խնդիրների իմացության, նոր խնդիրների ձևակերպման ու դրանք նպատակ դարձնելու կարողության մեջ ԼՏՊ-ն «zero» է։ Նա էությամբ տիգրան արզաքանցյան է, նույնիսկ կնոջ իմաստով, տիպիկ տիգրան արզաքանցյան, ով չունի սեփական ֆունկցիա, ով կարող է միայն ուղղորդվել։ Ապացու՞յց եք ուզում՝ թող որևէ մեկը, Եգորյան կլինի, գռզո թե բաղնիքի Խաչո բերի մեկ նախադասություն, որն արտասանել է ԼՏՊ-ն, ինչում կա գաղափար։ Որոնեք, բայց չկա այդ նախադասությունը, չկա։ ԼՏՊ-ն փաթեթավորված է, ընդամենը, թանկ ապրանքի պատրանքի նպատակով ու դա այնքան հեշտ է անելը, վկան՝ «մարքեթինգը»։ Նույնիսկ այն թեզը, թե, Հայաստանը չի կարող պահել Ղարաբաղը, նա արտասանում է այսպես. ,- Դուք չեք կարող պահել Ղարաբաղը, ոչ թե «մենք» այլ «դուք»։ Սա ենթագիտակցության ու կառավարելիության դրսևորում է։ Նա համարում է իրեն ՍՈՎՈՐԱԿԱՆ ազգի ներկայացուցիչ, իսկ մենք՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ գործակալ։
«Երեքի» հանդիպումը, ցույց է տալիս մեր հասարակության «քաղաքականապես հիմար» լինելու անհունությունը, պատրանքներին հակվելու գերազանցիկությունը, անզորությունը, նույնիսկ, վտանգի չափն ու խորությունը հասկացող մարդկանց շրջանում։


1.Թշնամի՞ է նիգոլը - այո ։
2.Ո՞վ է նրա հայրը - ԼՏՊ-ն։
3. Ինչպե՞ս են վարվում թշնամու հետ - ջարդում են։
Կաթողիկոսի արածը հասկանալի է մարդկայնորեն, սակայն, միամտություն՝ քաղաքական իմաստով։


Մեր պետության վիճակն աննախադեպ է։ Ոչ մի ավանդական տեխնոլոգիա չկա ու չի կարող լինել, ինչը կփրկեր վիճակը։ Ի՞նչը կփրկեր վիճակը՝ պարզ է, թշնամու ջախջախումը։
Կյանքը ցույց տվեց, որ ՀՀ -ում, այս պահին կա 40-70 հազար մարդ, ով պատրաստ է դա անել։ Կա երկու ճանապարհ կամ ունենալ, չգիտես ինչու, մի 100 հազար, կամ անել դա 40 հազարով։ Եթե մեկը կարողանար ցույց տալ ալտերնատիվ, ապա դա բոմբ կլիներ։ Բայց բոմբ չկա։ Միակ բանը, ինչ կարող էին անել Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ դա Հայրենիքի փրկության կոմիտե ստեղծելն է ու նախնական 40 հազարով «շտուրմը»։ Ինչու նրա՞նք, որովհետև այդ 40 հազարն իրենցն է։ Գրողը տանի, եթե կարող եք հանդիպել ԼՏՊ-ին, ապա կարող եք նաև, նույնիսկ, ինձ։ Հանդիպեք բոլորին ու անպայման ասեք, որ սա ժամանակավոր կառավարություն է, որ այս կոմիտեի միակ ֆունկցիան Հայրենիքը թշնամուց խլելն է։ Եթե այդքան տղամարդկության կունենաք հայտարարելու, որ դուք բացառում եք ձեր անձնական մասնակցությունն ապագա կառավարությունում, միանգամից կդառնաք 100 հազար։


Հ.Գ. Միամիտ չեմ, ռոմանտիկ չեմ, նույնիսկ, ունակ եմ կտակ գրելու։

Դիտվել է՝ 9674

Մեկնաբանություններ