Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում քննարկում են Արցախյան պատերազմում վարձկանների օգտագործման առնչությամբ իրավական գործընթացների համակարգման հարցերը

Հայաստանում քննարկում են Արցախյան պատերազմում վարձկանների օգտագործման առնչությամբ իրավական գործընթացների համակարգման հարցերը
24.11.2020 | 21:46

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների ու ջանքերի համակարգմանը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, Կենտրոնական բանկի և ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները: Քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին նման ձևաչափով աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։


Արցախյան պատերազմի օրերին միջազգային մամուլը, արտասահմանյան երկրների ղեկավարներ, հատուկ ծառայություններ հաղորդում էին մարտական գործողություններին սիրիացի և լիբիացի վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին։ Հայկական կողմը հաղորդել է սիրիացի երկու վարձկանների գերեվարելու մասին, նրանք կալանավորված են, մեղադրանք է առաջադրվել։ Եվս երեք վարձկանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ շուրջ երկու տասնյակ վարձկանների վերաբերյալ պարզված տվյալները հայկական կողմը փոխանցել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Դիտվել է՝ 3651

Մեկնաբանություններ