Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ասում են

Ասում են
31.07.2022 | 12:09

6-րդ ՊՇ-ի հրամանատար Ս.Ա.-ին որ բռնել եք ու ռելիզով մանրամասն նկարագրել եք, թե թուրքի հարձակման ժամանակ ինչ աստիճան ապիկար է էղել, բա խի՞ չեք ասում, որ նույն ՊՇ-ի նորմալ հրամանատարին դու՛ք եք 2019-ին հանել ու էդ ապիկարին նշանակել նրա տեղը։

Հետևաբար, հենց դու՛ք էլ կրում եք նրա ապիկարության ողջ պատասխանատվությունը։


Ռուբեն Մելիքյան

Դիտվել է՝ 55622

Մեկնաբանություններ