Փորձը ցույց տվեց, որ խաղաղության օրակարգը կարող է իրականանալ բացառապես կողմերից մեկի վերջնական կապիտուլյացիայից հետո: Ադրբեջանին ինչ-որ բաներ տրվեցին, բայց ինչքան տաս, ավելի շատ են ուզելու, մանավանդ, երբ տեսնում են, որ տալու և հաձնելու պատրաստակամություն կա: Այնպես որ, կարծում եմ, «խաղաղության դարաշրջան», որպես այդպիսին, Ադրբեջանը մեզ հետ չի բացի, մինչդեռ այն չի կարող միակողմանի լինել: Չենք կարող ադրբեջանցիներից ուզել մի բան, որն իրենք չեն ուզում:
Այս տեսանկյունից, եթե անգամ «խաղաղության համաձայնագիր» կամ «խաղաղության դարաշրջան» լինի, այն ցավոտ, միակողմանի զիջումների հաշվին է լինելու: Այն արդեն ոչ թե, օրինակ, «խաղաղության», այլ պարտադրված համաձայնագիր է լինելու՝ բացառապես Ադրբեջանի համար ընդունելի ձևակերպումներով:
Սուրեն Սարգսյան