Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են

Ասում են
24.06.2022 | 07:29

Զինվորի հասանելիքը` վաճառքում. եթե որևէ խանութ ներկայացնում է նման առաջարկ, նշանակում է՝ գոյություն ունի նաև պահանջարկ։ Այդ ապրանքների գնորդը կարող են լինել միայն նորակոչիկների և զինծառայողների ծնողները։ Սրանից լավ ապացույց գոյություն չունի, թե ինչ է կատարվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունեցող, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից ղեկավարվող բանակում։


Փաստորեն, Ալիևը սրանց արգելել է ոչ միայն սպառազինություններ ձեռք բերել, այլև զինվորների համար ներքնաշորեր, սննդի և հիգիենայի պարագաներ։ ՈՒ սա կատարվում է այն իշխանության օրոք, որը մինչև հիմա ճղճղում ու ծղրտում է զինվորից գողացած «տռուսիկներից» ու «տուշոնկաներից»»։


Էդգար Ղազարյան

Դիտվել է՝ 38832

Մեկնաբանություններ