ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 
  • Վիճակագրություն

    Վիճակագրություն

    19.09.2024| 16:02
    Արցախի Հանրապետության բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը (ըստ Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամի հետազոտության). 12 քաղաք 241 գյուղ․․․
  • Ծխելու դեմ պայքա՞ր, թե՞ հավելյալ արտոնություն

    Ծխելու դեմ պայքա՞ր, թե՞ հավելյալ արտոնություն

    19.09.2024| 11:11
    Ես քառասուն տարվա անխոնջ ծխող եմ ու մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ ինձ դուր չի գալիս, երբ ես ընդամենը մի հաց ձեռքիս հերթում կանգնած եմ՝ փողը պատրաստ պահած, որ արագ վճարեմ, ու անընդհատ ինչ-որ մարդիկ են մոտենում ու առանց հերթի ծխախոտ առնում, ընդ որում՝ երկա՜ր ինչ-որ քարտեր են սահեցնում սարքերի վրայով, բոնուս քարտերով քաղցրացնում են վճարումը, իսկ հերթը լուռ կանգնած սպասում ա։ Ու, որ ամենահետաքրքիրն ա՝ դա ընդունված կարգ ա շատ խանութներում՝ ծխախոտն առանց հերթի են վաճառում։
  • Եվ դու ձուլվում ես բնությանը

    Եվ դու ձուլվում ես բնությանը

    17.09.2024| 14:44
    Տարվա մեջ մի պահ ա գալիս, երբ պետք ա էսօրով ապրել՝ միայն էսօրով։ Էդ էն պահն ա, երբ մարմնի ջերմաստիճանը ձգտում ա հավասարվել դրսի ջերմաստիճանին, ու դրսում քեզ ավելի լավ ես զգում, քան տանը։ Էդ ժամանակ դուրսը քո տունն ա դառնում, ու դու ձուլվում ես բնությանը։
  • Հետո «Մանկական աշխարհը» տեղափոխեցին Աբովյան փողոց

    Հետո «Մանկական աշխարհը» տեղափոխեցին Աբովյան փողոց

    16.09.2024| 06:54
    Մի երեկո ծնողները եկել էին, որ մանկապարտեզից երեխեքին տուն տանեին, իրար մեջ խոսում էին, ու մեկը խոսքի մեջ ասեց՝ մանկական աշխարհ էի մտել։ Ես շատ զարմացա, որ նման աշխարհ կա, առաջին անգամ էի լսում։ Միանգամից երևակայությունս մի կախարդական աշխարհ նկարեց՝ փերիներով, կախարդներով, հեքիաթային ծառերով ու խոսող կենդանիներով լցված։ Բա ինչի՞ ես մինչև հիմա չգիտեի էդ աշխարհի մասին։ Էդ օրը մամային խնդրեցի, որ ինձ անպայման տանի մանկական աշխարհ։
  • Իսկ ինչի՞ն պիտի աչքով տան

    Իսկ ինչի՞ն պիտի աչքով տան

    15.09.2024| 09:48
    Գյուղը խոշոր վարկ վերցրեց ու գյուղ մտնող ճանապարհի կողքին, եթե կարելի էր դա ճանապարհ անվանել, բարձր պատվանդանի վրա մի ահռելի մարմարե տուտուզ կանգնացրեց։ Էդ փողով, իհարկե, կարելի էր կամուրջ գցել գետի վրայով, ու գյուղացիք կկարողանային աշխատանքի գնալ մյուս ափին գտնվող ավանը, բայց տուտուզը կարևոր էր։
  • Ժողովուրդը հոգնել է խաբեության ու ստի բեռը տանելուց

    Ժողովուրդը հոգնել է խաբեության ու ստի բեռը տանելուց

    14.09.2024| 06:55
    Գործի բերումով Մայամիում մի կուբացու հետ ծանոթացա (հետո, իհարկե, ընկերացանք) ու, որպեսզի խնայեմ ժամանակս, հենց սկզբից ուղիղ ասացի, որ թվերի մեջ կամ բիզնեսը ներկայացնելուց չփորձի ուռճացնել կամ խաբել.
  • Մի ամբողջ կյանք ապրում ենք երկրի վրա, բայց դեռ սպասում ենք, որ սկսենք ապրել

    Մի ամբողջ կյանք ապրում ենք երկրի վրա, բայց դեռ սպասում ենք, որ սկսենք ապրել

    13.09.2024| 06:55
    Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում ա հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում ա նոր սպասումով։ Ձմեռը գալիս ա՝ գարնանն ենք սպասում, ամառը գալիս ա՝ աշնանն ենք սպասում։ Մի սպասումը դեռ չավարտած, նոր սպասում ենք սկսում սպասել։ Հազար տարի առաջ ենք ծնվել, բայց դեռ սպասում ենք, որ ծնվենք, մի ամբողջ կյանք ապրում ենք երկրի վրա, բայց դեռ սպասում ենք, որ սկսենք ապրել՝ ա՛յ, սրանից հետո վերջապես կսկսեմ ապրել, էս էլ անեմ ու կսկսեմ ապրել, իսկ ապրելու ժամանակը տենց էլ չի գալիս․․․
  • Հարցազրույց քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացի Ավթանդիլի հետ

    Հարցազրույց քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացի Ավթանդիլի հետ

    12.09.2024| 09:48
    - Պարոն Ավթանդիլ, ինչու՞ եք անտարբեր: - Որովհետև ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:
  • Հիմա տերևները գույն են ընտրում ուշ աշնանային ցուցահանդեսի համար

    Հիմա տերևները գույն են ընտրում ուշ աշնանային ցուցահանդեսի համար

    11.09.2024| 09:45
    Զովացել ա, էլ շոգը չի տանջում։ Բայց արևի այրող ճառագայթները ոչ մի տեղ չեն կորել, մտել են տերևների մեջ ու դարձել աշնանային գույների ներկապնակ, որը դեռ մեզ տեսանելի չի։ Հիմա տերևները գույն են ընտրում ուշ աշնանային ցուցահանդեսի համար։ Տերևների ծերությունը բնության մեջ ամենասիրուն ծերությունն ա՝ նրանք են ընտրում իրանց ծերության գույնը ու մեռնում են գունավոր։
  • Հեշտ կառավարելի հասարակություն

    Հեշտ կառավարելի հասարակություն

    09.09.2024| 07:54
    Անհասկացող, տգետ, դեգրադացված հասարակությունն ամենաշատը իշխանությանն է պետք և ձեռնտու: Նման հասարակությունը հեշտ կառավարելի է: