Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»

Քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»
22.09.2020 | 00:33

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»: ՙԵս՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»։


Հռչակագիր
Սեպտեմբեր 21, 2020
Հաշվի առնելով, որ այսօր, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը և այս տարին նաև նշանավորվում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և
հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ ունի համաձայնագրեր, որոնք առնչվում են առևտրային ներդրումներին, ամրապնդում ժողովրդավարական հաստատությունները և խթանում կայուն և ներառական տնտեսական աճը, և
հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Վաշինգտոնում և աջակցում է մշակութային բազմազանությանն ու Վաշինգտոնի հանրային դպրոցների Դեսպանընկալության ծրագրի միջոցով մեր ուսանողների կրթական հարստացմանը, և հաշվի առնելով, որ ՀՀ-Ն շարունակում է ամրապնդել մեր երկու երկրների միջև գործընկերությունը՝ հարաբերություններն առավել զարգացնելու և բարի կամք հաստատելու համար,
շնորհավորում եմ Հայաստանի դեսպանությանն Անկախության տոնի տոնակատարության առթիվ և ակնկալում Ձեր շարունակական համագործակցությունը Վաշինգտոնի հետ։
Այսպիսով, ես՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»:

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ