Շվեյցարիայում մեկնարկել է ՈՒկրաինայի խաղաղության գագաթնաժողովը՝ շուրջ 100 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք այստեղ՝ գագաթնաժողովում, թե ինչպես է կերտվում պատմությունը։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, և թող որքան հնարավոր է շուտ արդար խաղաղություն հաստատվի»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։                
 

Ջրականից վերադառնալիս՝ Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապը կորել է

Ջրականից վերադառնալիս՝ Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապը կորել է
19.05.2024 | 20:55

Իրանի նախագահը մեկնել է Արցախի գրավյալ տարածքներ ու Ջրականի շրջանում Իլհամ Ալիևի հետ մասնակցել ջրամբարի ամբարտակի բացման արարողությանը։

Հիշեցնեմ, որ 2020-ի դեկտեմբերից Արցախի Ջրականի, Կովսականի, Վարանդայի ու Հադրութի շրջաններում տեղակայվել են իսրայելական հետախուզական ծառայությունների ստորաբաժանումներ, որոնց թիրախը Իրանն է։

Իրանի նախագահը հենց Ջրականի շրջանում էր, որտեղ, Իլհամ Ալիևին հրաժեշտ տալուց հետո, ուղղաթիռով պիտի վերադառնար Թեհրան։

Ճանապարհին ուղղաթիռի հետ կապը կորել է։

Փրկարարական աշխատանքներն արդեն մի քանի ժամ է, արդյունք չեն տալիս։

Իրանական ԶԼՄ-ները կոնկրետ ոչինչ չեն ասում, հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարել, իսկ Իսրայելի ու Ադրբեջանի լրատվամիջոցները շտապում են հայտարարել, թե Իրանի նախագահը մահացել է։

Ինչո՞ւ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ