Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են

Ասում են
30.05.2022 | 07:31

Հայաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն ամեն գնով չէ, որ պետք է վերացվի, ոչ էլ ավելի մեծ լարվածության հաշվին։ Հասկանալի է, որ հայ հասարակության մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը կապված է շատ ուժեղ էմոցիաների հետ։

Ինձ թվում է, որ այս գործընթացին այժմ չի բավարարում հրապարակայնությունը։ Այստեղ ավելի բաց խոսելու հնարավորություն կա։ Ընդհանուր առմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ թե կնվազեցնի հայ-ռուսական հարաբերությունների նշանակությունը, այլ կավելացնի այն։


Թուրքիան կարևոր առևտրային գործընկեր է Հարավային Կովկասի երկրների համար։ Բայց Ռուսաստանը, ի թիվս այլ բաների, նաեւ արտահանում ստացող է։ Այն արտադրությունը, որը կա Հարավային Կովկասի երկրներում, մեծապես կողմնորոշված է դեպի ռուսական շուկա։
Հենց ռուսական շուկայի հետ է կապված հայկական արդյունաբերության վերածնման հեռանկարը, քանի որ դեռևս մնացել են կապեր և որոշակի բազա։ Թուրքիան դժվար թե շուկա լինի այս երկրների արդյունաբերական արտադրանքի համար, դժվար թե ստեղծի պետական պատվերների այնպիսի ծավալ, որը ստեղծում է կամ կստեղծի Ռուսաստանը:
Ինչ վերաբերում է հայկական շուկայում թուրքական ապրանքների մրցակցությանը, ապա սա մաքսային կարգավորման հարց է, ոչ թե բաց սահմանների:


Նիկոլայ Սիլաև

Դիտվել է՝ 43625

Մեկնաբանություններ