Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղյան հարցի կարգավորմանն այդքան մոտ երբեք չենք եղել

Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղյան հարցի կարգավորմանն այդքան մոտ երբեք չենք եղել
18.09.2020 | 22:07

Քաղաքագետների հետ քննարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ խոսեց քիվեսթյան փուլի մասին: Քի Վեսթում Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել պայմանագիրը: Եվ հրաժարվելու մասին հենց այնտեղ է հայտարարել՝ անակնկալի բերելով բոլորին: «Այդ փաստաթուղթի հիմքում, ըստ էության, Ադրբեջանի կողմից Ղարաբաղից հրաժարվելն էր: Ղարաբաղը միանում էր Հայաստանին: Մեր կողմից զիջումն այն էր, որ մենք համաձայնում էինք սուվերեն ճանապարհի իրավունք տալ Մեղրիի շրջանում: Նույնիսկ այն ժամանակ այդ ճանապարհի հնարավոր մոդելավորումը ցույց տրվեց: Դա կլիներ թունել էստակադա»,- նշեց երկրորդ նախագահը:


Քոչարյանի խոսքով՝ իր տպավորություններով, Ղարաբաղի անկախությունն ադրբեջանական կողմի համար ավելի դժվար էր ընկալվում, քան՝ Հայաստանին միանալը: «Իրենք տարածքների փոփոխություն ուզում էին: Ալիևն այդպիսի ցանկություն հայնտել էր, բայց մենք բանակցել ենք միայն սուվերեն ճանապարհի շուրջ: Այդ սուվերեն ճանապարհի իրավունքն էր այն ենթադրալ պայմանագրում, նախագծում, որը կարող էր ստորագրվել Քի Վեսթում: Եվ դրա դիմաց բացվում էին բոլոր ճանապարհները նաև Ադրբեջանով, կոմունիկացիաներն ամբողջությամբ բացվում էին: Ամբողջությամբ բացվելու պարագայում, իհարկե, պետք է բացվեր նաև ճանապարհը՝ Ադրբեջանից Նախիջևան»,- ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը:
Հրաժարվելու պատճառն Ալիևը ճաշի ժամանակ Քոչարյանին խոստովանել է:
«Նա Ադրբեջանում այդպիսի արձագանքների չի սպասել: Այդ ժամանակ հրաժարականներ եղան»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատմելով՝ Ադրբեջանի նախագահն իրեն խոստովանել է, որ գերագնահատել կամ թերագնահատել է հարցի զգայնությունը ժողովրդի համար, գերագնահատել է իր ազդեցության աստիճանը: Քոչարյանը նաև ավելացրեց՝ ինքը նախապես հասկացել էր, որ Ալիևը գալու և հրաժարվելու է: «Երկու անգամ դեսպանին հրավիրել ու ասել եմ, որ այն քննարկումները, որոնք կազմակերպվում էին Ադրբեջանի խորհրդարանում, հուշում էին՝ հող է պատարստվում հրաժարվելու համար: Չլսեցին, հիմա ստացան այն, ինչ ստացան»: Քոչարյանի գնահատմամբ՝ ղարաբաղյան հարցի կարգավորմանը երբեք այդ աստիճան մոտ չենք եղել՝ մինչև այդ և դրանից հետո՚:

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ