Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պա­տե­րազմ է, պա­տե­րազմ է մո­լեգ­նում հա­յոց աշ­խար­հում

Պա­տե­րազմ է, պա­տե­րազմ է մո­լեգ­նում հա­յոց աշ­խար­հում
20.11.2020 | 01:14

(Նախորդ մասը)

Ի՞նչ էի ա­ռա­ջար­կում: Հույս ու­նե­նալ, թե Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը ա­ռանց ար­տա­քին ճնշ­ման կըն­դու­նեն ի­րենց պատ­մա­կան մեղ­սա­գոր­ծու­թյու­նը, ա­ռա­ջի­նը` 1915 թ. Արևմտյան Հա­յաս­տա­նում և Ա­նա­տո­լիա­յում 1,5 մի­լիոն հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ա­ռա­ջի­նը և երկ­րոր­դը` 1918 թ. Բաք­վում ի­րա­կա­նաց­րած հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ան­հու­սա­լի գործ էր: Ո­րով­հետև ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի ճա­նա­չու­մը ինչ­պես քա­ղա­քա­կան, ի­րա­վա­կան, այն­պես էլ բա­րո­յա­կան կա­տե­գո­րիա է, իսկ այդ եր­կր­ներն ա­պա­ցու­ցել են, որ ի­րենք զուրկ են նման հատ­կու­թյուն­նե­րից: Նրանց հետ պետք էր խո­սել ի­րա­վա­բա­նու­թյան լեզ­վով, հարկ էր մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րում ի­րա­վա­կան հե­տապ­նդ­ման գոր­ծըն­թաց սկ­սել` Բաք­վից ֆի­նան­սա­կան փոխ­հա­տու­ցում պա­հան­ջե­լու ուղ­ղու­թյամբ:


Այս ա­ռա­ջարկն ա­րել էի՝ ա­ռաջ­նորդ­վե­լով գա­լիք պա­տե­րազ­մի ան­խու­սա­փե­լիու­թյան տրա­մա­բա­նա­կան գա­ղա­փա­րով, որ­պես կան­խար­գե­լիչ մի­ջոց:
Ո՞վ պետք է նա­խա­ձեռ­ներ այդ գոր­ծըն­թա­ցը. ըստ իս՝ Հա­յաս­տա­նի պե­տա­կան մար­մին­նե­րը, կու­սակ­ցու­թյուն­նե­րը, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, հա­րյու­րա­վոր հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, դիպ­լո­մա­վոր պատ­մա­բան­նե­րը, տն­տե­սա­գետ­ներն ու ի­րա­վա­բան­նե­րը:
Եվ ի՞նչ՝ ձայն բար­բա­ռոյ յա­նա­պա­տի:


Գեթ մեկ տն­տե­սա­գետ չա­սաց՝ հաշ­վարկս ճի՞շտ էր, թե՞ սխալ: Գեթ մեկ ի­րա­վա­գետ չանդ­րա­դար­ձավ՝ դա­տաի­րա­վա­կան հե­տապն­դու­մը հե­ռան­կար ու­նե՞ր, թե՞ ոչ:
Քա­նիցս բարձ­րա­ձայ­նե­ցի՝ վե­րահ­րա­տա­րա­կեք ան­վա­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ Բախ­շի Իշ­խա­նյա­նի 1920 թ. Թիֆ­լի­սում հա­յե­րեն և ռու­սե­րեն լույս տե­սած «Բա­գուի մեծ սար­սափ­նե­րը: Ան­կե­տա­յին ու­սում­նա­սի­րու­թիւն սեպ­տեմ­բե­րեան անց­քե­րի 1918 թ.» գիր­քը, որ­տեղ հե­ղի­նա­կը ման­րա­մաս­նո­րեն, վի­ճա­կագ­րա­կան ճշգր­տու­թյամբ ներ­կա­յաց­րել էր Բաք­վի 77 հա­զար հայ բնակ­չու­թյան 30 հա­զա­րի ցե­ղաս­պան­դը: Դա կա­րող էր լի­նել զո­րեղ քա­րոզ­չա­մի­ջոց, քան­զի կաս­կա­ծից վեր է, որ ե­թե Ադր­բե­ջանն ու­նե­նար նման «հաղ­թա­թուղթ», աշ­խար­հով մեկ վայ­նա­սուն կբարձ­րաց­ներ, ինչ­պես ե­ղավ Խո­ջա­լուի պա­րա­գա­յում:


Ո­չի՛նչ չար­վեց, թեև հրա­տա­րակ­վում էին հա­զա­րա­վոր ա­պուշ գր­քեր:
Այս ի­րա­վի­ճակն ինձ հու­սա­խա­բեց, բայց չհու­սալ­քեց:

Ինչ­պես հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չումն ու դա­տա­պար­տու­մը, այն­պես էլ քա­ղա­քա­կա­նո­րեն «կիրթ» ձևա­կերպ­մամբ՝ դրա «հետևանք­նե­րի վե­րա­ցու­մը», վա­ղե­մու­թյան ժամ­կետ չու­նեն:
Վեր­ջին տա­րի­նե­րին ակն­հայտ հե­տաք­րք­րու­թյուն էր դրսևոր­վում Օս­մա­նյան Թուր­քիա­յում հա­յոց տն­տե­սա­կան կո­րուստ­նե­րի քն­նարկ­ման ու լու­սա­բան­ման հան­դեպ: Թուր­քիա­յում հրա­տա­րակ­վում էին գր­քեր (Թա­ներ Աք­չամ, ՈՒն­գուր ՈՒ­միթ, Սաիթ Չե­թի­նօղ­լու, Նևզաթ Օ­նա­րա, Այ­շե Հյու­րի), ե­րի­տա­սարդ թուրք մաս­նա­գետ­ներն ու­սում­նա­սի­րում էին Թուր­քիա­յում հայ վա­ճա­ռա­կա­նու­թյան պատ­մու­թյան հար­ցեր, ա­մե­րի­կյան ու եվ­րո­պա­կան մա­մու­լում ստեպ-ստեպ երևան էին գա­լիս նույ­նու­ղի հրա­պա­րա­կում­ներ: Մտա­ծե­լու տե­ղիք էր տա­լիս նման «հո­գա­ծու­թյու­նը», այ­նինչ հա­յե­րիս հա­մար դա պետք է լի­նի ֆի­նան­սա­նյու­թա­կան կո­րուստ­նե­րի փոխ­հա­տուց­ման դա­տաի­րա­վա­կան հե­տապ­նդ­ման հիմք:


Ինչ­պես վերևում ա­սա­ցինք, 1919 թ. Փա­րի­զի Խա­ղա­ղու­թյան վե­հա­ժո­ղո­վում մենք ներ­կա­յաց­րել էինք եր­կու` քա­ղա­քա­կան, ի­մա` տա­րած­քա­յին, և ֆի­նան­սա­նյու­թա­կան պա­հանջ՝ 19 մլրդ 130 մլն 932 հա­զար ֆրան­կի տես­քով: Ան­ցյալ մեկ դա­րի ըն­թաց­քում մենք մեր բո­լոր մտա­վոր, ֆի­նան­սա­կան, կազ­մա­կերպ­չա­կան մի­ջոց­ներն ուղ­ղոր­դել ենք ա­ռա­ջի­նին, մո­ռա­նա­լով երկ­րոր­դի մա­սին, այ­սինքն, գո­ղո­նը հա­մա­րել ենք վերջ­նա­կա­նա­պես կորս­ված, հա­յոց բռ­նա­զավթ­ված ինչ­քը՝ երկ­րոր­դա­կան: Բայց ար­դյո՞ք դա ան­դառ­նա­լիո­րեն կորս­ված է ու երկ­րոր­դա­կան:


Դեռևս 1970 թ. լի­բա­նա­նաբ­նակ գրող, պատ­մա­բան Լևոն Վար­դա­նը իր «Հայ­կա­կան Տասն­հին­գը եւ հա­յե­րու լքեալ գոյ­քե­րը» գր­քում նշում էր. «Խօ­սիլ հայ­կա­կան պա­հանջ­նե­րու մա­սին՝ ը­րին շա­տեր, գրել՝ նո՛յն­պէս. եւ, սա­կայն, այդ բո­լո­րին մէջ, այդ բո­լո՛ր տե­սա­կի պա­հանջ­նե­րուն մէջ յա­ճախ մոռ­ցուե­լու դա­տա­պար­տուե­ցան կա­րե­լիու­թիւնն ու անհ­րա­ժեշ­տու­թիւ­նը լքեալ գոյ­քե­րը դրա­մա­նի­շով ար­տա­յայ­տող թիւ ու քա­նա­կին, եւ այս մէ­կը՝ կա՛մ ա­նոր հա­մար, որ հայ­կա­կան պա­հանջ­նե­րով զբա­ղող­ներ հե­տապն­դել ու­զե­ցին նախ հող հայ­րե­նին եւ ա­պա՛ միայն այլ բան, եւ կամ ալ ա­նոր հա­մար, որ երկ­րոր­դա­կան թուող լքեալ գոյ­քե­րը ար­դէ՛ն իսկ կը նկա­տուէին վերջ­նա­կա­նօ­րէն կոր­սուած:


Բայց Հայ­կա­կան Դա­տի ան­բա­ժա­նե­լի մէկ մասն է պա­հան­ջը հա­յե­րու նիւ­թա­կան կո­րուստ­նե­րուն, ո­րուն հետ, դժ­բախ­տա­բար, եւ որ­քան որ ծա­նօթ է մե­զի, զբա­ղած է ո՛չ մէ­կը հա­յոց պատ­մու­թեան քն­նիչ­նե­րէն: Իսկ ե­թէ գտ­նուած են զբա­ղող­ներ՝ ա­նոնք ալ չեն ան­ցած ընդ­հա­նուր կար­ծիք­նե­րէ եւ քն­նու­թեան չդի­մա­ցող եզ­րա­կա­ցու­թիւն­նե­րէ ան­դին. ա­հա թէ ին­չու՛ հա­մար այ­սօր հա­յե­րու լքեալ գոյ­քե­րուն ար­ժե­ւո­րու­մով զբա­ղիլ փոր­ձող ո՛­րե­ւէ մէ­կը ինք­զինք կը գտ­նէ ամ­բող­ջա­կան բա­ցա­կա­յու­թեա­նը առ­ջեւ այն աղ­բիւր­նե­րուն, ո­րոնք կր­նա­յին առ­նուազն օ­ժան­դա­կել իր գնա­հա­տու­մի ճի­գին:
Այ­սօր, ե­թէ կ’ու­զուի նո՛յ­նիսկ հե­ռա­ւոր կեր­պով նշել իս­կա­կան քա­շը նիւ­թա­կան կո­րուս­տին եւ ա­նոր հո­ղա­յի­նի՛ն նաեւ, անհ­րա­ժեշտ է լրիւ կեր­պով ճանչ­նալ ըն­կե­րա­յին եւ նիւ­թա­կան վի­ճակն ու կեն­սա­մա­կար­դա­կը Տասն­չոր­սի ա­րեւմ­տա­հա­յու­թեան եւ ա­րե­ւե­լա­հա­յու­թեան. եւ ո­րով­հե­տեւ այս ուղ­ղու­թեամբ կը գտ­նուի ո՛չ մէկ վի­ճա­կագ­րու­թիւն կամ ու­սում­նա­սի­րու­թիւն՝ գնա­հա­տան­քի ո­րե­ւէ ճիգ ան­պայ­ման պի­տի բա­խի ան­տե­ղի­տա­լի, ան­բե­կա­նե­լի եւ ա­նյաղ­թա­հա­րե­լի այն ար­գել­քին, որ կը ծած­կէ ու­ղին լքեալ գոյ­քե­րուն ա­ռաջ­նոր­դող:


Հա­կա­ռա՛կ սա ճշ­մար­տու­թեան, սա­կայն, իւ­րա­քան­չիւր հա­յու ա­ւագ պար­տա­կա­նու­թիւնն է ա՛ռ­նուազն ճանչ­նալ ա­հա­ւո­րու­թիւ­նը կո­րուս­տին, զոր ե­թէ այ­սօր չի կր­նար հայ պատ­մու­թեան ու­սա­նո­ղը պատ­կե­րաց­նել յս­տակ ու մէ­կին գի­ծե­րով՝ կա­րող է, սա­կայն, ա՛ռ­նուազն տալ ա­նոր թե­րաս­տուե­րա­յին մէկ պատ­կե­րը: Գու­ցէ ո­մանց հա­մար ա­նըն­դու­նե­լի թուի այս մէ­կը, բայց ա­նի­կա ա­ռա­ւե­լա­գո՛յնն է, զոր կա­րող է կա­տա­րել հայ պատ­մու­թիւ­նը զն­նող ո­րե­ւէ մարդ»:
Ա­հա այս ամ­բող­ջը ես հա­մա­րե­ցի իմ «ա­ւագ պար­տա­կա­նու­թիւն»:


Բաք­վի մա­սին գր­քիցս տա­սը տա­րի անց՝ 2016-ին, հրաշ­քով հրա­տա­րա­կե­ցի «Հա­յոց տն­տե­սա­կան ցե­ղաս­պա­նու­թյուն: Հա­յե­րի տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյու­նը ներ­կա­յիս Թուր­քիա­յի տա­րած­քում մինչև 1915 թվա­կա­նը: Փաս­տե­րի ժո­ղո­վա­ծու» 500-է­ջա­նոց գիր­քը: Հա­րյու­րա­վոր աղ­բյուր­նե­րի հի­ման վրա ու­սում­նա­սի­րել էի Թուր­քիա­յի 100 քա­ղաք­նե­րում մեր տն­տե­սա­կան ներդ­րու­մը, ունևոր դա­սի ըն­չազր­կու­մը և սպան­դը, տն­տե­սա­կան բնա­գա­վա­ռի 67 ա­ռա­վել նշա­նա­վոր ան­ձանց կեն­սագ­րու­թյուն­ներ, ներ­կա­յաց­րել 48 հա­յա­պատ­կան ֆի­նան­սա­վար­կա­յին հաս­տա­տու­թյուն­ներ, ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­ներ ու տն­տե­սա­կան միու­թյուն­ներ, զե­տե­ղել 100 գո­վազ­դա­պատ­կեր և ա­վե­լի քան 400 լու­սան­կար:
Ին­չու՞ էի այս­քան չար­չար­վել: Գր­քումս թվարկ­ված են ու­նեզ­րկ­ված հա­զա­րա­վոր մարդ­կանց ազ­գա­նուն­ներ, ո­րոնց՝ ցե­ղաս­պա­նու­թյուն վե­րապ­րած­նե­րի ժա­ռանգ­նե­րի չոր­րորդ սե­րուն­դը սփռ­ված է աշ­խար­հով մեկ: Այդ ժա­ռանգ­ներն ի­րա­վունք ու­նեն Թուր­քիա­յից պա­հան­ջե­լու ֆի­նան­սա­նյու­թա­կան փոխ­հա­տու­ցում՝ դի­մե­լով ՄԻԵԴ կամ ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի կո­մի­տե ¥հայ­ցա­դի­մում­նե­րի բա­վա­րար­ման նա­խա­դե­պեր կան թե մե­կում, թե մյու­սում¤: Ա­ռա­ջար­կում էի ստեղ­ծել մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի մաս­նա­գետ­նե­րից, տն­տե­սա­գետ­նե­րից, պատ­մա­բան­նե­րից բաղ­կա­ցած, պե­տա­կան կամ հա­սա­րա­կա­կան հո­վա­նի ու­նե­ցող մի մար­մին, ո­րը կուղ­ղոր­դեր ու կա­ջակ­ցեր ժա­ռանգ­նե­րին: Եվ խն­դի­րը զուտ ֆի­նան­սա­կան, նյու­թա­կան չէր, խն­դի­րը թե ֆի­նան­սա­նյու­թա­կան էր և թե բա­րո­յա­կան… Խն­դի­րը պատ­մա­կան ար­դա­րու­թյան հաս­նե­լու մեջ էր:


Ան­ցավ չորս տա­րի և՝ ո՛չ մի ար­ձա­գանք:
Շա­րու­նա­կե­ցի աշ­խա­տել, գիրքս լրամ­շա­կե­ցի, ա­վե­լաց­րի ևս 25 քա­ղաք ու 250 էջ նոր նյու­թեր և փաս­տաթղ­թեր: ¥Չեմ մտա­ծում ան­գամ այդ ա­մե­նը հրա­տա­րա­կե­լու կամ անգ­լե­րեն թարգ­մա­նե­լու մա­սին, ո­րով­հետև ոչ մի, ա­ռա­վել ևս այս իշ­խա­նու­թյան աչ­քի լույ­սը չեմ ե­ղել ու չեմ¤: Ես ըն­դա­մե­նը կա­տա­րել ու կա­տա­րում եմ հայ մար­դու և քա­ղա­քա­ցու իմ պարտ­քը:
ԵԶ­ՐԱ­ՀԱՆ­ԳՈՒՄ­ՆԵՐ
1. Ան­կա­խու­թյու­նից ի վեր մենք թույլ ենք տվել ան­նե­րե­լի ռազ­մա­վա­րա­կան սխալ՝ մշ­տա­պես ե­ղել ենք պաշտ­պան­վո­ղի և ոչ նա­խա­հար­ձա­կի դե­րում: Սպա­սել ենք թշ­նա­մին հար­ձակ­վի, ռազ­մի դաշ­տում հաղ­թել ենք ու դին­ջա­ցել: Այ­նինչ կա­րող էինք ռազ­մա­դաշ­տը տե­ղա­փո­խել դա­տաի­րա­վա­կան հար­թու­թյուն՝ ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած Թուր­քիա­յից և Ադր­բե­ջա­նից մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րում ֆի­նան­սա­նյու­թա­կան հա­տու­ցում ստա­նա­լու պա­հան­ջով: Ես ա­մե­նայն հար­գան­քով եմ վե­րա­բեր­վում Հայ Դա­տը պաշտ­պա­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին և ան­հատ­նե­րին, բայց իմ ա­ռա­ջար­կը ան­տես­ված-մո­ռաց­ված պա­հան­ջի հի­շե­ցում էր, 1919 թ. պա­հան­ջա­փա­թե­թի վե­րա­կան­գն­ման կոչ:


2. Նա­յում եմ Երևա­նում ՄԱԿ-ի գրա­սե­նյա­կի, Եվ­րա­միու­թյան ներ­կա­յա­ցուց­չու­թյան, ԱՄՆ-ի և այլ եր­կր­նե­րի դես­պա­նու­թյուն­նե­րի առջև Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հան­դեպ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ան­թա­քույց ագ­րե­սիան դա­տա­պար­տե­լու պա­հան­ջով բո­ղո­քի ցույ­ցե­րին, աշ­խար­հի բազ­մա­թիվ քա­ղաք­նե­րում Ար­ցա­խի ճա­նաչ­ման կո­չով ազ­գա­կից­նե­րիս եր­թե­րին ու չեմ զար­մա­նում, որ աշ­խար­հը բե­րա­նը ջուր է ա­ռել: Ա­վե­լին, թույլ է տա­լիս, որ խե­լա­գար Էր­դո­ղա­նը մատ թափ տա և շան­տա­ժի լեզ­վով ա­սի՝ է հե՜յ Եվ­րո­պա, է հե՜յ Ա­մե­րի­կա, է հե՜յ Ռու­սաս­տան, դուք չգի­տեք ում հետ գործ ու­նեք: Չեմ զար­մա­նում, ո­րով­հետև ա­մեն մեկն ի՛ր շահն ու­նի: Մեր ազ­գա­յին շա­հը պի­տի պաշտ­պա­նենք մենք ինք­ներս:


3. Պա­տե­րազմ­նե­րը, որ­պես կա­նոն, հան­գեց­նում են ար­տա­քին ու ներ­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, մտա­ծե­լա­կեր­պա­յին լր­ջա­գույն փո­փո­խու­թյուն­նե­րի, ին­չը են­թադ­րում է սթափ, հա­վա­սա­րակ­շռ­ված, ան­խու­ճապ վար­վե­լա­կերպ: Ներ­քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի մա­սին չեմ խո­սի՝ պայ­մա­նա­վոր­ված ռազ­մա­կան դրու­թյան պայ­ման­նե­րում ԶԼՄ-նե­րի հան­դեպ սահ­մա­նա­փա­կում­նե­րով: Կանդ­րա­դառ­նամ ար­տա­քին քա­ղա­քա­կան աս­պա­րե­զին: Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը պար­զա­պես պար­տա­վոր է լի­նե­լու հա­մար­ձակ ու դի­մե­լու կտ­րուկ քայ­լե­րի: Հարկ է դի­վա­նա­գի­տա­կան դե­մարշ­ներ կա­տա­րել բո­լոր այն եր­կր­նե­րի հան­դեպ, ո­րոնք ոչ միայն հրա­պա­րա­կավ կամ ծա­ծուկ սա­տա­րում են Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիա­յին, այլև զի­նում են մի­ջազ­գա­յին հան­ցա­գործ­նե­րին: Ա­ռա­ջին հեր­թին, հարկ է խզել դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Իս­րա­յե­լի հետ: Դա­վիթ Ան­հաղթ կամ Ներ­սես Լամբ­րո­նա­ցի լի­նել պետք չէր հաս­կա­նա­լու, որ դես­պա­նու­թյուն բա­ցել չէր կա­րե­լի այդ երկ­րում, ո­րի դիր­քո­րո­շու­մը հայտ­նի էր վա­ղուց ան­տի: Ար­ժե՞ր այդ քայ­լով ստ­վեր ձգել հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա: Ար­ժե՞ր դես­պա­նա­տուն բա­ցել և կարճ ժա­մա­նակ անց դես­պա­նին հետ կան­չել:


4. Այս հրա­պա­րակ­ման սկզ­բում նշե­ցի քա­ղա­քակր­թա­կան պա­տե­րազ­մի մա­սին: Ով­քե՞ր են մեր քա­ղա­քակր­թա­կան թշ­նա­մի­նե­րը:
Թուր­քիան հա­մաշ­խար­հա­յին ե­նի­չեր է՝ իր օս­մա­նյան ան­ցյա­լով ու հան­րա­պե­տա­կան ներ­կա­յով, զավ­թող, բռ­նա­ցող, ան­կիրթ ու լպիրշ: Թեև ե­նի­չե­րու­թյա­նը վերջ է տր­վել 1826 թ., սա­կայն թուր­քի ազ­գէա­կան այդ կո­դը պահ­պան­վել է ան­խա­թար, և ան­պատ­ժե­լիու­թյան բար­դույ­թով ապ­րող այդ պե­տու­թյան ողջ պատ­մու­թյու­նը կա­րե­լի է բնո­րո­շել մի քա­նի բա­ռով՝ բնաջն­ջել ու­րի­շին, ոչն­չաց­նել ու­րի­շի ստեղ­ծա­ծը կամ յու­րաց­նել:

Թուր­քե­րը հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թին, քա­ղա­քակր­թու­թյա­նը ո­չի՛նչ չեն տվել, ինչ էլ ու­նեն՝ հա­յից ու հույ­նից ա­վա­րա­ռած-յու­րաց­րածն է: Վեր­ջին ա­պա­ցույ­ցը՝ Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը մզ­կի­թի վե­րա­ծելն էր, որ­տեղ ե­նի­չեր Էր­դո­ղա­նը նա­մազ ա­րեց:
Է՛լ ա­վե­լի խայ­տա­ռակ, խղ­ճա­լի վի­ճա­կում է ստի ու կեղ­ծի­քի մեջ գլ­խո­վին թա­թախ­ված, հո­գե­կան ան­հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կում գտն­վող, սե­փա­կան եր­կի­րը Թուր­քիա­յի վի­լա­յե­թի վե­րա­ծած Ա­լիևի Ադր­բե­ջա­նը: Ադր­բե­ջան­ցի­ներն ի՞նչ ներդ­րում ու­նեն հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թու­թյան մեջ: Ադր­բե­ջան­ցի թուր­քե­րը որևէ առն­չու­թյուն չու­նեն ան­գամ նավ­թի հետ: Նավ­թար­դյու­նա­բե­րու­թյու­նը հիմ­նել ու զար­գաց­րել են Ալ. Ման­թա­շյանցն ու Ս. Լիա­նո­սյա­նը, շվեդ Նո­բել եղ­բայր­նե­րը, ֆրան­սիա­ցի հրեա­ներ Ռոտ­շիլդ­նե­րը, ռուս Կո­կորևն ու Գու­բո­նի­նը և թվար­կած­նե­րիս հա­րյու­րա­վոր հետ­նորդ­նե­րը:

Այս ա­մե­նը, ինչ ա­սում եմ, դա­տար­կա­բա­նու­թյուն չէ, ես տա­րի­ներ շա­րու­նակ աս­վածն ա­պա­ցու­ցել եմ և նո­րից ու նո­րից կա­պա­ցու­ցեմ:
Ա­յո, հա­յոց քա­ղա­քակր­թու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թու­թյան ան­քակ­տե­լի բա­ղադ­րյալն է, իսկ մեր քա­ղա­քակր­թու­թյան ան­բա­ժան մա­սը ղա­րա­բաղ­ցի­նե­րի ներդ­րումն է:
Ի՞նչ են նրանք տվել ի­րենց ժո­ղովր­դին՝ ա­կա­նա­վոր պե­տա­կան, ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, Աստ­վա­ծընտ­րյալ հոգևո­րա­կան­ներ, ար­վես­տի, մշա­կույ­թի և կր­թու­թյան նվի­րյալ­ներ, ան­վա­նի գրող­ներ ու լրագ­րող­ներ, համ­բա­վա­վոր բիզ­նես­մեն­ներ և այլն, և այլն: ¥Հի­մա տե­ղը չէ, բայց ա­պա­գա­յում գու­ցե մի ա­ռան­ձին ցանկ հրա­պա­րա­կեմ¤: Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը միա­սին վերց­րած ան­գամ չեն կա­րող հա­մե­մատ­վել Ար­ցա­խի քա­ղա­քակր­թա­կան ներ­դր­ման հետ: Ադր­բե­ջան­ցին ու թուր­քը, ա­հա, մեր քա­ղա­քակր­թու­թյան ղա­րա­բա­ղյան այդ շերտն են ու­զում վե­րաց­նել, ինչ­պես վար­վե­ցին արևմտա­հա­յոց բա­ղադ­րա­մա­սի հետ:
Չե՜ն հա­ջո­ղե­լու: Ո­րով­հետև քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­ներն անս­պա­նե­լի են:


5. Այս պա­տե­րազ­մը մեզ պար­տադր­ված է, պա­տե­րազմ է ոչ միայն Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի, այլև ողջ հա­յու­թյան դեմ:
Ե­րիցս ի­րա­վա­ցի էր լու­սա­հո­գի ի­մաս­տուն Սոս Սարգ­սյա­նը, երբ ա­սում էր, թե՝ Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի հա­մար տա­րածք է, իսկ մեզ հա­մար՝ հայ­րե­նիք: Բայց ժա­մա­նա­կը բե­րեց իր սր­բագ­րում­նե­րը՝ թե Ար­ցա­խը և թե Հա­յաս­տա­նը ե­նի­չեր Էր­դո­ղա­նի ու խե­լա­գար Ա­լիևի հա­մար վե­րած­վե­ցին բռ­նա­զավթ­ման են­թա­կա տա­րածք­նե­րի: Նրանց ա­տե­լու­թյու­նը խտաց­ված է ֆոս­ֆո­րա­յին ու կա­սե­տա­յին ռում­բե­րի մար­տագլ­խիկ­նե­րի մեջ:
Չե՜ն հա­ջո­ղե­լու:
Ո­րով­հետև զեն­քը ձեռ­քին կռ­վում է Զին­վո­րը, ո­րը պաշտ­պա­նում է իր կյան­քը, ըն­տա­նի­քի պա­տի­վը, Հայ­րե­նի­քի լի­նե­լիու­թյու­նը:
31 հոկ­տեմ­բե­րի, 2020 թ.

Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Հ. Գ. Այս հրա­պա­րակ­մա­նը ձեռ­նա­մուխ ե­ղա պա­տե­րազ­մի սկզ­բից և ա­վար­տե­ցի, երբ ա­ղե­տը դեռ վրա չէր հա­սել: Հաշ­վի առ­նե­լով ստեղծ­ված նոր ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, կա­րող էի ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­նե­րի են­թար­կել, սա­կայն չա­րե­ցի, ո­րով­հետև հրա­պա­րակ­ման մեջ կան մի շարք հիմ­նա­րար դրույթ­ներ:
Մեկ հարց է ինձ հե­տաք­րք­րում՝ ոչ ո­քի չի՞ հե­տաք­րք­րում, որ ա­ռայժմ ցն­ծա­ցող խե­լաց­նոր Ա­լիևը պատ­րաստ­վում է Հա­յաս­տա­նի հան­դեպ 50 մլրդ դո­լա­րի ֆի­նան­սա­կան հա­տուց­ման հայց ներ­կա­յաց­նել: Ճիշտ է, դա իր ա­նի­մաս­տու­թյամբ զրո­յա­կան հետևանք կու­նե­նա, բայց քա­րոզ­չա­կան ար­դյունք լի­նե­լու է:
Իսկ մե՞նք, մենք, որ ու­նենք բո­լոր ի­րա­վա­կան ու բա­րո­յա­կան հիմ­քե­րը:
Շա­րու­նա­կեք ծույլ-ծույլ փակ պա­հել ձեր աչ­քը, ա­կանջն ու բե­րա­նը:

Դիտվել է՝ 19264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ