Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եվ այդ մե­կը ե­ղար դու

Եվ այդ մե­կը ե­ղար դու
24.11.2020 | 00:08

Պա­տե­րազ­մի ա­վար­տից 2 շա­բաթ անց Հա­յաս­տա­նում չկա դե­ֆակ­տո իշ­խա­նու­թյուն, պե­տա­կան հա­մա­կար­գը ոչ միայն կազ­մա­լուծ­ված է, այլև դե­յու­րե իշ­խա­նու­թյան ու ընդ­դի­մու­թյան ո­րոշ թևե­րի ջան­քե­րով փորձ է ար­վում վար­կա­բե­կել միակ լե­գի­տիմ իշ­խա­նու­թյան՝ ՀՀ նա­խա­գա­հի ինս­տի­տու­տը:


Հետ­պա­տե­րազ­մյան եր­կու շա­բաթ­նե­րը ակն­հայտ դարձ­րին, որ.
1. Իր մե­ծա­մաս­նու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը ոչ մի իշ­խա­նու­թյան չի հա­վա­տում. ներ­կա­ներն այլևս ոչ քա­ղա­քա­կան հիմք ու­նեն, ոչ բա­րո­յա­կան ի­րա­վունք շա­րու­նա­կե­լու պաշ­տո­նա­վա­րու­մը: Նրանց իշ­խա­նու­թյու­նը ժա­մա­նա­կի հարց է:
2. Իր մե­ծա­մաս­նու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը ոչ թե չի ըն­դու­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, այլ նրա հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող կու­սակ­ցու­թյուն­նե­րին, ու այդ պատ­ճա­ռով նրանց հան­րա­հա­վաք­նե­րին չի միա­նում այն կրի­տի­կա­կան զանգ­վա­ծով, որ կհասց­ներ իշ­խա­նա­փո­խու­թյան:
3. Օ­րա­կար­գում պետք է լի­նի եր­րորդ բևե­ռի ձևա­վո­րու­մը, այ­լա­պես ներ­կա­նե­րին ու նախ­կին­նե­րին «ոչ» ա­սե­լով՝ «ոչ» ենք ա­սում ա­պա­գա­յին:


Նո­յեմ­բե­րի 10-ը քա­ղա­քա­կան երկ­րա­շարժ էր, ո­րին հա­ջոր­դում են աֆ­տեր­շո­կե­րը՝ իշ­խա­նու­թյան սխալ­նե­րի տա­րա­տե­սակ բա­ցա­հայ­տում­ներ: Ե­թե Հա­յաս­տա­նի ներ­սում ի­րա­վի­ճա­կը քիչ թե շատ հաս­կա­նա­լի է, ին­չու՞ է Կրեմ­լը պա­հում Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Ո­րով­հետև հա­սել է ե­րա­նե­լի վի­ճա­կի, երբ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը ո­չինչ չի ա­նում. Մոսկ­վան ստանձ­նել է ոչ միայն Ար­ցա­խի, այլև Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­մը՝ չհան­դի­պե­լով դի­մադ­րու­թյան ոչ իշ­խա­նու­թյան, ոչ ընդ­դի­մու­թյան, ոչ ժո­ղովր­դի կող­մից: Սա այս պա­տե­րազ­մի ա­մե­նաող­բեր­գա­կան հետևանքն է: Մոսկ­վան թեկ­նա­ծուի ո­րո­նում­նե­րի մեջ է, ո­րով կա­վարտ­վի Փա­շի­նյա­նի իշ­խա­նա­վար­ման կար­ճատև ու ա­մե­նա­խայ­տա­ռակ շր­ջա­նը ՀՀ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի մեջ: Այս ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նը ներ­կա­յաց­րեց ճա­նա­պար­հա­յին քար­տեզ, որ հա­վա­սար է ա­սու­լիս­նե­րում խրոխտ զե­կուց­վող հեր­թա­կան 100 կե­տե­րին՝ իր կար­ծի­քով ձեռք­բե­րում­նե­րի, պա­տե­րազ­մը ցույց տվեց՝ Ո­ՉԻՆ­ՉԻ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը նա­խա­րար­ներ է փո­խում՝ ԱԳՆ, ՊՆ, ԱԻՆ, աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի: Ա­վե­լին էլ կփո­խեր, ե­թե գտ­ներ կա­մի­կա­ձե­ներ, որ հանձն կառ­նեն ստանձ­նել կա­ռա­վա­րու­մը իր կա­ռա­վա­րու­թյան ա­վե­րած ո­լորտ­նե­րում: Բայց դա ի­րա­վի­ճակ չի փո­խում: Որ­պես­զի Հա­յաս­տա­նը ու­նե­նա մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում իր շա­հը հա­ջո­ղու­թյամբ պաշտ­պա­նող ԱԳ նա­խա­րար, պետք է ու­նե­նա ազ­գա­յին շա­հե­րի գի­տակ­ցու­թյան հի­ման վրա ԱՐ­ՏԱ­ՔԻՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ: Որ­պես­զի Հա­յաս­տա­նը ու­նե­նա անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վող պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, պետք է ու­նե­նա ինք­նու­րույն ո­րո­շում­ներ ըն­դու­նող ու ռազ­մար­վեստ հաս­կա­ցող, ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի տի­րա­պե­տող նա­խա­րար: Բայց նույ­նիսկ հան­ճա­րեղ ԱԳ ու պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­ներ ու­նե­նա­լը չի ա­պա­հո­վե­լու պե­տու­թյան գո­յու­թյունն ու զար­գա­ցու­մը, ե­թե պե­տու­թյու­նը չու­նի ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅՈՒՆ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը 2018-ից ա­ռայ­սօր ա­պա­ցու­ցեց տն­տե­սու­թյուն կա­ռու­ցե­լու տգի­տու­թյու­նը: Բա­նակ կա­ռա­վա­րե­լու տգի­տու­թյու­նը, մենք նրա ՏԳԻ­ՏՈՒ­ԹՅԱՆ դի­մաց վճա­րե­ցինք ոչ միայն Ար­ցա­խով, այլև Հա­յաս­տա­նով: ՈՒ՝ շա­րու­նա­կում ենք փակ աչ­քե­րով վճա­րել՝ աշ­խար­հի աչ­քում կորց­նե­լով մեր ար­ժա­նա­պատ­վու­թյան վեր­ջին նշույլ­նե­րը:


Որևէ խե­լա­միտ բա­ցատ­րու­թյուն կա՞, թե ին­չու է Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում ռազ­մա­կան դրու­թյու­նը, երբ պա­տե­րազմն ա­վարտ­վել է: Կա մեկ բա­ցատ­րու­թյուն՝ ռազ­մա­կան դրու­թյան նպա­տա­կը գոր­ծող իշ­խա­նու­թյան պահ­պա­նու­թյունն է: Սոսկ: «Իմ քայ­լը» նախ տա­պա­լում էր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հրա­վի­րած ար­տա­հերթ նիս­տե­րը՝ քվո­րում չա­պա­հո­վե­լով, հե­տո հա­մա­ձայ­նեց՝ նո­յեմ­բե­րի 26-ին ԱԺ ար­տա­հերթ նիս­տի՝ ար­տա­կարգ դրու­թյու­նը հա­նե­լու օ­րա­կար­գով, որ դեմ քվեար­կի: Այս պահ­ված­քով Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ման­կա­պար­տե­զը» ի­րեն դուրս է դնում ՀՀ քա­ղա­քա­կան կյան­քից ա­պա­գա­յում, ու դա շնոր­հա­կա­լու­թյան ար­ժա­նի միակ գործն է: Նրանք դար­ձան այն «մե­կը», որ տեղ չու­նի Հա­յաս­տա­նի ոչ ներ­կա­յում, ոչ ա­պա­գա­յում: Նի­կոլ Փա­շի­նյա­նի պաշ­տո­նա­վար­ման ա­մեն օ­րը ոչ թե խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան ե­րաշ­խիք է, այլ ար­գե­լա­կում է չգ­րավ­ված բնա­կա­վայ­րե­րի չհան­ձն­ման հնա­րա­վոր բա­նակ­ցու­թյուն­նե­րը, խո­չըն­դո­տում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան՝ վե­րա­կան­գն­մա­նը:


ՈՒ դա վկա­յեց ՌԴ ՊՆ, ԱԳ, ԱԻ նա­խա­րար­նե­րի, փոխ­վար­չա­պե­տե­րի այ­ցը Հա­յաս­տան, ա­պա Ադր­բե­ջան: 10 օ­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, բա­ցի իր իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար ու­ժա­յին կա­ռույց­նե­րով հան­րա­հա­վաք­նե­րը ցրե­լուց, մաս­նա­կից­նե­րին կա­լա­նա­վո­րե­լուց ու դա­տա­րան­նե­րով պտ­տեց­նե­լուց, քայ­լեր չձեռ­նար­կեց ոչ ռազ­մի դաշ­տում զո­հե­րի մար­մին­նե­րի տե­ղա­փոխ­ման հա­մար՝ թող­նե­լով ռուս­նե­րի ու ԿԽՄԿ-ի հույ­սին, ոչ վի­րա­վոր­նե­րի ու հաշ­ման­դամ­նե­րի ճա­կա­տագ­րով հե­տաքր­քր­վեց, ոչ կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու քայ­լեր ա­րեց, որ դար­ձել է շա­րու­նակ­վող պա­տե­րազմ՝ օ­րա­կան 30-40 մա­հե­րով: Նա սոսկ նա­խա­րար­ներ փո­խեց, որ հե­տո նրանց վրա բար­դի սխալ­նե­րը, ու ին­քը դուրս գա խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նի, որ 20-25 հա­զար զին­վո­րի կյանք է փր­կել: Նա­խա­րա­րու­թյուն­նե­րը մատն­ված են ան­գոր­ծու­նա­կու­թյան, ո­րով­հետև գոր­ծու­նակ չէ վար­չա­պե­տը: Նրա փո­խա­րեն Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում գոր­ծում է ՌԴ նա­խա­գա­հը, ու մենք մեր պա­հանջ­նե­րը հե­տայ­սու պետք է ներ­կա­յաց­նենք Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վիչ Պու­տի­նին:


Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը դուխ ու ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­նար, ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հետ հան­դիպ­ման բաց հատ­վա­ծում, հրա­պա­րա­կա­յին պետք է ոչ թե հնա­զանդ շշն­ջար ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան մա­սին, այլ հարց բարձ­րաց­ներ ամ­բողջ ճա­կա­տում զոհ­ված զին­վոր­նե­րի մար­մին­նե­րի հնա­րա­վո­րինս ա­րագ տե­ղա­փոխ­ման, պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, գրավ­ված տա­րածք­նե­րում սի­րիա­ցի վարձ­կան­նե­րի վե­րաբ­նա­կե­ցու­մը կան­խե­լու մա­սին: Իբրև ՀՀ հպարտ վար­չա­պետ պար­տա­վոր էր խա­ղա­ղա­պահ­ներ մտց­րած ու ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը միայ­նակ ստանձ­նած երկ­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րից պա­հան­ջել, որ ան­ձեռ­նմ­խե­լի մնա ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար ու վար­չա­պետ, ՀՀ ու ԱՀ Ազ­գա­յին հե­րոս Վազ­գեն Սարգ­սյա­նի հու­շար­ձա­նը Շու­շիում: Պի­տի հարց բարձ­րաց­ներ, թե ին­չու են դա­տարկ­վում Մար­տա­կեր­տի 7 գյու­ղե­րը, ե­թե ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 7-րդ կե­տով ներ­քին տե­ղա­հան­ված­ներն ու փախս­տա­կան­նե­րը պի­տի վե­րա­դառ­նան ԼՂ և հա­րա­կից շր­ջան­ներ: Նա չի կա­րող դա ա­նել, ինչ­պես չի կա­րող որևէ պա­հանջ ընդ­հան­րա­պես Ռու­սաս­տա­նին ներ­կա­յաց­նել: Միով բա­նիվ՝ նոր ստա­տուս քվոն միայն քվո­յին է վե­րա­բե­րում, բայց ոչ ստա­տու­սին: ՌԴ նա­խա­գա­հը ար­դեն հայ­տա­րա­րա­րել է, որ կար­գա­վի­ճա­կը հե­ռու ա­պա­գա­յի խն­դիր է: Իսկ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը վր­դով­վում է, երբ այդ թե­մա­յով ի­րեն հարց են տա­լիս: ՈՒ Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը Ռու­սաս­տա­նին պետք է՝ հնա­րա­վո­րինս եր­կար փա­կե­լու այդ թե­մա­յով խո­սակ­ցու­թյուն­նե­րը:


Մինս­կի խմ­բի ան­դամ եր­կր­նե­րը՝ Գեր­մա­նիան, ԱՄՆ-ը, Ֆրան­սիան, Ռու­սաս­տա­նին մե­ղադ­րում են ան­ջա­տա­կա­նու­թյան մեջ ու հայ­տա­րա­րում են, որ Ար­ցա­խի հար­ցը չու­նի պա­տերազ­մա­կան լու­ծում, այ­սինքն՝ պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով փո­փոխ­ված սահ­ման­նե­րը չեն կա­րող լի­նել կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ բա­նակ­ցու­թյուն­նե­րում: Ռու­սաս­տա­նը պա­տաս­խա­նում է, որ Արևմուտ­քը նա­խան­ձում ու խան­դում է, որ ին­քը չկա­րո­ղա­ցավ, Մոսկ­վան կա­րո­ղա­ցավ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել: Մեղմ ա­սած՝ ան­լուրջ պա­տաս­խան, ո­րով փորձ է ար­վում Արևմուտ­քին ընդ­հան­րա­պես տա­րա­ծաշր­ջան չթող­նել նույ­նիսկ մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյամբ: Պա­տա­հա­կան չէ ՌԴ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով ստեղծ­ված միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վը հա­մա­կար­գում Ար­ցա­խին ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ օգ­նու­թյու­նը՝ ոչ մի հիմ­նա­վո­րում չբե­րե­լով, թե ին­չու չեն կա­րող ա­նել Երևանն ու Ստե­փա­նա­կեր­տը: Մոսկ­վան է ո­րո­շում Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի ա­վե­րած բնա­կա­վայ­րե­րի վե­րա­կան­գն­ման ըն­թաց­քը՝ ոչ միայն շի­նա­նյութ բե­րե­լով Ռոս­տո­վից, այլև խոս­տա­նա­լով ջե­ռուց­ման հար­ցե­րը լու­ծել: Ֆի­նան­սա­կան այս­քան ներդ­րում­նե­րից հե­տո որևէ մե­կին թվում է, թե 5 տա­րի անց ռուս­նե­րը հե­ռա­նա­լու՞ են Ար­ցա­խից: Նրանք ա­րագ ու ին­տեն­սիվ ին­տեգր­վե­լու են Ար­ցա­խում, մի կես տա­րուց ռու­սա­կան դպ­րոց­ներ կբաց­վեն, զին­վոր­նե­րի ըն­տա­նիք­նե­րը կտե­ղա­փոխ­վեն Ար­ցախ բնա­կու­թյան, ռու­սա­կան ա­վան կկա­ռուց­վի, հե­տո՝ ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում ռուս­նե­րը կըն­տր­վեն, հե­տո… ՈՒ մինչ Բաք­վում Ա­լիևի դեմ ցու­ցադ­րա­կան ցույ­ցեր են ա­նում, որ հաղ­թա­նա­կը տվեց ռուս­նե­րին, Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը հաս­տա­տում են դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­րատևու­թյու­նը: Լավ­րո­վը Երևա­նում նո­յեմ­բե­րի 21-ին հայ­տա­րա­րում էր, որ նո­յեմ­բե­րի 10-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը ոչ միայն երկ­րի ներ­սում, այլև ար­տերկ­րում կաս­կա­ծի տակ դնե­լու փոր­ձերն ա­նըն­դու­նե­լի են. «Մենք հաս­տա­տել ենք ա­մեն ինչ ա­նե­լու մեր վճ­ռա­կա­նու­թյու­նը, որ այս հայ­տա­րա­րու­թյու­նը շա­րու­նա­կի աշ­խա­տել»: Եվ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում ցու­ցա­րար­նե­րը նույն օ­րը «ճշ­տում» էին, որ հա­մա­ձայ­նա­գի­րը չեն վի­ճար­կում, ու­զում են, որ եր­կի­րը կա­պի­տու­լյա­ցիա­յի տա­րած Նի­կոլ Փա­շի­նյա­նը հե­ռա­նա: Նույ­նիսկ ծպ­տուն չէին հա­նում ընդ­դեմ ռու­սա­կան մե­դիա­հար­ձա­կում­նե­րի ու հա­կա­հայ­կա­կան խայ­տա­ռակ քա­րոզ­չու­թյան, որ նպա­տակ ու­նի հաս­տա­տել՝ հա­յերն էին մե­ղա­վոր, որ պարտ­վե­ցին, շնոր­հա­կալ ե­ղեք, որ դեռ ողջ եք:

ՈՒ ի՞նչ է մեզ պետք հաս­կա­նա­լու.
1. Ռու­սաս­տանն ա­րել է ա­ռա­վե­լա­գույ­նը, որ ի զո­րու էր: Մոսկ­վան խճճ­վել է Ան­կա­րա­յի հետ առևտրում, որ­տեղ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը գլ­խա­վոր լո­տե­րը չեն ու չեն դառ­նա­լու ա­ռա­ջի­կա­յում՝ ա­պա­ցույ­ցը ռուս-թուր­քա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ստեղ­ծումն է Ադր­բե­ջա­նում, որ հիմ­քեր ու­նի դառ­նա­լու Թուր­քիա­յի ռազ­մա­բա­զա:
2. Ռու­սաս­տա­նի ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյու­նը գեր­զար­գա­ցած է ռու­սա­կան չա­փա­նիշ­նե­րով, մեր պար­տու­թյու­նը Ար­ցա­խում Ռու­սաս­տա­նի ու ռու­սա­կան զեն­քի, ռու­սա­կան ռազ­մար­վես­տի պար­տու­թյունն էր ՆԱ­ՏՕ-ի բա­նա­կին: Դա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նը պար­տա­վոր է դի­վեր­սի­ֆի­կաց­նել զեն­քի գնում­ներն ու ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը՝ չմ­նա­լով մեկ պե­տու­թյան ու մեկ դաշ­նակ­ցի հույ­սին:
3. Բո­լոր նրանք, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նին մե­ղադ­րում են դա­վա­ճա­նու­թյան մեջ, հիմք պետք է ըն­դու­նեն ոչ միայն կա­պի­տու­լյա­ցիա­յի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը, այլև՝ 2018-2020-ին նրա ղե­կա­վա­րած կա­ռա­վա­րու­թյան ան­հա­մար­ժեք ար­ձա­գան­քը պա­տե­րազ­մի սպառ­նա­լի­քին: 2018-ին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ ցան­կու­թյան դեպ­քում Ռու­սաս­տա­նը կկանգ­նեց­նի Ադր­բե­ջա­նի հար­ձա­կու­մը Ար­ցա­խի վրա: Հայ­տա­րա­րու­թյու­նը Մոսկ­վա­յի վրա պա­տե­րազ­մի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցե­լու պո­պու­լիս­տա­կան հնարք էր, ոչ թե Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյուն: Կհա­մա­ձայ­նե՞ր Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­տե­րազ­մի 3-4 օ­րը զի­նա­դա­դա­րի, Շու­շիի «ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­պե­տի», պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լը նրա­նից չէր կախ­ված: Ոչ էլ Ա­լիևից: Թուր­քիան պա­տե­րազմ չէր սկ­սել 1-2 շր­ջան գրա­վե­լուց հե­տո կանգ­նե­լու կամ Ար­ցախն Ադր­բե­ջա­նին վե­րա­դարձ­նե­լու հա­մար: Նրա խն­դի­րը Հա­յաս­տանն է ու այն գի­նը, որ պի­տի պո­կի Պու­տի­նից Հա­յաս­տա­նի հա­մար: Մեր պար­տու­թյան նոր սահ­ման­նե­րը ռու­սա­կան ու­ժի սահ­ման­ներն են: Եվ՝ մեր ռու­սահ­պա­տա­կու­թյան սահ­ման­նե­րը:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Միայն եր­րորդ բևե­ռի ձևա­վո­րու­մը և նոր իշ­խա­նու­թյունն է ի զո­րու դուրս գալ այս վի­ճա­կից: Չձևա­վո­րենք մենք, «ձևա­վո­րե­լու է» Մոսկ­վան՝ ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը Նի­կոլ Փա­շի­նյա­նին թող­նե­լը նշա­նա­կե­լու է ոչ թե ՔՊ-ի վե­րար­տադ­րու­թյուն, այլ Կրեմ­լի իշ­խա­նու­թյուն: ՀՀ ինք­նիշ­խա­նու­թյու­նը պաշտ­պա­նե­լու, Ար­ցա­խի՝ ԼՂԻՄ-ի սահ­ման­նե­րով վե­րա­կան­գն­վե­լու ու կար­գա­վի­ճակ բա­նակ­ցե­լու հար­ցում Մոսկ­վան շա­հագր­գիռ կողմ չէ: Որ­քան էլ ի­րա­վա­ցի դժ­գոհ ենք, ել­քը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում է՝ Փա­րի­զում ու Վա­շինգ­տո­նում: Կյան­քը շա­րու­նակ­վում է, շա­րու­նակ­վում է պայ­քա­րը, որ­տեղ մենք այլևս այն «մե­կը» չենք, որ հա­վա­տում է բո­լո­րին ու ա­մեն ին­չի: Լե­գի­տիմ իշ­խա­նու­թյու­նը պա­տե­րազ­մում կորց­րեց լե­գի­տի­մու­թյու­նը, որ­քան ա­րագ հե­ռա­նա, այն­քան ա­րագ ուշ­քի կգանք: Բաք­վին միա­վո­րում է հաղ­թա­նա­կը, մեզ պի­տի միա­վո­րեն հաղ­թե­լու կամքն ու կա­րո­ղու­թյու­նը: Այ­լա­պես մեր ժա­ռանգ­նե­րը հարց­նե­լու են՝ ի՞նչ տար­բե­րու­թյուն է ե­ղել Պու­տի­նի ու Էր­դո­ղա­նի միջև, ինչ­պես մենք ենք հարց­նում՝ ին­չու՞ թուր­քե­րին հան­ձն­վե­ցին ա­նա­ռիկ Կար­սի բա­նա­լի­նե­րը: Նո­յեմ­բե­րի 22-ից շտկ­վում ենք: Մենք այլևս այն «մե­կը» չենք: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 9834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ