Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • «Կան լավ մասնագետներ, կան ոչ այնքան, և կան այնպիսիք,  որոնք իրավունք չունեն նույնիսկ դասավանդելու»

    «Կան լավ մասնագետներ, կան ոչ այնքան, և կան այնպիսիք, որոնք իրավունք չունեն նույնիսկ դասավանդելու»

    09.10.2014| 19:47
    Մշակութային կրթության ոլորտն ունի ռազմավարական նշանակություն և մշակույթի նախարարության քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է:
  • «Զգուշությամբ եմ մոտենում  թուրքերի հետաքրքրությանը»

    «Զգուշությամբ եմ մոտենում թուրքերի հետաքրքրությանը»

    03.10.2014| 13:10
    Ցեղասպանության թեմայով գրականության տպագրության, թարգմանության և խնդիրն աշխարհին ներկայացնելու համար պետությունն ամեն տարի հատկացնում է միջոցներ: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, այս առումով, ավելի կարևորում է հենց հրատարակչությունների գործը:
  • «Նո՞ր են հիշել սահմանամերձ գյուղերը»

    «Նո՞ր են հիշել սահմանամերձ գյուղերը»

    25.09.2014| 17:48
    Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը «Իրատես de facto» ակումբում կայացած մամուլի ասուլիսում կառավարության փոփոխության մասին լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ դրական քայլեր չի նկատում փոփոխությունից հետո: Նա կարծիք հայտնեց, որ տնտեսապես, տեխնոլոգիապես զարգացած լինելու մասին կարելի է խոսել այն երկրներում, որտեղ բնակիչն ունի աշխատանք և կարողանում է հոգալ իր նվազագույն ծախսերը:
  • Ինչպես են չինովնիկները գողեր բազմացնում

    Ինչպես են չինովնիկները գողեր բազմացնում

    15.01.2014| 17:32
    Ժողովրդական ասացվածքը փաստում է, որ «ձվի գողը վաղ թե ուշ ձի էլ կգողանա», սակայն մինչև ձիուն հասնելը ուրիշ ի՞նչ կգողանա, միայն սատանային է հայտնի. օրինակ` ձուկ. այն ևս «ձ» տառով է սկսվում: Քանի որ առաջին երկուսի մասին շատ է խոսվել ու գրվել, ես կանդրադառնամ ձկանը, մանավանդ որ այն իմ սիրած ուտեստն է։
  • Արտագաղթի «առավելությունները»

    Արտագաղթի «առավելությունները»

    18.12.2013| 17:53
    Սույն խորագիրն աչքի անցկացնելիս ընթերցողը կմտածի, թե հոդվածը պատվիրված է, կամ հեղինակը պնակալեզ գրչակ է: Բայց մի՛ շտապեք, միասին պարզենք հարցը` քննարկելով այն պատճառահետևանքային կապի մեջ: Նախ դիտարկենք խնդրի էությունը: Մարդ արարածը երկրագնդի ծնունդն է, նրա զավակը, ով աստվածատուր իրավունք ունի տեղաշարժվելու մեր մոլորակի վրա ցանկացած ուղղությամբ, ինչպես նաև ընտրելու բնակության, աշխատանքի և ապրելու վայրը:
  • Գերագույն օրենքը հասարակության առողջությունն է

    Գերագույն օրենքը հասարակության առողջությունն է

    11.12.2013| 17:20
    Թեև ոչ հաճախ, մեկ էլ տեսար թերթում, բանավեճի ընթացքում, կամ հարցազրույցների ժամանակ մի որևէ պաշտոնյա գովեստի թունդ խոսքեր ուղղեց առ ավելի բարձր պաշտոնյա։ Դա լա՞վ է, թե՞ վատ, կամ ինչպե՞ս է դա ընկալվում հասարակության տարբեր շերտերի կողմից, դժվար է ասել։ Ա՛յ, եթե համոզված լինես, որ այդ խոսքերը բխում են հոգու խորքից, անկեղծ են և հնչում են որպես երաշխիքի խոսքեր՝ հասարակության լայն շերտերին աջակցելու համար, գուցե ինչ-որ տեղ ընդունելի է, բայց, այնուամենայնիվ, կասկածի տեղ կա՝ արդյո՞ք դա իր մեջ չի պարունակում հաճոյանալու, ինչ-որ ակնկալիքներ ստանալու էլեմենտներ։ Իսկ որ դա առկա է մեր հասարակության մեջ (և ոչ միայն մեր), փաստ է։
  • Իսկ որն է մե՛ր այցեքարտը

    Իսկ որն է մե՛ր այցեքարտը

    31.10.2013| 12:11
    Հայտնի է, որ յուրաքանչյուր էթնոս, դարերով ապրելով և արարելով որևէ աշխարհագրական տարածքում, մշակում է իր համար վարվեցողության, պահվածքի որոշակի նորմեր և դրանցով ներկայանում մյուս ազգերին` որպես մի յուրահատուկ ամբողջություն, գուցե և անկրկնելի։ Դարերի ընթացքում պահվածքի, մտածելակերպի ձևերից լավագույնները դառնում են համամարդկային սեփականություն, նաև տվյալ ազգի այցեքարտը։
  • Բիբլիական Արարատն իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանի վրա

    Բիբլիական Արարատն իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանի վրա

    23.10.2013| 22:15
    Վերջերս օրաթերթերից մեկում ընթերցեցի մի հոդված, որ իբր ՀՀ «Սահմանադրությունում մեծ բաց, մեծ խոց չկա», սակայն համամիտ չլինելով այդ մտքի հետ, որոշեցի ձեզ ներկայացնել կարծիք-առաջարկություն: Հոդվածում նաև տեղեկատվություն կար, որ, ՀՀ նախագահի լրատվական ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվել:
  • Վերջը խեր է (ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

    Վերջը խեր է (ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

    18.10.2013| 15:42
    Չորս տարի առաջ իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման առիթով լոռեցի արձակագիր, 1971-ից գրողների միության անդամ, տասը գրքերի հեղինակ, վաստակաշատ լրագրող Ֆելիքս Շաքարյանը բանաձևել է` «Իմ մեջ որքան լավ բան կա, պարտական եմ Շաքարյան տոհմին և չնաշխարհիկ իմ Լոռուն»:
  • Վշտակցում են

    Վշտակցում են

    16.10.2013| 16:45
    «ՖԼԵՇ» ընկերության ղեկավար ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ իր խորին վշտակցությունն է հայտնում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին` սիրելի եղբորորդու` ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ցավալիորեն անժամանակ մահվան կապակցությամբ և կիսում որդեկորույս ծնողների, ընտանիքի անդամների ու հարազատների անսփոփ վիշտը: