Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­յաս­տա­նը «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» եր­կիր

Հա­յաս­տա­նը «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» եր­կիր
10.04.2020 | 14:23
«Ան­կաս­կած Հա­յաս­տա­նը մեծ հա­կադ­րու­թյուն­նե­րի եր­կիր է, Երևա­նում նաև կա­յին մար­դիկ, ո­րոնք հոդ­ված­ներ, գր­քեր էին գրում աբ­ստ­րակ­ցիո­նիզ­մի մա­սին, զե­կու­ցում կար­դում նույ­նիսկ հե­ռա­վոր Հո­լան­դիա­յում։ Ո­րով­հետև աբ­ստ­րակ­ցիո­նիզ­մի դեմ պա­տա­հա­բար խո­սել էր երկ­րի ղե­կա­վա­րը»։
Մար­տին ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱՆ
«Ա­զա­տու­թյան քաղց­րա­ձայն թռ­չու­նը», 1987 թ.
ՀԱ­ԿԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ ՀԱ­ՄԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ
Ինչ խոսք, Հա­յաս­տա­նը մեծ հա­կադ­րու­թյուն­նե­րի եր­կիր էր խոր­հր­դա­յին վիթ­խա­րի կայս­րու­թյան կազ­մում և մուրճ ու ման­գա­ղի տի­րա­կա­լու­թյան ճն­շիչ կա­ղա­պա­րում­ներն ան­գամ ան­զոր էին եր­կի­րը մղե­լու տե­ղատ­վու­թյան փա­կու­ղի­ներ։ ՀԽՍՀ-ում միա­ժա­մա­նակ ապ­րում-ա­րա­րում էին հա­մաշ­խար­հա­յին դեմ­քեր` Սա­րյանն ու Քո­չա­րը, նրանց շուր­ջը կեր­պար­վես­տա­յին անս­կիզբ ու ան­վերջ մա­կըն­թա­ցու­թյուն էր, տա­ղան­դա­վոր ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մի ամ­բողջ զո­րա­գունդ, ո­րը թե­կուզ հա­ճախ աշ­խար­հագ­րո­րեն հե­ռու էր հա­մաշ­խար­հա­յին զար­գա­ցում­նե­րից, սա­կայն Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի հյու­սի­սա­յին մի ամ­փոփ հատ­վա­ծում, ոչ ան­կախ պե­տա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում, ապ­րում և ա­րա­րում էր, պարգևե­լով նախ սե­փա­կան հայ­րե­նի­քին, հե­տո նաև աշ­խար­հին ցայ­տուն գե­ղա­գի­տու­թյուն։ Մի բան, որ բնավ էլ զար­մա­նա­լի չէր, ե­թե Երևա­նում կա­յին մար­դիկ, ո­րոնք գր­քեր էին գրում աբ­ստ­րակ­ցիո­նիզ­մի մա­սին, նաև զե­կու­ցում էին կար­դում հե­ռա­վոր Հո­լան­դիա­յում, ինչ­պես վե­րը նշել է նո­րա­րար ար­վես­տա­բան Մար­տին Մի­քա­յե­լյա­նը։
Մի բան, որ բնավ էլ զար­մա­նա­լի չէր, զի ա­մե­րի­կյան հե­ռու­նե­րում, հա­ճախ նյու­թա­կան և հո­գե­բա­նա­կան զր­կանք­նե­րի դի­մա­կա­յող, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­րա­րող Ար­շիլ Գոր­կին գրում է. «...հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թը, նե­րա­ռյալ մեր օ­րե­րը, այս կամ այն չա­փով օգ­տա­գոր­ծել է հա­յե­րի, ու­րար­տա­ցի­նե­րի, շու­մեր­նե­րի, հե­թիթ­նե­րի, ե­գիպ­տա­ցի­նե­րի և հույ­նե­րի տե­սա­կետ­ներն ու ներդ­րում­նե­րը, ա­նընդ­հատ սո­վո­րել է նրան­ցից»։ Ազ­գա­յին սնա­պար­ծու­թյու­նից մղոն­նե­րով հե­ռու այդ ան­զու­գա­կան վա­նե­ցին, ո­րով որ­քան զար­մա­ցած, նույն­քան էլ հիա­ցած էր ա­մե­րի­կյան քմա­հաճ, հա­ճախ էլ կարծ­րա­տի­պա­յին ար­վես­տա­բա­նա­կան միտ­քը, հա­մոզ­ված էր` «Թո­րոս Ռոս­լինն ա­մե­նա­խո­շոր նկա­րիչն է, ում պարգևել է աշ­խար­հը մինչև 20-րդ դա­րը»։ Հան­ճա­րի խոս­քը մի՞­թե պատ­գամ չէ մեզ։ Կար­ծես թե` ա­յո։
Եր­րորդ հան­րա­պե­տու­թյունն ազ­գա­յին կեր­պար­վես­տի ներ­կա ոս­կե­բեր հան­քի շա­հա­գործ­ման ա­ռու­մով ե­րեկ էլ, այ­սօր էլ որ­դեգր­ել է ան­տես­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Այ­նինչ վա­ղուց է հա­սու­նա­ցել ա­ռե­րես­ման ժա­մա­նա­կը։ Եվ քա­նի որ այ­սօր էլ ան­գո է երկ­րի մշա­կու­թա­յին ռազ­մա­վա­րա­կան ծրա­գի­րը, և ներ­կա մշա­կույ­թի են­թա­նա­խա­րա­րու­թյու­նը լա­վից-վա­տից շա­րու­նա­կում է հըն­թացս մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նել, ինձ մնում է հայ հան­րու­թյա­նը, իշ­խա­նու­թյանն ու կա­ռա­վա­րու­թյա­նը և ար­դի տե­ղաբ­նակ ու սփյուռ­քա­հայ հա­րուստ­նե­րին ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նը «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» եր­կիր դարձ­նե­լու հա­մա­հայ­կա­կան ծրա­գի­րը, ըստ ա­ռան­ձին նա­խագ­ծե­րի։
Այ­սինքն փոր­ձենք հա­կադ­րու­թյուն­նե­րի երկ­րից դառ­նալ հա­մադ­րու­թյուն­նե­րի հան­գր­վան։
«ՆՈ­ՅԱՆ ՏԱ­ՊԱ­ՆԻ ՀԱ­ՅԱՑ­ՔԻ ՏԱԿ»
Գա­լիք աշ­նա­նը երկ­րի կեր­պար­վես­տա­յին կենտ­րոն քա­ղաք­նե­րում` Երևա­նում և Գյում­րիում, Վա­նա­ձո­րում և Աշ­տա­րա­կում, Էջ­միած­նում ու Իջևա­նում, ի վեր­ջո` Գո­րի­սում, կազ­մա­կերպ­վում է ժա­մա­նա­կա­կից նկա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի հա­մա­հայ­կա­կան տո­նա­հան­դես-վա­ճառք, եր­կիր ուխ­տագ­նա­ցու­թյան հրա­վի­րե­լով մեր ար­վես­տա­սեր հայ­րե­նա­կից­նե­րին։ Ման­թա­շյան­ցի, Ա­րա­մյան­ցի, Գյուլ­բեն­կյա­նի, Խան-Քե­լե­կյա­նի, Նու­բար Փա­շա­յի և մյուս­նե­րի հո­գե­զա­վակ հետ­նորդ­նե­րին։
Գնե­լով հայ ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տի նմուշ­նե­րը, ուխ­տագ­նաց­նե­րը կն­պաս­տեն ար­դի ազ­գա­յին գե­ղար­վես­տա­կան կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը, կն­պաս­տեն ար­դի ազ­գա­յին գե­ղար­վես­տա­կան կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը, նաև կհան­րահռ­չա­կեն հայ­կա­կան մշա­կույթն աշ­խար­հում։ Ընդ ո­րում, կլուծ­վի քա­ղա­քակր­թա­կան մի գեր­խն­դիր` հան­րապետու­թյան մար­զե­րում բնակ­վող նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­նե­րը հար­կադր­ված չեն լքի ծնն­դա­վայրն ու չեն բռ­նի մայ­րա­քա­ղա­քի ճամ­փան։ Ի դեպ, հայ կեր­պար­վես­տա­գետ­նե­րի մի ստ­վար մա­սը երևան­ցի չէ, հա­սակ չի ա­ռել մայ­րա­քա­ղա­քում։ (Այ­սօր Երևա­նը գեր­բեռն­ված է նկա­րիչ­նե­րով)։ Այս գոր­ծում պե­տու­թյան մաս­նակ­ցու­թյու­նը հա­մա­պա­տաս­խան վայ­րի ան­հա­տույց տրա­մադ­րումն է վե­րոն­շյալ քա­ղաք­նե­րի կենտ­րո­նա­կան հրա­պա­րակ­նե­րում կամ զբո­սայ­գի­նե­րում։ Ժամ­կե­տը` երևի թե մեկ շա­բաթ։
Սույ­նը մի՞­թե պատ­րանք է։ Ա­մենևին։
«ՀԱ­ՅՈՑ ԿԵ­ՆԱՑ ԾԱՌ»
Ծի­ծեռ­նա­կա­բերդ։ Սա պատ­մա­կան հնա­վայր է և, ի դեպ, գտն­վում է Երևա­նի աշ­խար­հագ­րա­կան կենտ­րո­նում։ 1949 թվա­կա­նին հա­զա­րա­մյակ­նե­րով հող­մա­ծեծ այս բլու­րը դար­ձավ հա­մա­քա­ղա­քա­յին ծա­ռա­տուն­կի հան­գր­վան, ու­սա­նող­ներն ու բան­վոր­նե­րը, գրող­ներն ու նկա­րիչ­նե­րը ո­գեշ­նչ­ված ծառ ու թուփ էին տն­կում` մաս­նակ­ցե­լով կա­նաչ օա­զի­սի հիմ­նադր­մա­նը մայ­րա­քա­ղա­քում։ 1965 թվա­կան։ Պատ­մա­կան հնա­վայր բլու­րը կա­նա­չա­գեղ զգեստ էր հա­գել։ Բլ­րի վրա, դեմ-հան­դի­ման լյառն Ա­րա­րա­տին, կա­ռուց­վեց մեծ Ե­ղեռ­նի զո­հե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղը, որն ինք­նին ճար­տա­րա­պե­տա­կան մի զար­մա­նահ­րաշ գյուտ էր։ Հու­շա­կո­թո­ղի սր­տում վառ­վեց ան­մար կրա­կը։ Հնա­վայր բլուրն ար­դեն հու­շաբ­լուր էր, հա­մայն հա­յու­թյան ուխ­տագ­նա­ցու­թյան նպա­տա­կա­կե­տը։ 1980-ա­կան­նե­րին սա­կայն խախտ­վեց Հու­շաբլ­րի խոր­հր­դան­շա­կան ան­դոր­րը։ Կա­ռուց­վում էր վիթ­խա­րի մի շի­նու­թյան` մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րը։ Աշ­խար­հիկ ար­ժե­հա­մա­կար­գը դար­ձավ իշ­խող հու­շաբ­լու­րում։ «Կե­նաց ծա­ռը» զա­տե­լու է աշ­խար­հիկն ու հոգևո­րը։
Ինչ­պե՞ս։ Աշ­խար­հիկ բնույ­թի կո­թող­ներ, քան­դակ­ներ և ար­ձան­ներ կտե­ղադր­վեն մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի շր­ջա­կայ­քում։ Հոգևոր բնույ­թի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կշե­նաց­նեն հու­շա­կո­թո­ղի մի­ջա­վայ­րը։
Ընդ ո­րում` աշ­խար­հիկն ու հոգևո­րը (հա­մա­լիրն ու հու­շա­կո­թո­ղը) կտա­րան­ջատ­վեն որմ­նան­կար­նե­րով զար­դար­ված պարս­պով։ Ընդ ո­րում, դե­պի հա­մա­լիր նա­յող որմ­նան­կար­նե­րը կներ­կա­յաց­նեն «Հա­յոց Կե­նաց ծա­ռի» ար­մա­տա­կա­լումն ու վե­րըն­ձյու­ղու­մը սկ­սած ազ­գի ձևա­վոր­ման և պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման նա­խա­փու­լից մինչև մեր օ­րե­րը։
Իսկ դե­պի հու­շա­կո­թող նա­յող որմ­նան­կար­նե­րում կար­տա­ցոլ­վեն մեր հոգևոր ըն­թաց­քը` սկ­սած Վա­հագ­նի ծնն­դից մինչև քրիս­տո­նեու­թյան ըն­դու­նու­մը, և նրա մա­քա­ռում­ներն ու հաղ­թա­նակ­նե­րը։
Գե­ղար­վես­տի տե­սան­կյու­նից ՀՀ-ում այ­սօր, չկաս­կա­ծենք, կա բա­վա­րար ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րուժ։ Հա­վե­լենք սփյուռ­քում ապ­րող և ա­րա­րող մեր շնոր­հա­շատ ազ­գա­կից­նե­րին։ Ժա­մա­նա­կա­կից նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­ներն ամ­ռան ա­միս­նե­րին կաշ­խա­տեն Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում, աշ­նա­նը երկ­րին և աշ­խար­հին (այն է` հա­յու­թյանն ու հա­մաշ­խար­հա­յին հան­րակ­ցու­թյա­նը) կներ­կա­յաց­նեն «Հա­յոց Կե­նաց ծա­ռը»։ Միա­ժա­մա­նակ Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում, Հայ­կա­կան աշ­խար­հի քա­ղա­քա­մայր Երևա­նում կս­տեղծ­վի հայ ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տի ընտ­րա­նու մի ան­նա­խա­դեպ հա­վա­քա­ծու։ Ի հե­ճուկս օ­տար մշա­կույ­թի հան­գր­վան «Գա­ֆես­ճեան» կենտ­րո­նի։
Սա պատ­րա՞նք է, ա­մենևին։
ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԿՈ­ԹՈ­ՂԸ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿՈՒՄ
1992 թվա­կան։ Հայ­կա­կան աշ­խար­հի կենտ­րո­նա­կան` Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում թևա­ծում էր ժո­ղովր­դա­կան ցն­ծու­թյու­նը. ի տես երկ­րի և աշ­խար­հի գա­հըն­կեց ար­վեց Լե­նի­նի հս­կա ար­ձա­նը, ո­րը հռ­չա­կա­վոր քան­դա­կա­գործ Սեր­գեյ Մեր­կու­րո­վի (1881-1952 թթ.) ստեղ­ծա­գոր­ծու­թյունն էր և տե­ղադր­վել էր Լե­նի­նի ան­վան հրա­պա­րա­կում 1940-ին, նա­խա­պես պատ­րաստ­ված պատ­վան­դա­նի վրա։ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կը, ըստ էու­թյան, ա­զա­տագր­վեց բոլշևի­կյան կուռ­քից։ Կես դար և եր­կու տա­րի շա­րու­նակ հայ աշ­խա­տա­վո­րու­թյու­նը շա­րա­սյու­ներ կազ­մած, կեղծ ու ան­կեղծ խան­դա­վառ­ված անց­նում էր Լե­նի­նի ար­ձա­նի հա­յաց­քի ներ­քո և քայ­լում էր դե­պի լու­սա­վոր ա­պա­գան, ինչ­պես ժա­մա­նա­կին պատ­գա­մել էր Լե­նին պա­պին։
(Ի դեպ, Լե­նի­նի ար­ձա­նը գրե­թե կրկ­նօ­րի­նակ էր։ Ժո­ղովր­դա­կան նկա­րիչ տիար Մեր­կու­րո­վը նմա­նա­տիպ մի Լե­նին էր ա­րա­րել և 1939-ին այն սի­րով տե­ղադ­րել ՍՍՌՄ Գե­րա­գույն սո­վե­տի նիս­տե­րի դահ­լի­ճում)։ Մնաց թա­փուր պատ­վան­դա­նը, ո­րի հե­ղի­նակ­ներն էին ճար­տա­րա­պետ­ներ Լ. Վար­դա­նյա­նը և Ն. Փա­րե­մու­զյա­նը։ Ի դեպ, նրանք ա­մու­սին­ներ էին։
Պատ­վան­դա­նը ճար­տա­րա­պե­տա­կան հրա­շա­լի նոկ­տյուրն էր, ո­րի վրա էին բարձ­րա­նում ՀԽՍՀ ղե­կա­վար­նե­րը` ող­ջու­նե­լու երկ­րի աշ­խա­տա­վո­րու­թյան ա­ռա­ջա­դեմ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Այ­սինքն պատ­վան­դա­նը նաև տրի­բու­նա էր։ Պատ­վան­դա­նի կենտ­րո­նում հար­թա­քան­դակ­ված էր Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի երկ­գույն դրո­շը։ Եվ ա­հա ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյունն ա­ռա­ջար­կում էր լու­ծու­մը` ա­նա­ղարտ պահ­պա­նել պատ­վան­դա­նը և երկ­գույն խոր­հր­դա­յին դրո­շը փո­խա­րի­նել 3-րդ Հան­րա­պե­տու­թյան ե­ռա­գույն դրո­շով։
1996 թվա­կան։ Պատ­վան­դա­նը քար առ քար ա­պա­մոն­տաժ­վեց և քար առ քար ան­հայ­տա­ցավ։ Պատ­վան­դա­նի տե­ղում ա­հա ար­դեն քա­ռորդ դար կա­նա­չա­գեղ սի­զա­մարգ է, ա­սել է` գրա­նի­տե որ­մե­րը փո­խա­րին­վել են դա­լար խո­տով։
Մեր պատ­մա­կան, մշա­կու­թա­յին, ազ­գա­յին և հան­րա­յին բո­լոր նշա­նա­կա­լից ձեռք­բե­րում­ներն ու­նե­ցել ենք, երբ հա­յերն ապ­րել են ի­րենց պե­տու­թյան մեջ։ Այ­սօր (հու­սանք ա­ռայժմ) մենք ան­կախ եր­կիր ենք ձևա­կա­նո­րեն, բայց բո­վան­դա­կա­յին ի­մաս­տով դեռևս ինք­նիշ­խան չենք։ Բնա­կա­նա­բար, Պե­տա­կա­նու­թյան կո­թո­ղը խոր­հր­դան­շա­կան նշա­նա­կու­թյուն կու­նե­նա մեր երկ­րի և ազ­գի կյան­քում։ Սա պատ­րա՞նք է, ա­մենևին։
ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Սույն նյու­թը ա­ռա­ջարկ է ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը` սթափ­վել, հա­վուր պատ­շա­ճի գնա­հա­տել երկ­րում առ­կա հս­կա կեր­պար­վես­տա­յին հարս­տու­թյու­նը և մշա­կել հայ­կա­կան կեր­պար­վես­տի ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման և ար­դի կեր­պար­վես­տի բեր­քա­բեր նե­րու­ժի գնա­հատ­ման պե­տա­կան ռազ­մա­վա­րու­թյուն։
«3-րդ Հան­րա­պե­տու­թյուն» կար­գա­վի­ճա­կում գո­յատևող Հա­յաս­տա­նը վաղ թե ուշ դառ­նա­լու է «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ եր­կիր»։
Մաս­նակ­ցե՛ք այս երկ­րի կա­ռուց­մա­նը, և կշա­հեք, չկաս­կա­ծեք։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 7992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ