Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ստանձ­նել են ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թ­յուն­ներ ու ա­ռանց ՍԴ-ի չեն կա­րող ի­րա­կա­նաց­նել, դրա հա­մար ու­զում են ՍԴ-ի կազ­մը փո­խել»

«Ստանձ­նել են ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թ­յուն­ներ ու ա­ռանց ՍԴ-ի  չեն կա­րող ի­րա­կա­նաց­նել, դրա հա­մար ու­զում են ՍԴ-ի կազ­մը փո­խել»
05.06.2020 | 00:29

Հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը չկա­րո­ղա­նա­լով կա­սեց­նել՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո­րո­շեց հեր­թա­կան խնդ­րի հա­մար է­լի մե­ղա­վոր­ներ կար­գել։ Այս ան­գամ նրա թի­րա­խում հայ­տն­վեց «ժող­ջա­նը», ո­րը քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյուն չի դրսևո­րում ու չի հետևում վի­րու­սի կանխ­ման կա­նոն­նե­րին։ Սա նշա­նա­կում է՝ իշ­խա­նու­թյունն ար­դեն խոս­տո­վա­նում է, որ ամ­բող­ջու­թյամբ տա­պա­լել է այս ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներն ու հի­մա դրա հա­մար մե­կը պի­տի մե­ղա­վո­րու­թյու­նը վերց­նի իր վրա։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցե­ցինք ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ան­դամ ԳԵ­ՎՈՐԳ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Ի՞նչ ա­նել, որ այս ա­ղե­տա­լի ըն­թաց­քը կա­սեց­վի։
-Մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րը կթող­նեմ բժիշկ­նե­րին, իսկ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հիմք է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ մեղ­քի բա­ժին ու­նեն և քա­ղա­քա­ցի­նե­րը, և իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Սա­կայն ի­րա­վի­ճա­կի հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տուն կա­ռա­վա­րու­թյունն է, ո­րով­հետև սկզբ­նա­կան շր­ջա­նում դրսևո­րեց ան­լուրջ ու ան­պա­տաս­խա­նա­տու մո­տե­ցում։ Ինչ վե­րա­բե­րում է մե­ղա­վոր­նե­րին, վեր­ջին 2 տա­րում չեմ հի­շում մի դեպք, որ կա­ռա­վո­րու­թյու­նը որևէ ո­լոր­տի ձա­խող­ման հա­մար ինչ-որ մե­կին չմե­ղադ­րի։ Այ­սօր էլ մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին նս­տեց­րել են ժո­ղովր­դին։ Այն ժո­ղովր­դին, որն այս մարդ­կանց հա­վա­տա­լով իշ­խա­նու­թյան բե­րեց։ Ինձ հա­մար ոչ միայն ա­նըն­դու­նե­լի, այլև ա­մո­թա­լի է նման մե­ղադ­րան­քը։ Ժո­ղո­վուրդն իր կամ­քից ան­կախ 2 ա­միս տա­նը նս­տեց, ա­ռանց աշ­խա­տան­քի մնաց, հի­մա էլ ի­րենց ձա­խո­ղում­նե­րի հա­մար մե­ղադ­րում են ժո­ղովր­դի՞ն։ Ա­մո­թից բա­ցի դժ­վար է այս ա­մե­նին այլ գնա­հա­տա­կան տալ։ Ե­թե իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ղե­կա­վա­րել, պետք է հա­վա­քի իր ի­րերն ու հե­ռա­նա։ Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում հա­ջո­ղու­թյուն չգ­րան­ցե­ցին, ար­ցա­խյան հար­ցը փա­կու­ղի են մտց­րել, որևէ հարևա­նի հետ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն չկա, Արևմուտ­քից սպառ­նում են, Ռու­սաս­տա­նից ծաղ­րում են, ու­րիշ էլ ի՞նչ է պետք, որ այս իշ­խա­նու­թյու­նը հե­ռա­նա։ Հո ան­պայ­ման մար­դաս­պա­նու­թյուն­ներ, ինք­նահր­կի­զում­ներ չպե՞տք է լի­նեն։ Էն օ­րը մեկն ա­սում էր, թե կինք­նահր­կիզ­վի, բա ին­չու՞ չի ինք­նահր­կիզ­վում (խոս­քը «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի մա­սին է, որն հայ­տա­րա­րեց, թե կինք­նահր­կիզ­վի, ե­թե պարզ­վի, որ Փա­շի­նյա­նը կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րի մեջ է-Ռ. Խ.)։
-Խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րի խոր­հր­դա­րանն այս օ­րե­րին, երբ եր­կի­րը շու­տով հու­մա­նի­տար ա­ղե­տի ա­ռաջ է կանգ­նե­լու, զբաղ­ված է լրիվ այլ հար­ցե­րով։ Կր­կին ՍԴ-ի շուրջ թն­ջուկ, խախ­տում­նե­րով հան­րաք­վե սահ­մա­նե­ցին, հի­մա էլ նույն կերպ չե­ղար­կում են։ Ընդ­հան­րա­պես Հա­յաս­տա­նի օ­րենս­դիր մար­մի­նը հա­մար­ժե՞ք է ի­րա­վի­ճա­կին։
-Խոր­հր­դա­րա­նը զբաղ­ված է իր գոր­ծա­ռույթ­նե­րի հետ բո­լո­րո­վին կապ չու­նե­ցող խն­դիր­նե­րով, մարդ­կանց մա­սին ան­վա­նար­կող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լով։ Այդ­պես էլ չդար­ձանք խոր­հր­դա­րա­նա­կան պե­տու­թյուն, ու դա ըն­դա­մե­նը Սահ­մա­նադ­րու­թյամբ է ամ­րագր­ված, ո­րով­հետև մինչ այ­սօր ԱԺ-ն ճգ­նե­լով ի կա­տար է ա­ծում կա­ռա­վա­րու­թյան կամ­քը։ Մինչ­դեռ հա­կա­ռա­կը պի­տի լի­ներ, կա­ռա­վա­րու­թյու­նը պի­տի լծ­վեր խոր­հր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման գոր­ծին։ Աժ-ն ե­ղել և մնում է վար­չա­պե­տի կցոր­դը։ Քա­նի որ «Իմ քայ­լը» բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն ու­նի, ցան­կա­ցած նա­խա­ձեռ­նու­թյուն դա­տա­պարտ­ված է ան­հա­ջո­ղու­թյան, ի­րենք կա­րո­ղա­նում են շատ ա­րագ ընդ­դի­մու­թյան նա­խագ­ծե­րը նսե­մաց­նել, ան­վա­նար­կել և չե­ղար­կել։
-Մինչ­դեռ ժա­մա­նա­կին հայ­տա­րա­րե­ցին, թե Հա­յաս­տա­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյան «բաս­տիոն» է, որ­տեղ ընդ­դի­մու­թյան խոս­քը կարևոր­վում է, ձայ­նը լսե­լի է։ Ի՞նչ փոխ­վեց, որ հի­մա այդ ընդ­դի­մու­թյա­նը ոչ լսում են, ոչ էլ կարևո­րում։
-Ընդ­դի­մու­թյան ձայ­նը լսե­լի է ըն­դա­մե­նը միկ­րո­ֆոն­նե­րի ա­ռաջ, իսկ գործ­նա­կա­նում այդ­պես չէ։ Բազ­մա­թիվ նա­խագ­ծեր ենք ներ­կա­յաց­րել կա­ռա­վա­րու­թյա­նը, ո­րոնք ոչ միայն չեն ըն­դու­նում, նույ­նիսկ հարկ չեն հա­մա­րում քն­նար­կել դրանք։ Իսկ նման բա­ներ հայ­տա­րա­րե­լը պար­զա­պես ան­պի­տան զբաղ­մունք է։ Սկզ­բում ողջ աշ­խար­հին փոր­ձում էին ցույց տալ, թե Հա­յաս­տա­նում նոր կյանք է «ներ­դր­ված», նոր բար­քեր են, հե­ղա­փո­խու­թյուն է կա­տար­վել։ Ի­րա­կա­նում ոչ մի հե­ղա­փո­խու­թյուն էլ չի կա­տար­վել, ե­ղել է ի վնաս ժո­ղովր­դի իշ­խա­նա­փո­խու­թյուն։ Ցան­կա­ցած ո­լորտ դի­տար­կե­լով, կհաս­կա­նանք, որ ակն­հայտ նա­հանջ կա։ Իսկ ե­թե հե­ղա­փո­խու­թյան ըն­թաց­քում մարդ­կանց կյան­քը չպետք է տե­սա­նե­լի փո­փո­խու­թյուն­ներ կրի, ու­րեմն ոչ մի հե­ղա­փո­խու­թյուն էլ չի ե­ղել։ Ըն­դա­մե­նը իշ­խա­նա­փո­խու­թյուն է ե­ղել ու ժո­ղովր­դի հա­վա­տի, վս­տա­հու­թյան, ա­ռող­ջու­թյան հաշ­վին մի քա­նի մարդ ի­րենց կյան­քը բա­րե­լա­վե­ցին։ Սա է ի­րա­կա­նու­թյու­նը։
Ինչ վե­րա­բե­րում է հան­րաք­վեին, ժո­ղովր­դին եր­բեք էլ ՍԴ-ի հար­ցը չի հե­տաք­րք­րել, ՍԴ-ի կազ­մը նո­րաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը բխել է միայն կա­ռա­վա­րու­թյան ցան­կու­թյու­նից, որ­պես­զի կա­րո­ղա­նան ի­րենց հա­մար նա­խընտ­րե­լի նա­խագ­ծե­րը կյան­քի կո­չել, եր­րորդ ու­ժե­րի առջև ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նել։ Ժո­ղովր­դի մեկ հա­րյու­րե­րորդն էլ ՍԴ-ի հետ առն­չու­թյուն չի ու­նե­ցել ու կանգ­նել ար­հես­տա­կան խն­դիր­ներ ստեղ­ծել, ա­սել՝ ժո­ղո­վուրդն է այդ փո­փո­խու­թյու­նը պա­հան­ջում, ան­հե­թեթ է։ Ստանձ­նել են ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ ու ա­ռանց ՍԴ-ի չեն կա­րող ի­րա­կա­նաց­նել, դրա հա­մար ու­զում են ՍԴ-ի կազ­մը փո­խել։ Սա է ողջ ի­րա­կա­նու­թյու­նը։ Ժո­ղովր­դի ին­չի՞ն է պետք, թե ով­քեր են ՍԴ-ում նս­տած, ժո­ղո­վուրդն ու­զում է հաց, աշ­խա­տանք ու­նե­նալ, չա­մա­չել իր վի­ճա­կից։ Հի­մա մի հար­ցում անց­կաց­րեք ու պար­զեք, թե ժո­ղովր­դի քա­նի՞ տո­կո­սը գի­տի, թե ով­քեր են ՍԴ-ի ան­դամ­նե­րը կամ դա­տա­վոր­նե­րը։ Հա­տու­կենտ մար­դիկ կի­մա­նան, ո­րոնք ի­րա­վա­կան աշ­խար­հի հետ շփում ու­նեն։ Ժո­ղովր­դին պե՞տք է ով է ՍԴ-ում կամ վճ­ռա­բեկ դա­տա­րա­նում նս­տած, ժո­ղովր­դին պետք էր տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան հե­ղա­փո­խու­թյուն, որն այդ­պես էլ տե­ղի չու­նե­ցավ։
-Ո՞րն էր պատ­ճա­ռը, որ տար­բեր ո­լորտ­նե­րում խոս­տաց­ված բա­րե­փո­խում­նե­րը կամ հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը տե­ղի չու­նե­ցան։
-Այ­սօր իշ­խա­նու­թյան ղե­կին են հայ­տն­վել կա­ռա­վա­րե­լու ընդ­հան­րա­պես ա­նըն­դու­նակ, լուրջ կր­թու­թյուն, ան­ցյալ չու­նե­ցող մար­դիկ։ Երբ ա­սում են, թե կադ­րերն են ա­մեն ինչ ո­րո­շում, իս­կա­պես այդ­պես է։ Մի դեպք չենք կա­րող մատ­նան­շել, որ Փա­շի­նյա­նի կադ­րե­րից որևէ մե­կը մի ո­լոր­տում հարց է լու­ծել։ Մինչ­դեռ Փա­շի­նյա­նը պի­տի մե­ծա­հո­գի լի­ներ ու ա­սեր, թե կապ չու­նի ով է իր հետ քայ­լել, ար­հես­տա­վարժ­նե­րին հա­վա­քեր ու աշ­խա­տեր։ Ե­թե նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի թո­ղած խն­դիր­նե­րից ա­զատ­վե­լու նպա­տակ էր դր­ված, շատ լավ, բայց պի­տի բե­րեր մարդ­կանց, ո­րոնք ո­լորտ­նե­րի աշ­խա­տանք­նե­րին տի­րա­պե­տում են։ Այ­նինչ այ­սօր պե­տա­կան ողջ ա­պա­րա­տը լց­ված է սո­րո­սա­կան­նե­րով, ան­հայտ ծագ­մամբ ու ֆի­նաս­նա­կան աղ­բյուր­նե­րից սն­վող մարդ­կան­ցով, ո­րոնք ի­րենց վրա դր­ված խն­դիրն են ի­րա­կա­նաց­նում, ո­րը բա­ցար­ձակ չի բխում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան, ան­կա­խու­թյան շա­հե­րից։ Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ամ­բող­ջո­վին տա­պալ­ված է, սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րում ա­ռա­ջըն­թաց չկա, այդ­պես էլ չերևա­ցին «դռան հետևում» շար­ված ներդ­րող­նե­րը։ ՈՒ­րեմն ու՞մ էր պետք այս ա­մե­նը։ Ե­թե ժո­ղո­վուր­դը պի­տի իշ­խա­նու­թյուն փո­խեր ու ա­վե­լի վատ­թար վի­ճա­կում հայ­տն­վեր, նշա­նա­կում է 2 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցածն ա­նի­մաստ էր։ Այ­սօր հաս­կա­նա­լով, որ հան­րա­յին վս­տա­հու­թյան ռե­սուրս ընդ­հան­րա­պես չու­նեն, դրա հա­մար էլ հան­րաք­վեն չե­ղար­կում են, որ­պես­զի ՍԴ-ի կազ­մա­քան­դու­մը սկ­սեն ԱԺ-ում, որ­տեղ բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն ու­նեն և 3/5 ձայ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ ա­մեն ինչ էլ կա­րող են ա­նել։ Փո­խա­նակ լուրջ հար­ցե­րով զբաղ­վեն, խն­դիր­նե­րը լու­ծեն, ա­մեն օր վար­չա­պե­տից սկ­սած նս­տած են հե­ռա­խո­սի, հա­մա­կարգ­չի ա­ռաջ, լայ­վեր են ա­նում, ան­վերջ խո­սում ու ժո­ղովր­դին մե­ղադ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մար։ Իշ­խա­նու­թյան 80 տո­կոսն ընդ­հան­րա­պես չգի­տի, թե որն է իր գոր­ծը, ի­րենք էլ են զար­մա­ցած, որ այդ ա­թո­ռին են նս­տած։ Մար­դիկ կան, որ 100 հա­զար դրա­մով կե­րա­զեին որևէ մե­կի խոր­հր­դա­կան կամ օգ­նա­կան աշ­խա­տեին, այ­սօր ա­սում են, թե նվի­րյալ­ներ չեն, որ ա­ռանց պարգևավ­ճա­րի աշ­խա­տեն՝ մո­ռա­նա­լով, որ և հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին օ­րեն­քով, և ի­րենց տր­ված երդ­մամբ պար­տա­վոր են նվիր­վա­ծու­թյուն դրսևո­րել ՀՀ-ին ու հայ ժո­ղովր­դին։ Ա­մոթ է ուղ­ղա­կի։ ԱԺ մե­ծա­մաս­նու­թյու­նում պատ­գա­մա­վոր կա, որ մի շն­չով չի կա­րող վե­րար­տադ­րել իր պաշ­տո­նը, չի կա­րող հան­պատ­րաս­տի պա­տաս­խա­նել հար­ցին, թե ԱԺ-ի գոր­ծու­նեու­թյունն ինչ նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տով է կա­գա­վոր­վում, բայց թող­նես ինչ-որ մե­կի կող­մից գր­ված տեքս­տե­րով, թղ­թերն ա­ռած, գան ամ­բիո­նի մոտ ու ընդ­դի­մու­թյան նա­խագ­ծե­րը քն­նա­դա­տեն։ Սա խայ­տա­ռա­կու­թյուն է։ Եր­բեք որևէ մե­կին չեմ սր­բաց­րել, այդ թվում նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոնց ևս քն­նա­դա­տել եմ, բայց պե­տա­կան գոր­ծե­րի հան­դեպ այս­պի­սի դի­լե­տանտ, ոչ սր­տա­ցավ, ոչ մաս­նա­գի­տա­կան մո­տե­ցում որևէ իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ չի ե­ղել։ Ես մի մարդ եմ, ո­րը մի քա­նի տաս­նյակ օ­րեն­սդ­րա­կան նա­խագ­ծեր է ներ­կա­յաց­րել, դրան­ցից ոչ մե­կին կա­ռա­վա­րու­թյու­նը դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն չի տվել և ոչ մե­կը չի ըն­դուն­վել ԱԺ-ում, բայց նրանք մեծ ոգևո­րու­թյամբ ըն­դու­նե­ցին, որ դի­մակ չեմ կրում և ա­ռանց դրա եմ ԱԺ գա­լու։ Այ­սօր նրանք մեծ ոգևո­րու­թյամբ ըն­դու­նե­ցին ԱԺ-ից իմ բա­ցա­կա­յու­թյու­նը, շա­տե­րի հա­մար խրախ­ճան­քի մթ­նո­լորտ է, որ ես ԱԺ չեմ գնում։ Սա է նրանց գոր­ծը. կարևոր հար­ցե­րը թո­ղած, ընկ­նել երկ­րոր­դա­կան բա­նե­րի հետևից։ Մարդ­կանց աշ­խա­տանք չա­պա­հո­վե­լով, տու­գանք­ներ սահ­մա­նել։
-Փա­շի­նյա­նը հա­կա­ռակն էր պն­դում, թե «քա­ղա­քա­ցին տու­գան­քի մա­տե­րիալ» չէ։
-Փաս­տո­րեն դար­ձավ տու­գան­քի «մա­տե­րիալ»։ Ցան­կա­ցած իշ­խա­նու­թյուն ոս­տի­կա­նու­թյան լծակ­նե­րը գոր­ծադ­րել է իր կամ­քին հաս­նե­լու հա­մար։ Բայց ոս­տի­կա­նու­թյանն ու ժո­ղովր­դին ի­րար դեմ հա­նե­լու այս­պի­սի խայ­տա­ռակ նա­խա­դեպ չի ե­ղել։ Ոս­տի­կա­նու­թյունն ա­մե­նա­շատն է ա­տե­լի դառ­նում ժո­ղովր­դին, այ­նինչ ի­րենք ա­սում էին, թե ոս­տի­կա­նը մերն է։ Փաս­տո­րեն, ոս­տի­կանն իշ­խա­նա­վո­րինն էր, ոչ թե ժո­ղովր­դի­նը։ Ի­րենց ոս­տի­կա­նու­թյու­նը ծա­ռա­յեց, որ իշ­խա­նու­թյան հաս­նեն ու հե­տո այդ ոս­տի­կա­նու­թյանն ուղ­ղե­ցին ժո­ղովր­դի դեմ։ Այ­սօր ան­պատ­կե­րաց­նե­լի ա­տե­լու­թյան մթ­նո­լորտ կա քա­ղա­քա­ցի-ոս­տի­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Մար­դը հա­ցի փող չու­նի, պար­տադ­րում են դի­մակ դնել, չդ­նե­լու պատ­ճա­ռով էլ 10 հա­զար դրամ տու­գա­նում են։ Ընդ ո­րում, տու­գան­քի չափն ա­վե­լի մեծ էր, մեր պայ­քա­րի ար­դյուն­քում չա­փը կր­ճատ­վեց, դեռ ու­զում էին 100-150 հա­զար դրամ տու­գա­նել։ Ե­թե հա­ցի փող չու­նի, դու էլ ի­րեն աշ­խա­տան­քով չես ա­պա­հո­վել, ահ­ռե­լի տու­գանք սահ­մա­նե­լու ի՞նչ բա­րո­յա­կան ի­րա­վունք ու­նես։ Հոր­դո­րում եմ, որ այս կա­ռա­վա­րու­թյունն օր ա­ռաջ հե­ռա­նա, ո­րով­հետև տա­պա­լել է բո­լոր ո­լորտ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։
-Իշ­խա­նու­թյան հե­ռաց­ման ի՞նչ տար­բե­րակ եք տես­նում, ար­դեն մի քա­նի ա­ռա­ջարկ­ներ են նշ­վում, հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյան ձևա­վո­րում, իշ­խա­նու­թյան ներ­սից նոր թեկ­նա­ծուի ընտ­րու­թյուն։
-Հար­գանք ու­նեմ իմ­քայ­լա­կան ո­րոշ գոր­ծըն­կեր­նե­րի հան­դեպ, բայց այն­տեղ որևէ մե­կին վար­չա­պետ չեմ տես­նում։ Վար­չա­պետ կա­րող է լի­նել մի մարդ, ո­րը երկ­րի տն­տե­սա­կան ո­լոր­տին է տի­րա­պե­տում, ոչ թե ա­մեն օր «լայ­վեր» ա­նում, պա­տե­րին ծե­փում, աս­ֆալ­տին փռում, վա­խեց­նում, հի­մա էլ, թե «Սպեց­նա­զը» հա­նե­լու ենք ժո­ղովր­դի դեմ։ Վար­չա­պետ կա­րող է լի­նել այն մար­դը, ո­րը հե­ղի­նա­կու­թյուն ու­նի նաև դր­սում, որ­պես­զի նաև օ­տա­րերկ­րյա ներդ­րում­ներ ա­պա­հո­վի։ Վար­չա­պետ պի­տի լի­նի նա, ով իս­կա­պես գի­տի աշ­խա­տան­քի ար­ժե­քը։ Թող ժո­ղո­վուրդն ընտ­րի, ոչ ակ­նար­կում եմ որևէ մե­կին, ոչ էլ ու­զում եմ ա­նուն­ներ տալ։ Այ­սօր մար­դիկ ա­վե­լի վատ են ապ­րում, քան 2 տա­րի ա­ռաջ, ու սա հա­մա­տա­րած է։ Իսկ այս դեպ­քում կա­ռա­վա­րու­թյունն այլևս ա­նե­լիք չու­նի։ Ինչ էլ գրեն թղ­թի վրա, ամ­պա­գոռ­գոռ խոս­տում­ներ տան, էլ դրանք հա­վատ չեն ներ­շն­չում։ 2 տա­րի ա­ռաջ ա­սում էին, թե ԱԺ-ի կազմն է խան­գա­րում, լու­ծա­րե­ցին, կա­ռա­վա­րու­թյու­նը միանձ­նյա ի­րենք են տնօ­րի­նում, էլ ի՞նչն է նրանց խան­գա­րում, որ զար­գաց­նեն եր­կի­րը։ Ա­սում էին, թե մեր ձեռ­քը բռ­նում են, չեն թող­նում մեր օ­րի­նագ­ծե­րը կյան­քի կո­չել, հի­մա ինչ ու­զում, բե­րում, ա­րագ-ա­րագ «թխում» են, հի­մա՞ ինչն է խան­գա­րում։ Ի­րենց հույսն այն է, որ 2 տա­րի խա­բել են, 5 տա­րի էլ կխա­բեն։ Բայց Աբ­րա­համ Լին­քոլնն ա­սում էր. «Հնա­րա­վոր է մշ­տա­պես խա­բել ժո­ղովր­դի մի մա­սին, բո­լո­րին` ո­րոշ ժա­մա­նակ, սա­կայն հնա­րա­վոր չէ մշ­տա­պես խա­բել բո­լո­րին»: Այն­պես որ, լա­վա­գույն ա­ռիթն է ստեղծ­վել, որ այս իշ­խա­նու­թյու­նը հե­ռա­նա։ Իսկ թե ով կլի­նի, ժո­ղո­վուր­դը կո­րո­շի։
-Դուք նշե­ցիք, որ Ձեր նա­խագ­ծերն այս իշ­խա­նու­թյու­նը միշտ մեր­ժում է, սա­կայն Դուք նաև հա­ճախ իմ­քայ­լա­կան­նե­րի թի­րա­խում եք հայ­տն­վում Ձեր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։ Ար­ժե­հա­մա­կար­գա­յին ի՞նչ հա­կա­սու­թյուն­ներ ու­նեք այս իշ­խա­նու­թյան հետ։ Ձեր դի­տարկ­մամբ, ի՞նչ ո­րա­կի իշ­խա­նու­թյուն ու­նենք այ­սօր։
-ՈՒ­նենք այն­պի­սի իշ­խա­նու­թյուն, ո­րը խրա­խու­սում է երկ­րում օ­տա­րա­ծին երևույթ­նե­րի ար­մա­տա­վո­րու­մը, ոչ միայն չի պատ­ժում, այլև խրա­խու­սում է այ­լա­սե­րու­թյան տա­րա­ծու­մը։ Մենք ներ­կա­յաց­նում ենք նա­խա­գիծ, ո­րով ար­գել­վում է հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի կամ սե­ռա­փոխ­ված ան­ձանց կող­մից ե­րե­խա­յի որ­դեգ­րու­մը, սա մեր­ժում են, բա­ցա­հայտ տա­պա­լում նա­խա­գի­ծը՝ ա­ռանց լուրջ հիմ­նա­վոր­ման։ Փո­խա­րե­նը բե­րում ու անց­կաց­նում են այ­լա­սե­րու­մը խրա­խու­սող նա­խագ­ծեր։ Իսկ ժո­ղո­վուր­դը, նրանց իշ­խա­նու­թյան բե­րե­լով, լրիվ այլ ակն­կա­լիք­ներ ու­ներ։ Այ­սօր միայն հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի ակն­կա­լիք­ներն են ի­րա­կա­նաց­վել, այն է՝ ա­զատ ապ­րել Հա­յաս­տա­նում։ Իսկ սա էլ հիմ­նա­վո­րում են այն հան­գա­ման­քով, թե ի­րենք են հե­ղա­փո­խու­թյուն ա­րել և ի­րա­վունք ու­նեն ի­րենց ա­զա­տու­թյու­նը դրսևո­րե­լու ցան­կա­ցած ո­լոր­տում։ Սա է այս իշ­խա­նու­թյան «հա­ջո­ղու­թյու­նը»։ Սե­ռա­շեղ­ված­նե­րը նախ­կի­նում գի­շեր­նե­րը պա­տե­րի տակ կամ հայտ­նի այ­գի­նե­րում էին ման գա­լիս, իսկ հի­մա օ­րը ցե­րե­կով մտ­նել են ոս­տի­կա­նու­թյան բա­ժան­մունք, ոս­տի­կան ծե­ծել ու ան­պա­տիժ մնա­ցել, փո­ղո­ցում ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք են դրսևո­րում, ան­գամ ԱԺ ամ­բիո­նից են ե­լույթ ու­նե­նում։ Հա­ջորդ ա­մե­նա­մեծ հա­ջո­ղու­թյունն էլ հա­մա­վա­րա­կի տա­րած­ման ցու­ցա­նիշ­ներն են, այս ա­ռու­մով էլ ռե­կոր­դա­կիր ենք։
Զրույցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ