Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրի­տա­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը փոր­ձում են հաս­կա­նալ կո­րո­նա­վի­րու­սի ու շնե­րի կա­պը

Բրի­տա­նա­ցի գիտ­նա­կան­նե­րը փոր­ձում են հաս­կա­նալ կո­րո­նա­վի­րու­սի ու շնե­րի կա­պը
02.03.2020 | 20:30
Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը բրի­տա­նա­ցի գիտ­նա­կան­նե­րին պարգևատ­րել են աշ­խա­տա­վար­ձի հն­գա­պա­տի­կի չա­փով: Նրանց հա­ջող­վել է պար­զել Նի­կոլ Փա­շի­նյա­նի հար­ցադ­րում­նե­րից մե­կը՝ «ում շունն է կո­րո­նա­վի­րու­սը»: Սա բնավ սար­կազմ չէ, սա խիստ հա­վա­նա­կան այն սցե­նար­նե­րից է, որ հնա­րա­վոր է լսել վար­չա­պե­տի հեր­թա­կան լայ­վից կամ տե­ղե­կա­նալ կա­ռա­վա­րու­թյան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյու­նից: Չգի­տեմ՝ աշ­խար­հում կա՞ մեզ նման «ար­խա­յին ընկ­նած» երկ­րորդ եր­կիր, որ­տեղ ան­գամ ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներն ու երկ­րի փաս­տա­ցի ղե­կա­վա­րը Եր­կիր մո­լո­րա­կին պա­տու­հա­սած վի­րու­սի մա­սին կա­տա­կով են խո­սում, կամ, օ­րի­նակ, հարևան երկ­րի հետ սահ­ման փա­կե­լուց հե­տո այն­տե­ղից Հա­յաս­տան ժա­մա­նող քա­ղա­քա­ցի­նե­րը, ա­ռանց հա­մա­լիր բուժ­զն­նում անց­նե­լու, ա­զատ տե­ղա­շարժ­վում են: Տե­ղյակ չեմ նաև, թե ու­րիշ ո՞ր երկ­րի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տարն է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի դե­րը ստանձ­նում ու հայ­տա­րա­րում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ա­ռա­ջին դեպ­քի ու դրա «ո՞ւմ շու­նը լի­նե­լու» մա­սին: Կա­ռա­վա­րու­թյու­նում կար­ծես ա­ջաբ­սան­դալ պատ­րաս­տող­ներ լի­նեն, ա­մեն մեկն իր հեր­թին մի բան է ա­սում ու կող­քի քաշ­վում, իսկ թե այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետևանքն ուր կամ ին­չի կա­րող է հասց­նել, ըստ երևույ­թին նրան­ցից որևէ մե­կին չի հե­տաք­րք­րում: Եր­բեմն տպա­վո­րու­թյուն եմ ու­նե­նում, թե նա­խա­րա­րա­կան պորտ­ֆել­ներ են բա­ժան­վել ան­հա­վա­նա­կան մտ­քեր ար­տա­հայ­տող հա­տուկ մր­ցույթ ան­ցած մարդ­կանց: Թի­մա­յին աշ­խա­տանք, տրա­մա­բան­ված հայ­տա­րա­րու­թյուն­ներ. սրանք բա­ներ են, որ բա­ցա­կա­յում են քա­յե­լե­լով իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րի խոս­քում ու գոր­ծում: Նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում էինք գրել, որ վի­րու­սը դա­մոկ­լյան սրի նման կախ­ված է մեր գլ­խա­վերևում, իսկ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ու պատ­գա­մա­վոր­նե­րը պն­դում էին, թե Ի­րա­նի հետ սահ­մա­նը փա­կել պետք չէ. հետևեց վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նը՝ հարևան երկ­րի հետ հա­ղոր­դակ­ցու­թյու­նը դա­դա­րեց­նել եր­կու շա­բա­թով: Նույն ան­տե­ղյա­կու­թյունն ու մե­կը մյու­սից բե­խա­բար լի­նե­լու չնա­հան­ջող մի­տու­մը նաև այս օ­րե­րին է առ­կա, երբ վի­րու­սը ոչ թե կախ­վել է գլ­խա­վերևում, այլ թա­վի­շով պա­տել է մեզ ու պառ­կեց­նում է աս­ֆալ­տին: Նե­րե­ցեք, ոչ թե աս­ֆալ­տին, այլ ծաղ­կա­ձո­րյան է­լի­տար հյու­րա­նոց­նե­րից մե­կում՝ «Գոլ­դեն Փե­լե­սում»: Եվ դա ոչ թե այն պատ­ճա­ռով, որ ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է բարձ­րա­կարգ հյու­րա­նոց­նե­րում մե­կու­սաց­վեն, այլ զուտ այն պարզ պատ­ճա­ռով, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը որևէ հի­վան­դա­նո­ցում մե­կու­սաց­նե­լու պայ­ման­ներ չեն ա­ռանձ­նաց­րել: Երևի ամ­բողջ նա­խա­րա­րու­թյամբ ծխող­նե­րի, այլ ոչ թե ծխե­լու դեմ պայ­քա­րին են լծ­վել ու մո­ռա­ցել հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյան մա­սին: Աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի հա­մար ան­հաս­կա­նա­լի է՝ ի՞նչն է խան­գա­րում ծնող­նե­րին ե­րե­խա­նե­րին դպ­րոց չու­ղար­կել, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թոր­սյանն էլ վս­տահ է՝ դա­սե­րը դա­դա­րեց­նե­լու ու պար­տադր­ված ար­ձա­կուր­դի գնա­լու կա­րիք չկա, մինչ­դեռ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի ու սպո­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հայ­տա­րա­րում է ու­սում­նա­կան բո­լոր տե­սա­կի հաս­տա­տու­թյուն­նե­րը մեկ շա­բա­թով ար­ձա­կուրդ ու­ղար­կե­լու մա­սին: Վե­րոն­շյալ ե­րեք նա­խա­րար­նե­րի միա­ժա­մա­նակ ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ե­թե ի­րար կող­քի դնենք, լակ­մու­սի թղ­թի նման կար­տա­ցոլ­վի այն պատ­կե­րը, թե ով­քեր են մեր երկ­րում կարևո­րա­գույն պաշ­տոն­ներ զբա­ղեց­նում: Եր­կու շա­բա­թից ա­վե­լի գրում ենք, բարձ­րա­ձայ­նում ենք, որ դե­ղատ­նե­րում բժշ­կա­կան դի­մակ­ներն աստ­ղա­բաշ­խա­կան թվե­րով են վա­ճառ­վում, կամ առ­հա­սա­րակ դի­մակ­ներ չկան, բայց մինչ օրս որևէ մե­կը սև գործ ա­նե­լու հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյան չի կանչ­վել: Որ­պես ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի, ես կա­րո՞ղ եմ մտա­ծել, որ մե­նաշ­նոր­հի, ար­տո­նյալ չլի­նե­լու, հատ առ հատ պա­տաս­խան տա­լու մա­սին վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­ներն առ ո­չինչ են, քա­նի դեռ 50-դրա­մա­նոց դի­մա­կը նվա­զա­գույ­նը տաս­նա­պա­տիկ թանկ է վա­ճառ­վում: Կա­րո՞ղ եմ պն­դել, որ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար տի­կին Բա­թո­յա­նը 8 ամ­սում չպետք է 31 հա­զար դո­լար պարգևավ­ճար ստա­նար, քա­նի որ չգի­տի, թե ին­չու են ծնող­նե­րը կաշ­կանդ­ված ե­րե­խա­նե­րին դա­սի ու­ղար­կում: Եվ, առ­հա­սա­րակ, կա­րո՞ղ եմ պն­դել, որ մեր նա­խա­րար­նե­րը ո­լոր­տը պատ­կե­րաց­նե­լու լր­ջա­գույն խն­դիր ու­նեն: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը հպարտ տո­նով հա­յա­տա­րա­րում է, որ հի­վանդ­նե­րը մե­կու­սաց­վել են Ծաղ­կա­ձո­րի «Գոլ­դեն Փե­լես» հյու­րա­նո­ցում, հե­տո կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ի­րենց գոր­ծըն­կե­րոջ ա­կան­ջին ինչ-որ բան շշն­ջա­լու փո­խա­րեն, լրատ­վա­մի­ջոց­նե­րին են մե­ղադ­րում, թե Ծա­ղա­կա­ձո­րի բնակ­չու­թյան ու այն­տեղ հան­գս­տա­ցող­նե­րի շր­ջա­նում խու­ճապ եք տա­րա­ծում: Ինձ եր­բեմն թվում է, թե գոր­ծա­դիր մարմ­նի ան­դամ­նե­րը, աշ­խա­տան­քի մեջ խո­րա­մուխ լի­նե­լու փո­խա­րեն, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րից դուրս չեն գա­լիս: Չնա­յած դա պարգևա­վա­ճար ստա­նա­լու հա­մար ա­ռաջ­նա­յին պայ­ման է:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 24301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ