«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
16.06.2020 | 01:00

...թե իշ­խա­նու­թ­յու­նում թիվ մեկ մար­տա­կան դրու­թ­յուն է հայ­տա­րար­ված: Գա­գիկ Ծա­ռու­կ­յա­նին առնչ­վող մի քա­նի սցե­նար­ներ քն­նար­կե­լուն զու­գըն­թաց, քն­նարկ­վել է նաև դրանց կի­րառ­ման դեպ­քում իմ­քա­յա­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի սպաս­վե­լիք վար­քա­գի­ծը: Բա­ցի նրա­նից, որ Փա­շի­ն­յա­նը կան­չել է Ա­րա­րատ Միր­զո­յա­նին և զգու­շաց­րել, որ գի­տի` Ծա­ռու­կ­յա­նի հետ Միր­զո­յանն ու Ա­վի­ն­յա­նը խա­ղեր են տա­լիս, ին­չի դի­մաց Միր­զո­յա­նը, ժո­ղովր­դի բնո­րոշ­մամբ ա­սած, ստիպ­ված է ե­ղել «քֆուր» ու­տել, ա­ռա­վել մտա­հո­գիչ է խորհր­դա­րա­նում գլ­խա­վոր դա­տա­խա­զի ներ­կա­յա­նա­լու, Ծա­ռու­կ­յա­նին ան­ձեռ­նմ­խե­լիու­թ­յու­նից զր­կե­լու դեպ­քում փակ գաղտ­նի քվեար­կու­թ­յան ժա­մա­նակ յու­րա­յին պատ­գա­մա­վոր­նե­րի դրսևո­րու­մը։ Ար­դ­յոք նրանք դե­մարշ չե՞ն ա­նի: Այդ­պես էլ չեն կողմ­նո­րոշ­վել` ինչ­պես վե­րահս­կեն քայ­լա­կան­նե­րի քվեար­կու­թ­յու­նը. հի­շենք` ժա­մա­նա­կին պատ­գա­մա­վոր Փա­շի­ն­յա­նը ՀԱԿ-ի կաս­կած­նե­րը փա­րա­տե­լու հա­մար գլ­խա­վոր դա­տա­խազ Գևորգ Կոս­տա­ն­յա­նի ընտ­րու­թ­յան ժա­մա­նակ նկա­րել էր իր քվեա­թեր­թի­կը. չի բա­ցառ­վում` նույն սխե­ման կի­րա­ռեն:

Դիտվել է՝ 38234

Մեկնաբանություններ