Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բա­ցի իշ­խա­նու­թ­յու­նից բո­լորն են մե­ղա­վոր

Բա­ցի իշ­խա­նու­թ­յու­նից բո­լորն են մե­ղա­վոր
01.05.2020 | 00:36
Հա­յաս­տա­նի այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը, մեղմ ա­սած, շատ ան­հան­գս­տաց­նող է։ Ա­սել, որ իշ­խա­նու­թյու­նը չի տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին, նշա­նա­կում է ո­չինչ չա­սել։ Եվ դր­սի մար­տահ­րա­վեր­նե­րը, և ներ­սի ան­վե­րահս­կե­լիու­թյունն իս­կա­կան քաոս են ստեղ­ծել։ ՈՒ այս ա­մենն ի­րա­կա­նաց­վում է ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում, երբ բո­լոր ռե­սուրս­նե­րը պետք է գոր­ծադր­վեին խիստ նպա­տա­կա­յին։ Այ­նինչ, մենք եր­կու ճա­կա­տով էլ մեծ հար­ված­ներ ենք ստա­նում։ Դր­սից բա­ցում են «խա­ղա­քար­տե­րը», մեզ հետ խո­սում են պար­տադ­րան­քի, սպառ­նա­լի­քի լեզ­վով, ներ­սում էլ դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն բա­ցար­ձակ չկա։ Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի շուրջ վտան­գա­վոր զար­գա­ցում­ներ, հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ան­նա­խա­դեպ սր­ված վի­ճակ, երկ­րում քրեա­կան մթ­նո­լոր­տի ա­հագ­նա­ցում, Ռու­սաս­տա­նում Երևա­նից 40 տոն­նա մաք­սա­նենգ ծխա­խոտ տե­ղա­փո­խող ինք­նա­թի­ռի կա­լա­նում, ան­լույս մնա­ցած մար­դիկ, հա­սա­րա­կու­թյան ներ­սում հա­սու­նա­ցող դժ­գո­հու­թյան ա­լիք, իշ­խա­նու­թյան բա­ցա­հայտ ու­ժի գոր­ծադր­մամբ, ա­ռանց ի­րա­վա­կան որևէ նոր­մի, բիզ­նե­սի խլում, այն է՝ կա­պի­տա­լի վե­րա­բաշ­խում, հայ­հո­յող պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոն­ցից կա­ռա­վա­րու­թյու­նը խլում է ան­գամ վե­րահս­կե­լու գոր­ծա­ռույ­թը, ու դա խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րում: Կա­րե­լի է եր­կար շա­րու­նա­կել, սա ըն­դա­մե­նը վեր­ջին օ­րե­րի քրո­նի­կոնն է։ Միով բա­նիվ, պե­տա­կան ոչ մի ինս­տի­տուտ չի աշ­խա­տում, ոչ մեկն իր տե­ղում չէ։ Թվում է, թե ան­փորձ վա­րոր­դին մե­քե­նա են վս­տա­հել, որն աջ ու ձախ պա­տե­րին է հար­վա­ծում, հա­զա­րա­վոր մարդ­կանց է վրաեր­թի են­թար­կում, բայց ոչ մե­կը չի կա­րող նրա ըն­թաց­քը կանգ­նեց­նել, ո­րով­հետև կանգ­նեց­նո­ղին էլ ա­նիվ­նե­րի տակ տրո­րում են։
Բայց ա­մե­նա­սար­սա­փե­լին այն է, որ կա­ռա­վա­րե­լու ա­նըն­դու­նակ այս իշ­խա­նու­թյան հա­մար բո­լո­րը մե­ղա­վոր են, բա­ցի ի­րե­նից։ Ժո­ղո­վուր­դը մե­ղա­վոր է, որ հա­վա­տա­ցել ու ծան­րակ­շիռ է հա­մա­րել վար­չա­պե­տը խոս­քը, թե չեն ան­ջա­տի ի­րենց լույսն ու գա­զը։ Մե­ղա­վոր են, պի­տի կան­խա­տե­սեին, որ հա­մա­կար­գը կո­լապ­սի կեն­թարկ­վի։ Եվ, ի­հար­կե, հիմ­նա­կան մե­ղա­վո­րը նախ­կին­ներն են, ո­րոնք, օ­րի­նակ, կա­րող էին ան­գամ Գա­վա­ռի վեն­դե­տան ծրագ­րել ու իշ­խա­նու­թյանն ան­ճար վի­ճա­կի մեջ դնել։
Կա­րե­լի է ա­ռա­ջի­կա 2-3 տա­րում էլ ա­մեն ին­չի՝ ան­գամ սա­տա­նա­նե­րին չհայտ­նա­բե­րե­լու հա­մար մե­ղադ­րել նախ­կին ռե­ժի­մին, դրա մնա­ցորդ­նե­րին, սա­կայն դրա­նից երկ­րին պա­տու­հա­սած վտանգ­նե­րը չեն չե­զո­քա­նա­լու։ Մեկ մար­դու ան­գոր­ծու­թյան, ան­հա­մար­ժե­քու­թյան պատ­ճա­ռով կա­րող է իշ­խա­նա­կան ողջ հա­մա­կար­գը փլուզ­վել, ին­չին այ­սօր ա­կա­նա­տես ենք։ Իսկ այդ մար­դու ա­նու­նը բո­լո­րին է հայտ­նի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ