Սոցիալական պատասխանատվությունը սկսեք ձեզնից
22.05.2020 | 01:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիների հետ արդեն հաթաթայի լեզվով է խոսում՝ եթե շարունակեք սոցիալական պատասխանատվություն չկրել ու առանց դիմակի դուրս գալ տնից, ապա պատասխանատվության եք ենթարկվելու:
«Փակ տարածքներում առանց դիմակի որևէ մեկին չի թույլատրվում մտնել: Ավտոբուսներում, հասարակական տրանսպորտում առանց դիմակի պետք չէ մտնել, և մենք կիրառելու ենք լուրջ միջոցներ, տուգանելու ենք և գանձելու ենք տուգանքները, որովհետև սա արդեն ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է։ Տուգանվելու են բոլորն անխտիր և գանձվելու են գումարները: Չասեք, թե սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,- ասում է հրապարակից ժողովրդին ծառայելու ու նրանից երբեք չկտրվելու երդում տված վարչապետը: Անքննարկելի ու անվիճարկելի է՝ սոցիալական պատասխանատվություն ու բարձր գիտակցում ունեցող քաղաքացին ամուր ու զարգացած պետության թիվ մեկ գրավականն է: Բայց մենք ո՛չ զարգացած պետություն ենք, ո՛չ էլ գիտակից քաղաքացիներով ենք փայլում, ցավոք: Ո՞Ւմ վրա է մուննաթ գալիս երկրի առաջին դեմքը, եթե վիրուսին անլուրջ վերաբերվող ու «շան տեղ չդնող» թիվ մեկ մարդն ինքն էր ի սկզբանե: Սյունիքում հանրահավաքի ժամանակ ե՞ս էի ասում, թե «պինցետով հատ-հատ կհանենք ու տնական արաղով դիզինֆեկցիա կանենք»: Սոցիալական անպատասխանատու վարքագիծը մարդկանց վզին փաթաթելուց առաջ հիշեք՝ իսկ ի՞նչ եք մատուցել հասարակությանը, որ հիմա էլ դժգոհում եք: Քաղաքացիները տեսնում են Ազգային ժողովի նիստերն ու իրենք իրենց հարց տալիս՝ եթե փակ տարածքում այդքան պատգամավոր իրար գլխի է հավաքվում, ինքն ինչու՞ պետք է դիմակ կրի: Պատգամավորներից մեկն օրերս ինձ նկատողություն արեց՝ ինչու՞ դիմակ չես դնում: «Առողջապահության նախարարի հորդորին եմ հետևում: Նա է, չէ՞, ասել, որ դիմակ դնել-չդնելը կապ չունի: Դրանք ծակոտկեն են, ու բացիլներն անգամ կարող են թափանցել: Ասում էր նաև, թե առանձնապես վտանգավոր վիրուս չէ»,- պատասխանեցի: Իմքայլականը զարմացած հայացքով արձագանքեց. «Եթե նախարարի բոլոր ասածներին հետևեի՜նք»...
Հուսով ենք՝ համավարակը դաս կլինի ոլորտի պատասխանատուների համար և այնպիսի հայտարարություններ կանեն այսուհետ, որոնց տակից կկարողանան դուրս գալ, ոչ թե ամնեզիայով տառապողի պես կկմկման, թե չեն հիշում, որ նման բան են ասել։ Այս համատեքստում ինձ իրավունք եմ վերապահում մեկ անգամ ևս հետաքրքրվելու` վերջապես իմացա՞ք ում շունն է կորոնավիրուսը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ