Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը

Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը
25.05.2020 | 14:46

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում՝ հայտնել է տնտեսական վերականգնման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Սպասվում է, որ երեկոյան Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես կհայտարարի սահմանափակումների ռեժիմը չեղարկելու մասին: «Գնահատականների նոր վերլուծության համաձայն, մենք եկանք այն եզրակացության, որ արտակարգ դրության ռեժիմը բոլոր վարչատարածքներում պահելու անհրաժեշտություն չկա, և քննարկում ենք այն չեղարկելու հարցը»,-ասել է նախարարը:


Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը գործել է մեկ ու կես ամիս: Ճապոնիայիում կա կորոնավիրուսի 16 000 վարակվածության դեպք, 800 մարդ մահացել է վարակի հետևանքով:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ