ԱՄՆ կառավարությունը ազատվում է Հոնկոնգում ունեցած էլիտային անշարժ գույքից՝ Չինաստանի հետ աճող լարվածության պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ պետքարտուղարության աղբյուրին հղումով:
«Պետդեպարտամենտի արտերկրում գտնվող անշարժ գույքի շահագործման բյուրոն պարբերաբար վերանայում է ԱՄՆ կառավարության արտերկրում գտնվող անշարժ գույքը՝ համաշխարհային կրկնակի ներդրումային ծրագրի շրջանակում»,- գործակալությանը հայտնել են Պետդեպարտամենտից: Վաճառվում են ԱՄՆ-ին պատկանող մի շարք առանձնատներՙ ընդհանուր արժեքը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար: