Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տու­գանք ճշ­մար­տու­թ­յան հա­մար

Տու­գանք ճշ­մար­տու­թ­յան հա­մար
24.11.2020 | 00:55

Ռազ­մա­կան դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված խոս­քի սահ­մա­նա­փա­կում­նե­րը հան­գեց­րին մի ի­րա­վի­ճա­կի, երբ հա­սա­րա­կու­թյան գլ­խի տակ «փա­փուկ բարձ» դրե­ցին, մեզ մա­տու­ցե­ցին կեղծ ու ստա­հոդ տե­ղե­կու­թյուն­ներ ու մի գի­շե­րում Ար­ցա­խը հանձ­նե­ցին թշ­նա­մուն։ Պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի օգ­տա­տե­րե­րը, մա­մու­լը են­թարկ­վում էին վար­չա­կան տու­գանք­նե­րի, քա­նի որ հա­մար­ձակ­վում էին ի­րա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նել, գնա­հա­տա­կան տալ օր­վա իշ­խա­նու­թյան հա­կա­պե­տա­կան քայ­լե­րին։ Հո­ղե­րը հանձ­նել է իշ­խա­նու­թյու­նը, բայց այդ մա­սին խո­սող­նե­րը, ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տող­նե­րը վար­չա­կան տու­գանք­ներ պի­տի մու­ծեն։ Բազ­մա­թիվ ֆեյս­բու­քյան օգ­տա­տե­րեր հայ­տն­վել են մի վի­ճա­կում, երբ նվա­զա­գույ­նը 300 հա­զար դրա­մի տու­գանք պի­տի վճա­րեն, մինչ­դեռ իշ­խա­նու­թյունն ան­գամ հայ­րե­նի­քը վա­ճա­ռե­լուց հե­տո չի «պոկ­վում» իր ա­թո­ռից։ Ծուռ հա­յե­լի­նե­րի այս ի­րա­կա­նու­թյու­նում ան­գամ որևէ տրա­մա­բա­նա­կան քայլ դժ­վար է գտ­նել։


Մեզ հետ զրույ­ցում օգ­տա­տե­րե­րից մե­կը՝ Վար­դան Մա­կի­նյա­նը, ոս­տի­կան­նե­րի խո­շո­րա­ցույ­ցի տակ է հայ­տն­վել այն օ­րից, երբ զոհ­ված ըն­կե­րոջ լու­սան­կար է դրել իր է­ջում։ ՈՒ­շագ­րավն այն է, որ դա ար­վել է այն ժա­մա­նակ, երբ ԱԺ-ն դեռ չէր էլ ըն­դու­նել խոս­քի ա­զա­տու­թյու­նը սահ­մա­նա­փա­կող այս օ­րեն­քը։ Բայց աբ­սուր­դը սրա­նով դեռ նոր է սկս­վում։ Քա­ղա­քա­ցուն ոս­տի­կա­նու­թյու­նից հայտ­նել են, որ այդ գրա­ռու­մը պետք է ջնջ­վի այն պատ­ճա­ռով, որ հրա­պա­րակ­մա­նը հետևած մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը պա­ռակ­տիչ են։ Այ­սինքն, մե­ղադ­րում են մի բա­նի հա­մար, ո­րը տվյալ ան­ձը չի ի­րա­կա­նաց­րել։ Հա­մա­պա­տաս­խան օ­րեն­քի ըն­դու­նու­մից հե­տո Վար­դան Մա­կի­նյա­նի գրա­ռում­նե­րի ո­դի­սա­կա­նը շա­րու­նակ­վում է։ Պա­տե­րազ­մի կե­սին նա իր է­ջում գրում է. «Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր հե­ռա­նա, հա­մախմ­բում կլի­նի և կու­նե­նանք հաղ­թա­նակ»։ Ոս­տի­կան­ներն ար­թուն են, ճշ­մար­տու­թյան հա­մար նրան տու­գա­նում են 300 հա­զար դրա­մի չա­փով։ Մա­կի­նյա­նին կան­չում են Չա­րեն­ցա­վա­նի ոս­տի­կա­նա­կան բա­ժին և ոս­տի­կա­նա­պե­տի, նրա տե­ղա­կա­լի, քրեա­կան հե­տա­խու­զու­թյան պե­տի ներ­կա­յու­թյամբ հրա­հան­գում հե­ռաց­նել գրա­ռու­մը։ Քա­ղա­քա­ցուն ան­գամ սպառ­նում են, ին­չի առն­չու­թյամբ նա դի­մել է ՀՀ ոս­տի­կա­նա­պե­տին և ա­ռա­ջար­կել ծա­ռա­յո­ղա­կան քն­նու­թյուն ի­րա­կա­նաց­նել։


Եր­կար ու ա­նի­մաստ քաշք­շուկ­նե­րից հե­տո այ­սօր Վար­դան Մա­կի­նյանն այլևս չի ցան­կա­նում շա­րու­նա­կել ոս­տի­կան­նե­րի ա­պօ­րի­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ բո­ղոք­ներ ներ­կա­յաց­նել, նրա միակ խն­դիրը 300 հա­զար դրա­մի ան­հե­թեթ ակ­տի չե­ղար­կումն է, որն ա­ռա­ջի­կա­յում պի­տի վճա­րի։ Այս պա­հին քա­ղա­քա­ցին ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ է սկ­սել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ