Արտերկրում Հայաստանի դեսպանությունների կայքերը զանգվածային հարձակման են ենթարկվել ադրբեջանական ցանցահենների կողմից՝ իր բլոգում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով:
Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:
Տավուշի մարզի վեց եկեղեցիների մոտ այսուհետև կարելի է տեսնել տեղեկատվական վահանակներ, որոնք երեք լեզվով (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կտեղեկացնեն եկեղեցիների հիմնադրման, կառուցապատման մասին և այլ տեղեկություններ։
«2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագիրը կրող Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում:
Եվրախորհրդարանը Ստրասբուրգի պլենար նիստում բանաձև է ընդունել, որով ԵՄ երկրներին կոչ է անում դադարեցնել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ «բոլոր տեսակի հետապնդումները»:
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...