Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բերման է ենթարկվել Դոն Պիպոն

Բերման է ենթարկվել Դոն Պիպոն
09.03.2019 | 13:31

1in.am-ը գրում է. «Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» ծրագրի շրջանակներում երեկ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Նրա մեղքը ևս ապացուցված է համարվել արտադատարանական կարգով՝ նա միայնակ չի շրջել, այլ եղել է խմբով, հնարավոր է՝ թիկնազորով: Սա նրա երկրորդ կալանքն է նույն հանրային խիստ վտանգավորություն պարունակող հանցանքի համար: Այս անգամ արդարադատությունը կգործի իր ամբողջ խստությամբ, որպեսզի վերոնշյալ չարագործը այլևս զրկվի շրջելու կարողությունից, կարևոր չէ՝ մենակ, թե թիկնազորով:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ