Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միշել Ուելբեկը Պատվավոր լեգիոնի շքանշան է ստացել

Միշել Ուելբեկը Պատվավոր լեգիոնի շքանշան է ստացել
20.04.2019 | 14:03

Գրող Միշել Ուելբեկը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևին՝ Պատվավոր լեգիոնի շքանշանին: Գրողին պարգևը հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հաղորդում է France Info-ն: 63-ամյա ֆրանսիացին ասպետի աստիճանի շքանշան է ստացել: Ուելբեկը Ելիսեյան պալատ է եկել երիտասարդ կնոջ և ընկերների ուղեկցությամբ: Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը:


Բարձրագույն շքանշանը հանձնելով՝ Մակրոնն ընդգծել է, որ Միշել Ուելբեկի ստեղծագործությունը վկայում է, որ նա «ռոմանտիկ է մի աշխարհում, որը դարձել է խիստ նյութական»: Նա վստահություն է հայտնել, որ գրողի ստեղծագործությունները հոռետեսական չեն, այլ լի են լավագույն ապագայի հույսերով:
Ուելբեկն ամենաշատ թարգմանվող ֆրանսիացի գրողն է: Տարվա սկզբին թողարկված նրա վերջին «Սերոտոնին» վեպը մեծ հաջողություն է վայելում ֆրանսալեզու երկրներում: AFP-ի տվյալներով վաճառվել է գրքի 800 000 օրինակ:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ