Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արա Բաբլոյան. Մի հարցի շուրջ կարող եմ պատասխան տալ, որ աջակցել եմ Փաշինյանին իշխանության գալ

Արա Բաբլոյան. Մի հարցի շուրջ կարող եմ պատասխան տալ, որ աջակցել եմ Փաշինյանին իշխանության գալ
23.10.2019 | 22:05

Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել, ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որ որպես կասկածյալ է ներգրավված ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում: «Ես սա պաշտոնապես եմ հայտարարում, իրավապահները թող լսեն ու թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- ասաց Բաբլոյանը:


Պատասխանելով հարցին, թե ՀՔԾ-ն նշում է, որ ինքն ավելի վաղ է արել հայտարարությունը, քան ներկայացվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, Արա Բաբլոյանն ասաց. «Հայտարարությունն արել եմ այն ժամանակ, երբ դիմումն իմ սեղանին էր»: Արա Բաբլոյանն ասաց, որ եթե մեղավոր է, պատրաստ է պատիժը գրել, բայց ինքն օրինապահ է, օրենքներ չի խախտում, մանավանդ պաշտոնի եղած ժամանակ:


Բժիշկ Արա Բաբլոյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ նեղված է իրավապահներից, քանի որ բազմիցս բացատրել է, որ ինքը երեկ շատ կարևոր վիրահատություն ուներ, որին պատրաստվել են 20 տարի, սակայն ՀՔԾ-ից պնդել են, որ Բաբլոյանը անհապաղ ներկայանա հարցաքննության։ «Ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», - ասել է Բաբլոյանը: Խոսքը Արաբկիր բուժկենտրոնում երեկ հայ և բելառուս բժիշկների կատարած վիրահատության մասին է՝ առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային՝ կենդանի դոնորից: Սա բացառիկ դեպք է Հայաստանի առողջապահության պատմության մեջ և անհասկանալի է՝ ինչո՞ւ է ՀՔԾ-ին պարտադրել բժշկին կիսատ թողնել նման կարևոր վիրահատությունը: Ի՞նչ կպատահեր, եթե Արա Բաբոլյանն այսօր ներկայանար հարցաքննության:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ