Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ

Նիկոլ Փաշինյան. Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ
23.10.2019 | 22:11

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը՝ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ։

«Նոյեմբերի 4-5-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, մեկ-երկու անգամ ես նաև այս դահլիճում հարց եմ բարձրացրել, որ գուցե ինչ-որ ձևաչափով մենք առաջարկենք, որ սահմանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով»,- ասաց Մելքումյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ շրջանակներում այդ հարցը բարձրացրել է։ «Մենք կարող ենք ասել, որ այս հարցում ունենք համազգային կոնսենսուս, որովհետև մեր շեշտադրումները չեն տարբերվում։ Կոորդինացիան արվում է, եթե անհրաժեշտություն լինի, ավելի ակտիվ կարվի։ Բայց նույնիսկ առանց կոորդինացիայի, մեր դիրքորոշումներն այս հարցում նույնն են»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը՝ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, որ տեսանելի ժամանակահատվածում Ադրբեջանի հռետորաբանությունը շոշափելի փոփոխություններ կրել է, առնվազն վերջին 13 տարում այդ հռետորաբանությունը նույն դիրքի վրա է։ «Եվ դա հիմնական պրոբլեմն է։ Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ