Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էմանուել Մակրոն. C-400-ները չի կարելի ինտեգրել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին

Էմանուել Մակրոն. C-400-ները չի կարելի ինտեգրել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին
05.12.2019 | 12:43

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել վերջնականապես հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կապված են Թուրքիա մատակարարված ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, գրում է Axios-ն: «Անհրաժեշտ է հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը: Մասնավորապես, պետք է պարզել համատեղելիության աստիճանը (C-400-ը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով)»,- ասել է նա Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ:


Մակրոնն ընդգծել է, որ ինքն այդ հարցով մասնագետ չէ: Սակայն, հիմնվելով զինվորականների փոխանցած տվյալների վրա, նա ենթադրել է, որ «ինտեգրելու ոչ մի հնարավորություն չկա»։ «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ համակարգերը»,- հավելել է Մակրոնը:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ