Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նի­կո­լի պա­րը կբռ­նի կամր­ջի վրա` գար­նա­նը

Նի­կո­լի պա­րը կբռ­նի կամր­ջի վրա` գար­նա­նը
10.12.2019 | 00:25
Շատ ի­մաս­տուն լի­նել պետք չէ հաս­կա­նա­լու` նրան ա­մեն ինչ թույ­լատր­ված է: Ար­դա­րա­ցի լի­նե­լու հա­մար էլ պետք է ամ­բող­ջա­կան փաս­տագ­րում կա­տա­րել. այդ ըն­տա­նի­քին է ա­մեն բան թույ­լատր­ված: Ա­մեն անց­նող օ­րը ա­պա­ցույց է, թե որ­քան «գրա­գետ» է խա­ղում այդ ըն­տա­նի­քը, և ա­մեն մի տար­րը` շր­ջազ­գես­տի, կի­սաշր­ջազ­գես­տի, գի­նու շշի, «ախ­րան­նիկ­նե­րի» հոծ բազ­մու­թյամբ զա­վակ­նե­րի զբո­սան­քի և մնա­ցյալ` ընդ­հուպ Ար­ցա­խի, արտ­քա­ղա­քա­կան (ներ­քա­ղա­քա­կան «չուք-չաք-չա­րա­քին», կամ որ նույնն է` չա­րի­քի մա­սին` ներքևում) հայ­տա­րա­րու­թյուն­ներ, մշակ­ված, կոկ­ված-սոկ­ված են:
Ին­չը սա­կայն որևէ օր­գա­նա­կան կապ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հետ չու­նի. աշ­խար­հը բա­ժա­նող-վե­րա­դա­սա­վո­րող­նե­րի մար­շալ-պլանն է պար­զա­պես ի­րա­կա­նաց­վում: Ար­ձա­նագ­րենք` «տղան» կես ճամ­փին է, նա, ա­յո, ա­նում է ա­մեն բան ոս­կեր­չա­կան ճշգ­րու­թյամբ գու­ցե, քան­զի ազ­գա­յի­նին պե­տա­կա­նի, ինս­տի­տու­ցիո­նա­լի նկատ­մամբ ոչ մի ար­գե­լանք չու­նի, սա­կայն գլ­խա­վոր գոր­ծը դեռ առջևում է:
Եվ այն ան­վան­վում է` Ար­ցախ: Ի՞նչ զար­գա­ցում­ներ կա­րող են տե­ղի ու­նե­նալ 2020-ին, ո­րը մեկ­նար­կե­լու է Մնա­ցա­կա­նյան… Ձգենք պաու­զան և փաս­տենք` այն Մնա­ցա­կա­նյա­նի, ո­րի անգ­լե­րե­նի տեքս­տը չի հա­մընկ­նում հա­յե­րեն տեքս­տին (նե­րե­ցե՛ք, իսկ ին­չու՞ չպա­հան­ջել նաև ռու­սե­րեն տեքս­տը` հաս­կա­նա­լու, թե ին­չեր են մտա­ծում նաև այդ «գետ­նին» վրա սույն պա­տաս­խա­նա­տու­նե­րը), ինչն ա­հա­վոր նշա­նա­յին է` հաս­կա­նա­լու, թե բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ Հա­յաս­տանն ինչ վի­ճա­կում է:
Եվ ու­րեմն` տար­վա սկզ­բին կր­կին տե­ղի կու­նե­նա Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով հան­դի­պում: Ոզ­նուն էլ չէ՞ հաս­կա­նա­լի, որ սե­ղա­նին փաս­տա­թուղթ կա, և փորձ է ար­վում ո­րո­շա­կի ընդ­հա­նուր տես­լա­կան ամ­րա­կա­յել կող­մե­րի մոտ: Ին­չը աբ­սուր­դի ժան­րում է միակ պատ­ճա­ռով` Ադր­բե­ջա­նի հայտ­նի մո­րա­տո­րիու­մի, որ­տեղ ոչ Հա­յաս­տա­նի և ոչ էլ Ար­ցա­խի` «փոխ­զի­ջու­մայ­նու­թյան, դոս­տու­մու­թյան, քիր­վա­յու­թյան, խա­ղա­ղա­սի­րո­ղա­կա­նու­թյան, մու­ղա­մա­մեր­ձեց­ման» հա­մար որևէ տեղ չկա:
Կա պրագ­մա­տիկ-կա­պի­տու­լյա­ցիոն պա­հանջ, որն ան­չափ չա­րա­գու­շակ է հն­չում. սա է մեր պա­հան­ջը, ե­թե ոչ պա­տե­րազ­մի այս ան­գամ ոչ միայն թուր­քա­կան «նա­յոմ­նիկ­նե­րին» թաքց­նե­լով Թա­լի­շի ան­տառ­նե­րում, այլև օ­դա­յին հար­ված­նե­րի, մեր ու­նե­ցած ողջ ռազ­մա­կան ար­սե­նա­լի կի­րառ­մամբ (գու­մա­րած Թուր­քիա­յի` դեռ 2016-ին նա­խագ­ծած` Նա­խիջևա­նի կող­մից հար­ված­նե­րի):
Հաս­կա­նա­լի չէ՞, նյարդ են ստու­գում ա­զե­րի­նե­րը, ո­րով­հետև մե­րոնք էլ հնա­րա­վոր է հի­շեն` Սերժ Սարգ­սյա­նի ա­ռած (նկա­տեք` ցայս գեթ մեկ միա­վոր զենք տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­ռա­ջա­մար­տիկ Փա­շի­նյան Նի­կո­լը դեռ չի բե­րել), և ու­րեմն` մե­րոնք էլ կա­րող են նույ­նա­կան շան­տա­ժով պա­տաս­խա­նել ադր­բե­ջա­նա­կան խե­լա­հե­ղու­թյա­նը` հի­շե­լով «Իս­կան­դե­րը», Սար­սան­գի ջրամ­բա­րը, սա­կայն դա խե­լա­գա­րու­թյան կան­խա­վար­կա­ծի տի­րույ­թում է, և այս ա­մե­նից, գո­նե հռե­տո­րա­բա­նու­թյան մա­սով, զերծ են մնում, ո­րով­հետև Ար­ցա­խում նա­խա­գա­հա­կան ու պառ­լա­մեն­տա­կան ընտ­րու­թյուն­ներ են մար­տին, փետր­վա­րին էլ Ադր­բե­ջա­նում են պառ­լա­մեն­տա­կան ընտ­րու­թյուն­ներ, և տե­սա­կա­նո­րեն անհ­նար է թե պայ­մա­նագ­րի, թե կա­ռա­վար­վող բլիցկ­րի­գի հնա­րա­վո­րու­թյու­նը: Ո­րով­հետև, որ­պես օ­րի­նա­չա­փու­թյուն, ընտ­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քում կա «չգր­ված օ­րենք» չխան­գա­րե­լու մա­սին: Ին­չը չես ա­սի ար­դեն ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար: ՈՒ «գա­րու­նը» սա­րե­րի հետևում չէ. մինչև գա­րուն մնա­ցել է մի քա­նի ա­միս, ո­րին օր­վա իշ­խո­ղը կհաս­նի` շուն­չը կտր­ված, բա­վա­կա­նին ցածր ռեյ­տին­գով:
Ընդ ո­րում, ե­թե կա­րո­ղա­նա փրկ­վել Երևա­նի քա­ղա­քա­պե­տի կա­զու­սից ևս, ո­րով­հետև Կար­գին Հայ­կոն այն­քան կար­գին է ըն­կել Փա­շի­նյա­նի «գլ­խին»` բո­լոր պա­րա­մետ­րե­րով` կո­ռուպ­ցիոն, փաս­տաթղ­թե­րի կեղծ­ման, ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ արտ­քա­ղա­քա­կան սկան­դա­լի, ա­սում են` նույ­նիսկ քա­ղա­քա­ցիու­թյան հետ կապ­ված, որ նույ­նիսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը դժ­վար թե սիրտ ու­նե­նան պա­րե­լու Երևա­նի եր­բեմ­նի ա­մե­նա­թանկ տո­նա­ծա­ռի տակ:
Փա­շի­նյա­նի ան­կում գրան­ցող ռեյ­տին­գը չի փրկ­վե­լու ան­գամ Սերժ Սարգ­սյա­նի ձե­բա­կա­լու­թյամբ. նախ որ` եր­կու նա­խա­գահ բան­տում պա­հե­լը թանկ «հա­ճույք» է. թե ՛ ներ, թե՛ արտ­քա­ղա­քա­կան ա­ռում­նե­րով: Քո­չա­րյա­նին եր­կար պա­հել նույն­պես անհ­նար է ՄԻԵԴ-ի և մնա­ցյալ հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված (մա­նա­վանդ` Նի­կո­լի ար­դեն Ռու­սաս­տա­նի հետ «չաշ­կա-լոշ­կա­յի» և գր­պա­նում հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­վե­լու ա­ռու­մով), բաց թող­նե­լուց հե­տո էլ իր, այս­պես ա­սած` «հա­մա­կիր­նե­րի» (գրա­կան լեզ­վով` զոմ­բի­նե­րի) բա­նա­կը նոր հիաս­թա­փու­թյուն կապ­րի Հի­սու­սի «հետևոր­դից»։ Ինչն էլ ռեյ­տին­գա­յին նոր անկ­ման պատ­ճառ կդառ­նա… Այն­պես որ Սեր­ժի սահ­մա­նադ­րա­կան կոս­տյու­մը և ա­մա­ռա­նո­ցը «կոր­զած», 55-մի­լիո­նա­նոց ինք­նա­թի­ռով թռ­չող պեր­սո­նի գոր­ծերն էլ կար­ծա­ծի չափ լավ չեն այ­սօր, է՛լ ա­վե­լի վատ կլի­նեն ա­ռա­ջի­կա­յում:
Էլ չենք ա­սում` գար­նա­նը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ